ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետի «հապճեպ» երկարացնելուց հետո Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նաեւ առաջին ատյանի որոշումը 10/19/2023 18:52 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման հրապարակումից հետո՝ նույն օրը՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Լևոն Քոչարյանի կալանավորման վերաբերյալ առաջին դատական ակտը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լևոն Քոչարյանը մեկ ամիս ժամկետով կալանավորվել է սեպտեմբերի 25-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Ընդ որում, Մելքոնյանը մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը, թեև մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը զբաղվել էր քաղաքական գործունեությամբ և բազմիցս քննադատել Ռոբերտ Քոչարյանին, ըստ այդմ, պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ Մասիս Մելքոնյանը չէր կարող անաչառ և օրինական դատարան լինել՝ Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության համար։
Կալանավորման որոշման դեմ բողոք էր ներկայացվել ինչպես պաշտպանության, այնպես էլ՝ դատախազության կողմից։ Դատախազությունը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի և Լևոն Քոչարյանին կալանավորել ոչ թե մեկ, այլ՝ երկու ամիս ժամկետով, իսկ պաշտպանության կողմը պահանջում էր վերացնել կալանավորման որոշումը։ Բողոքները գրավոր ընթացակարգով քննվել են դատավոր Մհեր Արղամանյանի կողմից, որը, ի դեպ, համարվում է իշխանամերձ դատավոր, և նրա կողմից գործի քննության մասնկցությունը պակաս խնդրահարույց չէր՝ նկատի ունենալով, որ վերջինիս որդին՝ Դավիթ Արղամանյանը մինչև դատավոր նշանակվելը մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիաներին՝ պահանջելով կալանքի տակ պահել նրան։ Մհեր Արղամանյանը, սակայն, մինչ կհրապարակեր որոշումը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է երկարացնել Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով, ինչը, «հապճեպորեն» բավարարվել է՝ կրկին դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից՝ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից ժամեր առաջ ընդամենը, թեև Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետի ավարտին դեռևս երեք օր ժամանակ կար։ Ընդ որում, հատկանշական է, որ առաջին որոշումը կայացնելիս Մելքոնյանը կալանքի միջնորդությունը բավարարել էր մասնակի՝ կալանավորելով Լևոն Քոչարյանին մեկ ամիս ժամկետով, իսկ այժմ՝ ամբողջությամբ՝ երկու ամիս ժամկետով։
Կալանքի երկարացման որոշման հրապարակումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է թե՛ դատախազության, թե՛ պաշտապանների բողոքները՝ առաջին ատյանի դատական ակտը թողնելով անփոփոխ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Լևոն Քոչարյանին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից