ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնի տեղահանված 15 400 դպրոցական ՀՀ-ում շարունակում են կրթությունը, 85 ուսուցիչ ընտրել է իր աշխատավայրը. ԿԳՄՍ նախարար 10/19/2023 13:56 | ԼՐԱՀՈՍ
Արցախից բռնի տեղահանված 15 400 դպրոցական արդեն շարունակում է կրթությունը հայաստանյան դպրոցներում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են ուղղորդել, թե որ դպրոցներում կան ազատ տեղեր։
«Արցախցից բռնի տեղահանված երեխաների համար դպրոցներում ուսուցման նպատակով ուզում ենք գտնել երկարաժամկետ լուծումներ, դրա համար էլ առաջին հերթին երեխաները տեղավորվում են այնտեղ, որտեղ կան լիցենզիոն ազատ տեղեր։ Եթե տվյալ բնակավայրում ազատ տեղ չկա, ապա երեխաներն ընդունվում են դպրոց՝ անկախ ազատ տեղերի առկայությունից։ Այսինքն, այստեղ մենք ավելի շատ իրազեկման խնդիր ունենք»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով մանկապարտեզներին՝ նա ընդգծեց, որ Երևան քաղաքում շուրջ 8000 երեխա սպասում է դպրոց գնալու իր հերթին և այստեղ օբյեկտիվորեն հնարավորությունը երեխաներին մանկապարտեզ ընդունելու շատ սահմանափակ է։ «Բոլոր այն տեղերում, որտեղ այդ հնարավորությունը կա՝ համայնքապետարանները արագ արձագանքում են և երեխաներն ընդունվում են։ Թե քանիսն են արդեն ընդունվել մանկապարտեղ՝ հստակ թիվ չեմ կարող ասել, բայց ասեմ, որ մանկապարտեզային տարիքի ավելի քան 9000 երեխա կան բռնի տեղահանված։ Բաշխվածությունը տարբեր է՝ Երևան և մարզեր, երբ մարդիկ արդեն վերջնական տեղորոշվեն, թե որտեղ են մնալու առաջիկա ամիսներին՝ կարծում եմ, այդ հարցի լուծումն էլ կգտնենք»։
Ինչ վերաբերում է բուհերին՝ Անդրեասյանն ասաց, որ կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է և բոլոր բռնի տեղահանված ուսանողները ունեն հնարավորություն պետական բուհերում իրենց կրթությունը շարունակելու։ «Հրապարակված է բուհերի, քոլեջների ուսումնարանների ցանկը եւ արդեն 1 155 ուսանող դիմել է մեր բուհեր, հաշվառվել են։ Ուսանողների 50 տոկոսը բուհերի ուսանողներ են, մյուս 50 տոկոսը՝ քոլեջների և ուսումնարանների»։
Նա նաև տեղեկացրեց, որ 85 ուսուցիչ առավոտվա տվյալներով արդեն ընտրել է իր աշխատավայրը։
« Այդ ուսուցիչները նաև 30 տոկոս հավելավճար են ստանալու եւ արտամրցութային կարգով կանցնեն աշխատանքի։ Սյունքում, Վայոց ձորում և Տավուշի առանձին բնակավայրերում նաև լրացուցիչ 50 000 դրամ են ստանալու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից