ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի ավտոկայանատեղիում սպանության փորձի կատարելու համար մեղադրվող անձը կալանավորվել է 10/23/2023 16:38 | Քրեական խրոնիկոն
2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի մոտ անհայտ անձը հրազենով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդված 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Նազարբեկյան 40 հասցեում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Աջափնյակ նստավայրի ավտոկայանատեղիում, հայտնաբերվել են արնանման հետքեր, թվով չորս հատ 9մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճներ և մեկ հատ գնդակ:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված
գնդակը։
Համաձայն «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ տուժողին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի թափանցող հրազենային վիրավորում՝ մուտքի և ելքի անցքերով, ինչպես նաև՝ աջ արմնկային շրջանի հրազենային վիրավորում:
2023թ. հոկտեմբերի 19-ին մեկ անձ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.-ն, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնել, որ ինքն է ցանկացել սպանել Ս.Վ.-ին՝ ներկայացնելով հանցագործության գործիք ատրճանակը՝ իր պահունակով:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին Ռ.Փ.-ն, սպանության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-154-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ռ.Փ.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթներով նպատակադրվելով ապօրինաբար կյանքից զրկել Ս.Վ.-ին, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և դրանից կրակելու համար նախատեսված թվով 8 փամփուշտ։
Տեղյակ լինելով Ս.Վ.-ի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում քննվող քրեական գործով նշված օրը կայանալիք դատական նիստի մասին՝ նա գնացել և դարանակալել է դատարանի վարչական շենքի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ ժամը 14:50–ի սահմաններում, Ս. Վ.-ն քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված անձի հետ գնացել է հիշյալ դատարանի նստավայրի ավտոկայանատեղի, Ռ.Փ.-ն մոտեցել է վերջինիս և ապօրինի ձեռք բերված ու ապօրինի կերպով կրած նշված հրազենով թվով չորս կրակոց է արձակել Ս.Վ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Ս.Վ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն և հնարավոր է դարձել փրկել նրա կյանքը:
Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
2023 թվականի հոկտեմբերի 21-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը