ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դժվար է աշխարհի վերջը տեսածներին համոզել, որ աշխարհում կա չվերջացած պայքար. Նարե Սիմոնյան 10/21/2023 10:48 | Մեկնաբանություն
«Արցախ եմ գնում», ասում եմ ես ու սկսում մտքում ծրագրել Արցախ հասնելու երկար ճանապարհի այսօրվա անելիքներս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախցի Նարե Սիմոնյանը.
«Ստիպել արևին, որ շողա
Սա հաստատ վեջն է, պետք է արժանապատիվ մեռնել։ Իրենց շատ տարբեր բառերով ու ձևակերպումներով, բայց նույն բարբառով սա են ասում մարդիկ, ովքեր աշխարհի վերջն են տեսել։ Դժվար է աշխարհի վերջը տեսածներին համոզել, որ աշխարհում կա չվերջացած պայքար։
Նրանք չհանձնվելու աշխարհի չեմպիոններն են, ես ի՞նչ երեսով նրանց չհանձնվելու կոչեր անեմ։ Նրանց աշխարհը Արցախն էր (և իմն էլ, իմն էլ...), և աշխարհի վերջը եկավ մի ամիս առաջ։
Գուցե սա իրոք վերջն է, ամեն օր աչքերս բացելուց հետո անցնում է մտքովս, հետո ուզում եմ աչքերս փակել ու մեռնել։ Բայց չեմ կարող, որովհետև աղջիկս՝ Շուշին, արդեն արթնացել է, ու քանի որ «մամ» կանչելով ինձ չի կարողացել արթնացնել, հիմա «Արցա՜խ, Արցա՜խ» է կանչում։
Եվ ով ասաց, որ Արցախ գնալու մասին երազող իմ երեխաները նույնքան երջանիկ չպետք է լինեն, ինչքան որ, օրինակ, Դիսնեյ Լենդ գնալու մասին երազող երեխաներն են։ Արցախ է կանչում, Արցախն է կանչում։
«Արցախ եմ գնում, չեմ կարող գալ», ասում էի ես տարիներ շարունակ։ «Ի՜նչ կա Արցախում», ժպտալով հարցնում էին մարդիկ, շատ լավ իմանալով, թե որն է լինելու պատասխանը։ Ու սկսում էի պատմել, թե ինչ կա Արցախում, ու Հռոմն իր փառահեղ պատմությամբ խամրում էր, Էֆելյան աշտարակը անշուք երկաթի կտոր էր դառնում, շվեցարական բնությունը խեղճանում էր, ԱՄՆ քաղաքացի լինելու երազանքը՝ ծիծաղելի թվում։ «Չեք հավատու՞մ», շարունակում էի ես, «Արցախը ծովեր ու օվկիանոսներ ունի», և չէի խաբում, հիմա էլ ունի...
Բայց աղջիկս շարունակում է «Արցախ, Արցախ» կանչել, ու Արցախը ինձ նորից իր մոտ է կանչում։
«Արցախ եմ գնում», ասում եմ ես ու սկսում մտքում ծրագրել Արցախ հասնելու երկար ճանապարհի այսօրվա անելիքներս։
«Արցախ եմ գնում, վեր կաց ու շողա», ասում եմ ես արևին ու նա սկսում է շողալ ինձ համար։ Ամեն առավոտ ես ստիպում եմ արևին շողալ ինձ համար։ Եվ ուրեմն ոչ ոք չի կարող ստիպել ու համոզել ինձ, որ սա վերջն է, և պետք է պառկել ու մեռնել։ Եվ ոչ ոք չի կարող համոզել ինձ հանձնվել ու հրաժարվել պայքարից։
Չգիտեմ երբ, բայց միթե դա կարևոր է, երբ հաստատ գիտեմ.»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/04/2024 08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ»
- 10/04/2024 08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 15:48 Հարգելի Սրբազան, չնայած արդեն բավականին ուշ է, այնուամենայնիվ, հրապարակային կերպով հայտարարեք Ձեր թիմի կազմն, անուն, առ անուն. քաղաքագետ
- 10/04/2024 13:53 Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Աբրահամյան
- 10/04/2024 13:02 Պետրո՛ս, եթե ծանոթանաս հեռուստալրագրության առանձնահատկություններին ու հաղորդումներն էլ վարես պահանջված չափորոշիչներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները հերթ կկանգնեն քո հյուրը լինելու համար.Հակոբյան
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների