ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հինգ միլիոնանոց ժողովրդագրություն՝ 2050 թվականի՞ն» 10/23/2023 14:47 | Վերլուծություններ
Կարծում եմ՝ շատերն են հիշում Հայաստանի ժողովրդի ծնելիության նվազման համատեքստում՝ դեռևս 2019-ին Փաշինյանի՝ ՀՀ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու խոստումը։ Ընդ որում, Ստեփանակերտում բոցաշունչ ելույթ ունենալով նա 2050 թվականն էր նախանշում․․․
Հարց է ծագում՝ համադրելի՞ է հիշյալ 5 միլիոնը ՀՀ-ում իրականացված վերջին մարդահամարի արդյունքներին և ընդհանրապես, ի՞նչ միջոցով էր պատրաստվում վերջինս ժողովրդագրական աճող արդյունք ունենալ։ Թե՞ ինչպես բոլոր դեպքերում՝ թիվ էր, ասեց։ Բայց սպասեք, երբ ասվում է՝ ՀՀ բնակչությունը, էթնիկ կազմը բնավ չի կարևորվում նրա համար։ Դե իհարկե․․․
2 մլն 932 հազար 731 մարդ` այս թիվն է արձանագրվել 2022 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքներով։ Պատկերն, իրոք, մտահոգիչ է։ Մտահոգիչ է և՛ գլոբալ, և՛ լոկալ առումով, քանի որ հեռացողների զգալի մասը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են։ Իսկ նրանց տեղը ՝ որպես կանոն՝ դատարկ չի մնում։ Քանզի Հայաստանի սահմանին այսօր ցավ ի սիրտ ասած՝ Արցախի փոխարեն հայի հայրենիքը զավթած թշնամի պետությունն է։
Որի հետ ներկա իշխանության տևական խաղաղության մասին երազանքը՝ ավելի շուտ գույժ է, պատերազմի գուժկան և պատերազմ։
Նախնական արդյունքների համաձայն՝ 2011թ․մարդահամարի համեմատությամբ առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ ըստ հաշվառման պահի նվազել է 182 333 մարդով, իսկ մշտական բնակչությանը՝ 86 123 մարդով։
Ընդ որում, գյուղական բնակչությունը նվազել է 46 748 մարդով։ Ի մասնավորի՝ 2011-2022թթ ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակչությունը նվազել է մոտ 25 հազարով, որից 19 հազարը՝ գյուղական համայնքներից, իսկ Սյունիքի մարզի բնակչությունը նվազել է 27 հազարով։
Ի դեպ, հեռու չէ այն ժամանակը, որ Արցախից 100 հազար և ավելի հայության վերջին տեղահանության հետոյական հետևանք որպես արձանագրելու ենք, որ նրանց մի հատվածը նույնպես բռնել է տարագրության ճանապարհը։ Հո իզու՞ր չեն Արցախի ներկայացուցչության մոտ 44-օրյայի հետպատերազմական օրերի հանգույն սցենարները։ Սցենարիստները եռյակ կազմած են զբոսանքի ելնում։
ՀՀ-ից հայության արտագաղթի նոր ալիք է սկսվել, իսկ ներկա իշխանությունը եկած օրից լծվել է մեր մոնոէթնիկության ջարդման գործընթացին։ Բնականաբար, հիշում ենք, որ Եվրոպայի պարտադրանքներից էր նաև փախստականների որոշակի հոսքերը Հայաստան ուղղելը։ Եվ, թերևս, նրանցով էր նաև գոյանալու փաշինյանական 5 միլիոնը։
Սակայն այսօր առավել վտանգավոր միտումներ կան և առաջին հերթին՝ ազարբայջան սարքովի պետության «փախստականների վերադարձ» օպերացիան է, որի միջոցով թշնամական երկիրը նպատակ ունի խաղաղ եղանակով իրականացնել իր նվաճողական քաղաքականությունը։ Իհարկե, խաղաղ եղանակը նրանցից հեռու է, իսկ ազգամիջյան կոնֆլիկտներ հրահրելը՝ մոտ․․․
Մերոնք երկրից գնում են, իսկ օտարները՝ գալիս են։ Ասել է՝ ժողովրդագրական պատկերի փոփոխությունը միայն արտագաղթով չի պայմանավորվելու, այլ բնակչության էթնիկ կազմի փոփոխությամբ։ Արդեն իսկ մենք տեսնում ենք, որ սպասարկման ոլորտում որքան են շատացել օտարերկրացիները, այդ թվում նաև՝ մուսուլման ․․․
Ի դեպ, հարևան թշնամի պետությունների քաղաքացիների՝ ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերման փաստերը , իսկ ավելի հաճախ՝ թաքցված տվյալները ևս ժողովրդագրական պատկերի փոփոխության մասին փաստող երևույթ են։
Բնականաբար, բոլոր այս թեմաները և դրանցով պայմանավորված հարցերը մեզ առաջին հերթին անհանգստացնում են մեր պետության և հայության խնդիրների, մեր սահմանների պաշտպանության և ազգային անվտանգության համատեքստում, առավել ևս, որ այսօր, երբ հայաթափված է Արցախը, ազգովի փխրուն վիճակում ենք հայտնվել՝ փաստացի պատերազմներով, տեղահանություններով, ըստ էության՝ ցեղասպանությամբ և դեռ նոր պատերազմի սպառնալիքներով /ընդ որում, օրեր են նշում/ ապրող տարածաշրջանում:
Ա․ Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից