Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Նարայեյին 10/18/2023   21:59  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է մեր հասարակության, առավել ևս՝ երիտասարդների համար:

Շանթանու Նարայեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական հերթական մրցանակաբաշխությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն մրցանակը ստացողների, այլև ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար:

Ինչո՞ւ ենք մենք իրականացնում այս մրցանակաբաշխությունը և ի՞նչ ուղերձ ենք փորձում հղել սրանով: Առաջինը, իհարկե, մեր գնահատանքն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր ինչ-որ առումով շրջադարձային, հեղափոխական ազդեցություն են ունեցել մեր ժամանակների վրա: Երբ մենք ասում ենք մարդիկ ներդրում ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դա նշանակում է, որ մարդիկ ազդեցություն ունեն ժամանակների վրա, որովհետև տեխնոլոգիաներն են հիմա կանխորոշում ժամանակները, ապրելու ձևը, ապրելու ոճը, ապրելու արագությունը և ապրելու որակը:

Երկրորդ՝ մենք սրանով ընդգծում ենք ՀՀ կառավարության քաղաքականությունը և վերահաստատում մեր քաղաքական հանձնառությունն՝ ամեն ինչ անել Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու և Հայաստանի տնտեսությունն ու կյանքը բարձր տեխնոլոգիական արդյունավետությամբ օժտելու մեր հաստատակամությունը:

Երրորդը՝ մենք, իհարկե, ի ցույց ենք դնում Հայաստանի Հանրապետության երիտասարդությանը, բիզնեսին, ստարտափներին անհատական հաջողության պատմությունները, մեծ հաջողությունների պատմությունները, մեր մրցանակակիրների օրինակով փորձելով քաջալերել այն մարդկանց, ովքեր այդ ոլորտում կամ աշխատում են կամ մտածում են կամ գուցե թե մասնագիտության ընտրության փուլում են, և ահա նման մասշտաբային մարդկանց տեսնելը ՀՀ-ում գուցե կդառնա գործոն նրանց մասնագիտական ընտրության համար:

Իհարկե, մենք նաև խնդիր ունենք մեր գործընկերներին, մրցանակակիրներին ցույց տալ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, և նաև ուրախ եմ արձանագրել, որ կարող ենք ասել, որ ունենք ցույց տալու նաև ՏՏ ոլորտում զարգացման որոշակի դինամիկա: Եվ մենք արդեն երկար տարիներ ՀՀ-ում ոլորտի մոտավորապես երկնիշ աճեր ենք ապահովում. 2022 թվականի տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Ընդհանրապես, նաև այս մրցանակաբաշխությունը և մրցանակակիրների հետ շփումը շատ կարևոր է Կառավարության համար, որովհետև մրցանակակիրների հետ շփումների ընթացքում ես փորձում եմ գտնել մի քանի հարցերի, ավելի ճիշտ երկու կոնկրետ հարցի պատասխաններ: Ես ուզում եմ պարզել, թե ահա նման նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին՝ առաջինն իրենց անհատական հաջողության համար և երկրորդը՝ իրենց ընկերությունների հաջողությունների համար:

Եվ վերջին հինգ տարիներին հիմնականում իմ շփումներից ես դուրս եմ բերել երկու հիմնական հետևություններ, որ կառավարությունների առաջնային դերը կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելն է և նրա որակն ապահովելը, և երկրորդը՝ մրցակցային հնարավորինս արդար և ազնիվ, հավասար դաշտ ապահովելը, մասնավորապես՝ պետական գնումների ոլորտում, որպեսզի ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցել և իրենց գաղափարները զարգացնել, իրենց գաղափարներն իրացնել և դրանք վաճառել կառավարություններին:

Ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ այսօր նույնպես, պարոն Նարայեյի հետ մենք շատ բովանդակալից խոսակցություն ունեցանք այս թեմայով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՏՏ ոլորտի զարգացման ամենաարդյունավետ գործիքների մասին իր գնահատականները լսելու հնարավորության համար: Եվ շատ շնորհակալ եմ, որ նա հաճույքով կիսեց իր մոտեցումները, տեսակետները»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին է հանձնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր Շանթանու Նարայեն նշել է.

«Պարոն վարչապետ,

Պարոն նախագահ,

Պատվարժան ներկաներ,

Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս մեծ պատվի համար, որն այսօր շնորհվում է ինձ և Adobe Systems ընկերությանը: Շատ շնորհակալություն: Adobe-ի տեսլականն իրապես եղել է թվային գործառության միջոցով աշխարհը փոխելը:

Ընկերությունը հիմնադրվել է, որպեսզի ցանկացած անձ, ով գաղափար ունի, կարողանա իր գաղափարը հայտնել, արտահայտել: Adobe-ն իր ազդեցությամբ եղել է այն, որ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ամբողջ աշխարհում կարողանալ վերցնել իրենց մտքում եղած գաղափարը և արտահայտել այն: Ինձ համար մեծ պատիվ է ընկերության կազմում լինել ավելի քան 25 տարի:

Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա վարչապետի հետ: Այսօր, այս երեկո նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար:

Adobe-ը հպարտանում է նրանով, որ մենք այստեղ ունենք գիտահետազոտական ներկայություն: Երեկ շատ կարևոր օր էր մեզ համար, քանի որ բացեցինք մեր նոր շենքը, որը կարծում եմ՝ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդին և պատրաստ ենք շարունակել ընդլայնել մեր ներկայությունն այստեղ:

Բայց կրկնեմ, որ այսօր մեծագույն պատիվ է ինձ համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր-բոլորին, այդ թվում՝ հանձնաժողովների անդամներին, ովքեր այս պատվին արժանացրեցին ինձ: Ես ընդունում եմ դա Adobe-ի 30 հազար աշխատողների անունից»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:52 18/10/2023  |  ՔաղաքականՈչ թե Փաշինյանն է գնում Զելենսկու ճանապարհով, այլ իրեն տանում են. Եվրոպայում նույնկերպ ծափողջույններով ընդունում էին Սահակաշվիլիին ու Զելենսկուն. Հայկ Նահապետյան
20:02 18/10/2023  |  ՄեկնաբանությունՓաշինյանական իշխանության գրոհը ԶԼՄ-ի դեմ
14:47 18/10/2023  |  ՄեկնաբանությունՀուսով եմ՝ այս անգամ չեք վարանի և թույլ չեք տա, որ Պուտինը ձեզ ոչնչացնի. Սաակաշվիլիի ուղերձը Փաշինյանին
21:33 17/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի ընտրազանգված, Աստված է վկա, սա ձեր ընտրությունն է, դուք եք տերը և հեղինակը այս ստորացուցիչ ողբերգությունների. Արտակ Զաքարյան
20:26 17/10/2023  |  ՔաղաքականՀայաստանի ոչնչացման գործընթացը դրվել է իրավական հիմքերի վրա. Մանվելյան (Տեսանյութ)
19:52 17/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թշնամուն ուղղված ուղիղ հրավեր՝ հարձակվելու Հայաստանի վրա. Մելիքյան
14:00 17/10/2023  |  ՔաղաքականԵՄ-ից հրատապ աջակցության կարիք ունենք՝ ԼՂ ավելի քան 100 հազար անձանց բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման համար. Փաշինյան
13:36 17/10/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում է. այս պահին Փաշինյանը և ԵԽ նախագահը հանդես են գալիս համատեղ ճեպազրույցով ՝ ուղիղ
10:44 17/10/2023  |  ՔաղաքականՓաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է 13:30-ին
21:54 16/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ

Արխիվ

[]