ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախահայության բռնի տեղահանվելու փաստը պետք է արձանագրվի համապատասխան որոշմամբ․ ՀՀ իշխանությունը նախ դա պետք է անի, ինչպես նաև փոխհատուցում պահանջի Ադրբեջանից ու միջազգային հանրությունից․ Ալավերդյան 10/24/2023 17:05 | ԼՐԱՀՈՍ
Արցախի չճանաչված հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ունեն ՀՀ քաղաքացիությունը հաստատող անձնագիր, հետևաբար օժտված են բոլոր այն իրավունքներով, ինչ ՀՀ քաղաքացիները։ Միևնույն ժամանակ, նրանք բռնի կերպով տեղահանված լինելով իրենց մշտական բնակության վայրերից, պետք է ստանան միջազգային այնպիսի օգնություն ու այն ծավալով, ինչ հասնում է իրենց կարգավիճակում գտնվողերին՝ միջազգային համապատասխան կոնվենցիաների համաձայն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին շեշտեց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ փախստականների մասին կոնվենցիան լրացվել է՝ ներառելով նաև ներքին տեղահանվածներին, ըստ այդմ՝ արցախահայությունը, բռնի տեղահանված լինելով իրենց մշտական բնակության վայրերից, հանդիսանում է այդ կոնվենցիայի շահառու։
«ՀՀ իշխանությունը պարտավոր է նախ հստակեցնել, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ունեն իրական ՀՀ քաղաքացիությունը փաստող անձնագրեր՝ դրանից բխող իրավունքներով՝ այդ թվում սոցիալական, քաղաքացիական, ընտրական և այլն։ Անհրաժեշտ է անհապաղ ըդնունել որոշում, հարկ եղած դեպքում՝ օրենք, որով կարձանագրվի, որ ավելի քան 100 000 մարդ բռնի տեղահանվել է իր մշտական բնակության վայրերից։ Դա հիմք է հանդիսանալու ոչ միայն նյութական վնասների փոխհատուցման, այլև պահանջատիրության համար։ Ու երբ Արցախում կլինեն նրանց բնականոն կյանքի համար նպաստավոր պայմաններ, այդ մարդիկ կկարողանան վերադառնալ։ Այստեղ արդեն այլ հարց է՝ ՀՀ իշխանությունների մոտ արդյո՞ք կա կամք արցախահայությանը ՀՀ-ում պահելու՝ այն հստակ նպատալով, որ մի օր վերադառնալու են Շուշի, Ստեփանակերտ, թե՞ ուզում է ցրել աշխարհով մեկ»,-ասում է Ալավերդյանն ու հավելում, որ արցախահայությանն այստեղ պահելն աներկբա բխում է ՀՀ ազգային շահերից, հետևաբար և՝ փախստականի կարգավիճակ տալն այդքան էլ նպատակահարմար չէ, բայց բռնի տեղահանված լինելու ամսին որոշումը կամ օրենքն անհրաժեշտություն է։
Նախկին ՄԻՊ-ը նկատում է՝ ՀՀ օրվա իշխանությունը պետք է՝ 1․ Ադրբեջանից պահանջի փոխհատուցում արցախահայության նյութական ու ոչ նյութական կորուստների համար, 2․ միջազգային հանրությունից հայցի օգնություն տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին՝ այն ծավալով, որը համարժեք կլինի նրանց կրած նյութական վնասներին։
Ժամանակին արցախցիներին ՀՀ անձնագիր տալու փաստը ևս, ըստ Ալավերդյանի, լրիվ հիմնավորված է, քանի որ Արցախի հանրապետությունը չճանաչված էր և այնտեղ ապրող մարդկանց ազատ տեղաշարժի ու մյուս հիմնարար իրավունքների իրացման համար դա անհրաժեշտություն էր։
Անդրադառնալով Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի հանրապետության լուծարման մասին հրամանագրին, որն ուժի պետք է մտնի 2024թ․ հունվարի 1-ից՝ Ալավերդյանը նկատում է․ «Հրամանագիրը կազմված է շատ գրագետ և հետագայում դրա ոչ լեգիտիմ ճանաչելու հիմքերն առկա են հենց այդ նույն հրամանագրի տեքստում։ Առաջին կետով արձանագրվում է, որ այն ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ, շուրջ 120 հազար մարդու ֆիզիկական գոյությանը սպառնացող ռեալ վտանգի պայմաններում։ Այդ հրամագիրը ոչ այնքան ԼՂՀ-ն դադարեցնելու մասին է, որքան նրա բնակչությանը փրկելու մասին, ըստ այդմ էլ ասում եմ, որ գրագետ է կազմված։ Հետագայում այն ոչ լեգիտիմ կարող է ճանաչվել հենց այդ հիմքով և դիտարկվել իրավական դաշտում՝ կայացնելով որոշում՝ այն չեղարկելու կամ ԼՂՀ գոյությունը շարունակելու մասին։ Մինչև հունվար ահագի բան կարելի էր անել, եթե ՀՀ-ում այս իշխանություները չլինեին։ Նրանք, ցավոք, օգնեցին, որ Արցախի հանրապետությունը դադարի գոյություն ունենալ՝ դադարեցնելով պետական կառույցների ֆինանսավորումը, չտրամադրելով տարածքեր, որտեղ կարող էին շարունակել իրենց գործունեությունն Արցախի պետական ինստիտուտները, աշխատավարձերը կտրեցին, միչդեռ բյուջեով նախատեսված էին այդ ծախսերը, այսինքն՝ խախտեցին նաև օրենքի կետերը»,-շեշտեց Ալավերդյանը։
Նրա խորին համոզմամբ՝ նախքան Սամվել Շահրամանյանի հրամանագրի ոչ լեգիտիմության հարցը բարձրացնելը, պետք է ոչ լեգիտիմ ճանաչել ՀՀ օրվա իշխանությունների ու նրա պարագլխի խայտառակ հայտարարությունները՝ Արցախի վերաբերյալ, որոնք ազգի ճակատին խարան են դարձել։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից