ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմինների վրա առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ, նրանց թվում կան երեխաներ և կանայք․ ՄԻՊ 10/19/2023 13:51 | ԼՐԱՀՈՍ
Կան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում, քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ։ Սա վկայում է, որ այդ անձինք ենթարկվել են հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակների։ Ընդ որում, նրանց թվում կան երեխաներ, կանայք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Անձանց խոշտանգումների, մարմինների անդամախեղումների մասին տվյալները, որոնց մասին ահազանգել էր ՀՀ ՄԻՊ-ը, ձեռք են բերվել՝ փաստահավաք աշխատանքների արդյունքում, թվային տվյալներ, սակայն, ՄԻՊ-ը զերծ մնաց հայտնելուց։
«Ի տարբերություն նախկին գործընթացների, երբ շատ մեծ էր տեղեկությունը, աղբյուրները, հասանելիությունը, այս պահին ունենք շատ ավելի քիչ լուսաբանում կոնկրետ իրավախախտումների, բայց շատ հնարավոր է, որ դրանց թիվը շատ ավելի մեծ լինի։ Դա է պատճառը, որ պետք է այս պահին հնարավոր ամեն ինչ անել, որ բոլոր դեպքերը բացահայտվեն։ Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի բոլոր դեպքերին, խոշտանգումներին, ապա ՄԻՊ նախնական զեկույցն անգլերեն լեզվով ներկայացվել է Հաագայի դատարանում՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կողմից»,- նշեց նա։
Թվային տվյալներ չհրապարակելով՝ ՄԻՊ-ը չհերքեց, որ մի քանի տասնյակ դեպքերի մասին է հայտնի, սակայն չի բացառվում, որ դեպքերը կարող են ավելի շատ լինել, այժմ, փաստահավաք աշխատանքներ պետք է իրականացվեն։ Անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին՝ Մանասյանը նշեց, որ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքների՝ ակնհայտ է, որ տեղի է ունենում։ ՄԻՊ-ը հայտնեց, որ փորձ կատարել է պաշտոնապես կապ հաստատելու, բայց արձագանք չի եղել։
«Հատուկ կցանկանամ նշել, որ անմեղության կանխավարկածի սկզբունքն է բոլոր մակարդակներում խախտվում այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ՝ թե պետական մակարդակով, թե կոնկրետ քաղաքացիների կողմից։ Բացի այդ, արդար դատաքննության իրավունքի կարևոր սկզբունքներից մեկը՝ նաև անկողմնակալ և արդար դատարանի կողմից քննությունը անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության այն պետական մակարդակով հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում»,- ընդգծեց Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ