ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավելի քան 87 միլիոն դրամ Ավինյանի երդմնակալության համար. գումարի մեծ մասը զարդարանքի վրա է ծախսվել. «Ազատություն» 10/19/2023 20:58 | ԼՐԱՀՈՍ
Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։
Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։
Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը բարոյական դաշտում է դիտարկում հարցը. - «Սա իսկապես ինձ համար խայտառակություն է՝ հաշվի առնելով հատկապես՝ ինչ վիճակում է այսօր մեր պետությունը. մենք ընդունում ենք Արցախից բռնի ներգաղթածներին, ուստի կարծում եմ, որ նման շուքով, նման գումարով երդմնակալություն անել, կներեք, բարոյականության խնդիր է արդեն»։
Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։
«Ըստ իս՝ գործ ունենք հիվանդ փառասիրության հետ։ Միջոցառումը ես ինքս տեսել եմ միայն կադրերով, և ինձ համար գոնե ակնհայտ է, որ գործ ունենք փառամոլության հետ, որի համար զոհաբերվում են մեծ գումարներ, և ճաշակի խնդիրը շատ լուրջ է նման դեպքում, որովհետև ամեն ինչ չէ, ինչը որ թանկ է, և ինչի համար կարելի է շատ գումար վճարել, գեղեցիկ է։ Ես կարծում եմ՝ կարելի էր առհասարակ չանել նման մեծ ծախսեր, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր էր կասեցնել, կանխել, զգուշացնել, որ առաջինը՝ հիմա դրա ժամանակը չէ, երկրորդը՝ այդ միջոցները ուղղվելու շատ ավելի կարևոր տեղեր կան», - նշեց Իզաբելլա Աբգարյանը։
«Երևանցիներին սա կհիշեցի, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», - նորընտիր քաղաքապետ Ավինյանը հենց իր երդմնակալության օրը լրագրողներին բացատրեց, թե ինչով էր պայմանավորված այս հանդիսությունը։
«Ազատության» հետ զրույցում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արման Գալջյանը վերահաստեց՝ պատմություն է սա. - «Մենք պետք է պատշաճ կերպով իրականացնենք այդ միջոցառումը, որպեսզի հետագայում Երևանի պատմությունն ուսումնասիրելիս տեսնեն, որ օրինակ՝ այս թվականին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ, և կարծում եմ՝ կանոնակարգերը ինչքան էլ շատերի համար ձևականություն թվան, դրանք կարևոր են նաև ինստիտուտների կարևորության, խորհրդանիշները կարևորելու համար»։
Հարցադրմանը, թե նախկին քաղաքապետները, որ նման միջոցառումներ չեն կազմակերպել, դրանով ստորադասվո՞ւմ էր քաղաքապետարանի աշխատանքը, Գալջյանն ասաց. - «Խոսքը աշխատանքի ստորադասման մասին չէ, նախ՝ կազմակերպվել են միջոցառումներ, պարզապես այլ ոճի, այս դեպքում մի փոքր այլ ոչ է»։
Դեկորներն արդեն հեռացվել են, բայց ռեկվիզիտները, գորգը հագուստը բեմն ու պատվանդանները էլի պետք կգան այլ մշակութային միջոցառումների համար։ «Եթե դա լիներ մեկ անգամվա ծախս, այո, կարելի էր քննադատել, բայց երբ որ գնվել են իրեր, որոնք Երևանի սեփականությունն են դարձել և պարբերաբար օգտագործվել են, կարծում եմ՝ այս դեպքում նորմալ է», - նշեց Արման Գալջյանը։
Երևանցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ սա նորմալ չէ. - «Նորմալը մեզ նման մարդիկ են, որ իրենց ձեռքը կրակն են ընկել», - ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուսները թվարկեցին քաղաքի խնդիրները՝ աղբահանություն, տրանսպորտ, փոշի՝ հիշեցնելով քաղաքային իշխանությանը, որը ուրարտական արքունիքի ինտերիերից դուրս այսպիսի հրատապ, կենցաղային խնդիրներ էլ կան։
Մոտ 2 ժամ տևած արարողության համար ծախսված 87 միլիոն դրամի գնումը կրկին մեկ անձից է եղել՝ «Բեգրաունդ» ՍՊԸ -ից, ընդ որում՝ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Տիգրան Ավինյանը միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ