Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի․ քաղաքագետ 10/21/2023   18:39  |  Մեկնաբանություն

Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով։ այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Ի՞նչ անեն Արցախի իշխանությունները

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։ Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Ընդ որում, այդ որոշումները վերաբերվելու են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագային և լինելու են շատ ավելի խորքային, քան զուտ իշխանափոխության հարցերն են։

Բայց մեր հանրությունը դեռ պատրաստ չէ նման որոշումներ կայացնելուն։ Ցավոք, բացի որոշ գործիչներից, պատրաստ չեն նաև էլիտաները։ Բոլորի մոտ եղածը հասկանալու, մարսելու և հետևություններ անելու շրջան է, որը, հաշվի առնելով աղետի մասշտաբները, կարող է նաև երկար ձգվել։ Բնականաբար, այս իրավիճակի չհաղթահարված լինելը շարունակ նոր խնդիրներ է առաջացնում հայկական պետության և ժողովրդի համար։ Եվ սա արդեն նմանվում է փակ շղթայի, որից ելքը հետզհետե ավելի անհնար է թվում։ Բայց դա միայն թվացյալ անելանելիություն է։

Իրականում Հայաստանը վերականգնվելու և նորից ուժեղ պետություն լինելու մեծ շանսեր ունի։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Դա շատ լավ հասկանում են նաև մեր թշնամիները։ Դա է պատճառը, որ Հայաստանի ու հայ էլիտաների դեմ պայքարը չի ավարտվում։ Եվ այն, ինչ մենք տեսանք նախօրեին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ասվածի վառ ապացույցներից է։

Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ժողովրդի և իր էլիտաների կապը շարունակի խզված մնալ։ Ոչ թե Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է այսօրվա ՀՀ իշխանությունների նպատակը (այդ հարցն իրենք վաղուց արդեն լուծված են համարում - Հ.Մ.-Շ.), այլ 120 հազար մեր հայրենակիցների՝ ընդհանուր կորստով, ցավով ու երազանքներով միավորված համայնքի մեջ անվստահություն ու գժտություններ սերմանելը։ Այնպես անել, որ հանկարծ այդ մարդիկ որևէ մեկի շուրջ չմիավորվեն, ուժ չդառնան, պահանջներ չներկայացնեն, քայլեր չձեռնարկեն… Ահա, թե որն է Նիկոլի ու նրա կոնսուլտանտների իրական նպատակը։ Արցախի իշխանությունները սա պետք է լավ գիտակցեն։

Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանական ուժերը, պետական ու հանրային գործիչները մեծ փորձության առջև են կանգնած այսօր։ Չեմ ուզում ասվածը ավելորդ լավատեսություն թվա, բայց մեր ժողովուրդն Արցախը դեռևս չի կորցրել։ Արցախը կկորցնենք այն ժամանակ, եթե թշնամուն հաջողվի «լուծել» արցախահայության խնդիրը։

Այսինքն, եթե կարողանան քանդել այդ համայնքը, զրկել մարդանց իրենց շահերը ներկայացնող առաջնորդությունից ու տարալուծել մեր հայրենակիցներին Հայաստանով ու աշխարհով մեկ։

Թշնամին շատ ակտիվ է աշխատում այս ուղղությամբ։ Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի։ Իշխանական քարոզչությունը շարունակ ստեր է հրապարակում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մասին, քարոզչական պիտակներ կպցնում նրանց վրա, մարդկանց խաբում, իբրև իրենց թալանել են և այլն, և այլն։ Զուգահեռաբար արցախցիների իրական առաջնորդներին փորձում են փոխարինել բարոյազուրկ, անհայրենիք տարատեսակ տականքներով։ Իսկ որպեսզի Արցախի իշխանությունները չկարողանան ստեղծված իրավիճակին համարժեք որոշումներ կայացնել, նրանց ծանրաբեռնում են կեղծ օրակարգերով և կանգնեցնում ոչինչ չտվող ընտրության առջև։

Այսպես, արդեն քանի օր է Արցախի նախագահն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հայկական երկրորդ պետության լուծարման մասին Արցախի նախագահի՝ իրավական ոչ մի ուժ չունեցող «հրամանագրի» չեղարկման հարցը։ Ընդ որում, այդ «հրամանագրի» չեղարկման մասին քաղաքական որոշում արդեն կա, դա կյանքի կոչելու ձևի հարցում չեն կողմնորոշվում։ Ժամանակի անպտուղ կորուստ… Ինչու՞ եմ «հրամանագիրը» չակերտների մեջ դնում, որովհետև պարզից էլ պարզ է, որ նույնիսկ այդ թուղթը ստորագրելու պահին Ս. Շահրամանյանը հասկացել և գիտակցել է, որ իրականում դա ոչ թե հրամանագիր է, այլ թշնամու ագրեսիան կանխելուն ուղղված թղթի կտոր։ Այդ թուղթը ստորագրելու որոշումն Արցախում բոլորը միասին են ընդունել՝ ընդ որում, տեղում նաև զուգահեռ որոշելով, որ առաջին իսկ հարմար պահին չեղարկելու են այն։ Հիմա դա երկար քննարկելու ի՞նչ կարիք կա՝ խորհրդարանով չեղարկեն, դատարանով, թե՞ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Միթե՞ պարզ չէ, որ ինչքան երկար այս հարցը մնա հանրային քննարկումների օրակարգում, այնքան ավելի շատ օգուտներ կքաղեն դրանից մեր թշնամիները։ Պետք է արագ երկրորդ հրամանագիրը կազմել և վերջ՝ հարցը փակված է։

Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով՝ թույլ չտալով, որպեսզի մեր հայրենակիցները ցանկացած տիպի շահարկումների առարկա դառնան։ Տեղին չեն Արցախի իշխանությունների այն մտահոգությունները, թե իրենց խոսելուց կարող է թշնամին օգտվել և, օրինակ, հարձակում գործել Սյունիքի վրա։ Վստահեցնում եմ՝ նման հարցերը բոլորովին այլ մակարդակներում ու նաև այլ մայրաքաղաքներում են քննարկվում։ Տեղին չէ նաև Արցախի իշխանությունների զգուշացումը, թե իրենց գործունեությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել Բաքու գերի տարված Արցախի նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների համար։ Նրանց խնդիրներն էլ են այլ մակարդակներում լուծվում։ Բայց, եթե նույնիսկ ոչ, ապա, հարգարժան պարոնայք, վստահ եմ՝ դուք էլ եք հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներ ու Արցախի ժողովուրդ հասկացությունների հարցում ընտրությունը որը պետք է լինի։

Ինձ էլ է դժվար գրել այս տողերը. Բաքվի գերիների մեջ շատ հարազատ ընկերներս ու անսահման հարգանքս վայելող գործիչներ են։ Բայց ես նաև գիտեմ, թե որը կլիներ նրանց ընտրությունը ու դուք էլ դա լավ գիտեք։

Հետևաբար, ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է։ Թե ինչպիսինն էր Նիկոլի առաջարկը Արցախին, բոլորս արդեն գիտենք։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի համար պատրաստած նրա ծրագիրն էլ է նույնը։ Եվ ուրեմն պետք չէ սպասել նրա հետ հանդիպմանն ու ինչ-որ հարցեր քննարկելուն։ Իր անելիքն նա արդեն արել է, իսկ եթե հանկարծ ուրիշ բան էլ խոստանա՝ խաբելու է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ բաց խոսի հանրության հետ (իհարկե, ոչ Պետրոսի եթերում), ներկայացնի բոլոր իրողությունները, չշրջանցի խնդրահարույց հարցերը, առաջարկի իրավիճակի դժվարությունները հաղթահարելու իր ծրագիրն ու առաջ շարժվի։ Նա կարող է դա անել։ Երեկ Սամվել Շահրամանյանը կանգնած էր իր ժողովրդի առջև։ Կանգնած էր այն մարդկանց առջև, ում խաբելով սադրանքի էին բերել։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց պետք է։ Դա է Սամվել Շահրամանյանի ամենամեծ առաքելությունը՝ առաջնորդել իր ժողովրդին դեպի փրկություն։

Իսկ Հայաստանի ազգային ուժերը պետք է ամեն կերպ սատար լինեն արցախցիներին Արցախ վերադարձի հնարավորություն տվող ցանկացած ծրագրի իրագործմանը։ Չլինի Արցախ՝ չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Չի լինի նաև հայ ժողովուրդ։ Սա պաթոս չէ։ Սա իրողություն է՝ այս տարածաշրջանում ապրելու դարերով մշակված և հղկված տրամաբանություն։ Այդ հարցը միևնույն է լուծվելու է։ Եթե նույնիսկ հայ ժողովուրդը չկարողանա լուծել, այլոք են դա անելու։

Պարզապես այն ժամանկ մենք կդադարենք գործոն լինել՝ մեր ապագան հանձնելով այլոց տնօրինությանը։

Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս։ Դա նրանց գործը չէ՝ մեր գործն է։ Արցախցիների առաքելությունը շատ ավելի մեծ ու խորքային է։ Ոչ թե նրանք պետք է օգնեն Հայաստանի քաղաքացիներին իշխանափոխության հարցում, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն կերպ ծառայեն Արցախի ազատագրմանը։ Կարևորը երկրորդականին ստորադասելու ոչ մի իրավունք չունենք։ Սա մենք բոլորս պետք է հասկանանք։ Շատ լավ հասկանանք»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]