ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է կազմավորման և գործունեության երկու տարին 10/23/2023 18:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձի կապակցությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնադրման առիթով և շնորհակալություն հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար. «Հույս ունեմ, որ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք հանրությունը, ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից՝ ընդհանրապես և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես»,-ասել է Կառավարության ղեկավարը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման և կայացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրված ձեռքբերումներին, անցած երկու տարին բնորոշել է որպես կառույցի կայացման ժամանակաշրջան՝ նշելով, որ նորաստեղծ իրավապահ մարմինն այսօր արդեն ամբողջ ծավալով իրականացնում է իր գործառույթները։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ 2023 թվականի 9 ամիսներին կատարված աշխատանքի ամփոփումն ու կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրության վերլուծությունը հիմք են տալիս պնդելու, որ կա շոշափելի առաջընթաց այդ բնույթի հանցագործությունների հայտնաբերման և քննության ոլորտում:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի համեմատ, այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք, կամ 79.5 տոկոս։ Ընդհանուր առմամբ կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի համեմատ, այսինքն՝ վարույթում եղած գործերը ավելացել են 637–ով կամ 74 տոկոսով:
Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներին, ապա անցած 9 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ 286 անձի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68 վարույթի համեմատ /166 անձի վերաբերյալ/, այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավելացել է 66-ով կամ 97 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը 120-ով կամ 72 տոկոսով. «Իրավական վիճակագրության դասագրքային համարվող կանոնի համաձայն՝ հանցավորության վիճակը գնահատելիս լատենտային բնույթ կրող հանցագործությունների դեպքերի աճը, ինչպիսիք են կոռուպցիոն հանցագործությունները, պետք է դիտարկվի որպես դրական երևույթ, այսինքն՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճի, ինչպես թյուրիմացաբար կարող է ընկալվել, այլ այս ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման հետ»,-ասել է Սասուն Խաչատրյանը: Սակայն Կոմիտեի նախագահը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների նման աճը պայմանավորել է ոչ միայն կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմամբ, այլև երեք հիմնական նախադրյալներով՝ իրավապահ մարմինների գործունեության բարելավմամբ, հանրության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները մարմնի ներսում կամ քաղաքացիների հետ շփումներում առկա կոռուպցիոն երևույթների մասին ավելի հաճախ են բարձրաձայնում:
Անդրադառնալով վերականգնված գումարներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ այս տարվա ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 12.297.149.000 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 110.713.000 դրամը և կալանք է դրվել 12.342.032.000 դրամի գույքի վրա. «Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն ավարտված գործերով գույքային վնասին և վերականգնմանը, իսկ ներկա փուլում անավարտ վարույթներով վերականգնված գումարը կազմում է 982.297.000 դրամ, այսինքն՝ հաշվետու շրջանում վարույթում եղած գործերով վերականգնված գումարը կազմել է 1.093.011.000 դրամ։ Վերջին վերականգնումն ունեցել ենք հոկտեմբերի 17-ին՝ մեկ քրեական վարույթով վերականգնվել է 280.254.000 դրամ»,- նշել է Սասուն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարել և բավականին լավ ցուցանիշներ է արձանագրել նաև Կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումը, ուստի ակնկալվում է, որ օպերատիվ ստորաբաժանման հաստիքների ամբողջական համալրման և անընդհատ իրականացվող ուսուցման, տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման հետ արդյունքները կլինեն ավելի տպավորիչ։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Սասուն Խաչատրյանը հավաստիացրել է, որ Կոմիտեն այսուհետ ևս իր իրավասությունների շրջանակում անելու է հնարավորը՝ օրենքի գերակայությունն ապահովելու, օր առաջ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձի կապակցությամբ Կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և պատվոգրերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ