ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի համաժողովում խոսել է Արցախից տեղահանված հայերի մասին 10/21/2023 19:00 | ԼՐԱՀՈՍ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։
Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։
Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել են նաև Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Օրակարգում ընդգրկված են եղել 3 հիմնական թեմաներ՝
1) բնակչության դինամիկայի և կայուն զարգացման,
2) ընտանիքների և վերարտադրողական առողջության պահպանման,
3) սոցիալական ներառման ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Քննարկվել են նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։
Լիագումար նիստի իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ոլորտային ռազմավարությամբ սահմանված գերակայություններին, խոսել առկա իրավիճակի ու ակնկալվող արդյունքների մասին։
Բանախոսը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ակտիվ ծերացման խթանմանը, արտագաղթի պատճառների նվազեցմանը և այլն։
Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացված արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Դ․ Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ են ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման աշխատանքները, որը հիմնված է վերջին 120 տարիների ժողովրդագրական միտումների հիմնարար հետազոտությունների վրա:
«Հայաստանի կառավարության ժողովրդագրական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները նպատակ ունեն երկրում ստեղծել ընտանիքի համար բարենպաստ միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի հիմնական գործոնները, խթանել ակտիվ ծերացումը, նվազեցնել արտագաղթի պատճառները և խթանել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը»,- նշել է նախարարի տեղակալը։
Օրակարգային հարցերից բացի, նախարարի տեղակալը խոսել է Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս ԼՂ-ի շրջափակման, մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը չապահովելու մասին, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանվեց շուրջ 100,000 բնակիչ։
Իր խոսքում կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման ու նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին։
Եզրափակելով ելույթը՝ Դավիթ Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով ներառական, խաղաղ և կայուն ապագա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից