ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ թե Փաշինյանն է գնում Զելենսկու ճանապարհով, այլ իրեն տանում են. Եվրոպայում նույնկերպ ծափողջույններով ընդունում էին Սահակաշվիլիին ու Զելենսկուն. Հայկ Նահապետյան 10/18/2023 20:52 | Քաղաքական
Փաշինյանի ելույթն իսկապես սադրանք էր, բայց այդ սադրանքը նոր չի սկսվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին ռուսական կողմի արձագանքին առ այն, ելույթը սադրիչ էր որակվել ու նշվել, որ Հայաստանի վարչապետը «մեծ քայլերով գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։
«Փաշինյանի առջև դրված է խնդիր ՌԴ-ի հետ ռազմական և տնտեսական համագործակցության կարևորագույն 3 պայմանագրերը չեղարկելն է։ Մասնավորապես՝ ՌԴ-ի հետ փոխօգնության պայմանագիրը, ըստ որի՝ ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազան մինչև 2046-ը կարգավիճակ ունի, ՀԱՊԿ անդամակցության և ԵԱՏՄ անդամակցության պայմանագրերը։ Դրանց չեղարկման գործընթացը սկսելու համար Փաշինյան քարոզչության դաշտում պետք է ներկայացնի ՌԴ-ի կողմից քայլեր, որոնք ապացուցողական հիմք պետք է ունենան։ Մինչդեռ նման գործնական քայլեր այսօր չկան, դրա փախարեն կան մտորումներ, բամբասանքներ ու մտավարժանքներ։
«Որպեսզի դրանք լինեն՝ իրենք անցան գործնական քայլերին։ Նման գործնական քայլ էր Հռոմի ստատուտի ընդունումը, Փաշինյանն ու իր խորհրդականները ակնկալում էին, որ ՌԴ-ն դրա արդյունքում երևացող և չերևացող գործիքակազմ կօգտագործի Հայաստանի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու համար։ Բայց դա չեղավ»,- նկատել է փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ երկրորդն այն է, որ Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ վառելիքի բենզին և դիզվառելիքի որոշակի քանակ ստանալու համար։ «Եթե ՌԴ-ն մերժեր՝ իրենք չէին մանրամասնելու մերժման պատճառները։ Ասելու էին՝ դիմեցինք՝ մեզ չօգնեցին, մինչդեռ իրականում ՌԴ-ն իրավական ակտ էր ընդունել, որ այլևս բենզին և դիզվառելիք չի արտահանում՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից։
Չնայած, որ Հայաստանը իր քվոտան լրացրել էր, բայց ՌԴ-ն իր ընդունած իրավական ակտը մի կողմ դրեց և իր դաշնակցին օգնեց ու այդ 15 000 տոննա բենզինն ու 20 000 տոննա դիզվառելիը տվեց»։
Երրորդ քայլն, ըստ փորձագետի, Փաշինյանի ելույթն էր, որով նա ՌԴ-ին մեղադրեց Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու վատթարագույն սցենարի մեջ։ «Երևի այդ ելույթի ժամանակ մտքում ասում էր՝ ստախոս, ստախոս, ինձնից էլ ստախո՞ս։ Եթե վարչական ռեսուրսի օգտագործումը չլիներ՝ նա հավանաբար Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 1 տոկոս էլ չէր հավաքի»։
Ինչ վերաբերում է Արցախի հայաթափման գործում ՌԴ խաղաղապահների անգործության վերաբերյալ մեղադրանքին՝ Նահապետյանն ասաց, որ այստեղ էլ այդ մեղադրանքները որևէ հիմք չունեին։
«Ընդհանրապես, որքան գիտեմ Փաշինյանը տառաճանաչ է և թեև վատ, բայց ռուսերեն կարդում է, օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի տակ ինքը ստորագրություն էր դրել, և որը նախ ռուսերեն էր գրված, խաղաղապահների գործառույթների մասին որևէ տող կա՞, թե չկա։ Փոխարենը այդտեղ գրված է, որ հրադադարի ռեժիմի վերահսկողությունը դրվում է 2 պետության վրա։ Խոսքը Աղդամում ստեղծված հրադադարի վերահսկման կենտրոնի մասին է, որ ստեղծվել էր ՌԴ-ի և Թուրքիայի միջոցով։
Այսինքն՝ սեպտեմբերի 19-ի հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատուն 2 պետություններն էին, արդյո՞ք Փաշինյանը դիմել է ՌԴ և Թուրքիայի նախագահներին, նման բան լսե՞լ եք, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի հիման վրա նա դիմի 2 երկրների ղեկավարներին։ Ոչ, նման բան չի եղել»,- ասում է Նահապետյանն ու ավելացնում. «Հաջորդ հիմնավորումը, թե ինչու է մեղադրանքն անհիմն, այն է, որ երբ սեպտեմբերի 19-ին սկսվեցին ռազմական գործողությունները՝ Թեհրանում մի քանի ժամ հետո եղավ հանդիպում ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգույի և Իրանի գլխավոր շտաբի պետի պատվիրակության մասնակցությամբ։
Այդ օրերին տեղեկություն տարածվեց առ այն, որ այդ հանդիպմանը Իրանը հրավիրել է ՀՀ ուժային կառույցներից ՀՀ Պաշտպանության նախարարին կամ ԳՇ պետին։ 2 անգամ նման զանգ է եղել և 2 անգամ մերժվել է։ Մինչդեռ, այդ հանդիպմանը քննարկվել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։ Ընդ որում ՝ այդ հրավերը վաղօրոք պլանավորված չի եղել և պայմանավորված էր սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի ՊԲ-ի վրա հարձակմամբ։ Ինչո՞ւ Հայաստանից որևէ մեկը չմասնակցեց այդ հանդիպմանը։ Ինչու Փաշինյանը մերժեց այդ հանդիպմանը մասնակցությունը»։
Փորձագետի կարծիքով՝ այնտեղ հայտարարություն էր կազմվելու, որի տակ Հայաստանը պետք է ստորագրություն դներ և հրադադարի ռեժիմի վերականգնումը ոչ թե լինելու էր Արցախի ՊԲ զենքերը վայր դնելու միջոցով, այլ պետությունների պահանջի հիման վրա։ Այդ պահանջին Հայաստանը ևս պետք է միանար։
Ինչու Հայաստանն այդ մասին չի խոսում, ինչու չի ասում, որ մեզ հրավիրել էին Թեհրանում հարցի հրատապ քննարկման ու ես 2 անգամ մերժել են։
Փոխարենն ասում են՝ խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կատարել։ «Ես էլ ասում եմ, Փաշինյան Նիկոլ՝ ցույց տուր մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ ռուս խաղաղապահների գործառույթն ամրագրված է, նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ։ Դու ես ստորագրել այդ փաստաթուղթը, ինչու խաղաղապահների գործառույթների մասին 1-2 կետ չես գրել, որ հիմա էլ վերացական մեղադրանքներ ես հնչեցնում։
Նա ընդգծեց, որ իրականում, ոչ թե Փաշինյանն է գնում Զելենսկու ճանապարհով, այլ իրեն տանում են։ «Այդ հոտընկայս ծափաողջույնները, որ նայում էի՝ մտովի հիշեցի, որ նույն կերպ ընդունում էին, երբ եվրոպական ամբիոններից հակառուսական կեցվածքով Սահակաշվիլին էր խոսում, երբ Զելենսկին էր խոսում։
Պատահական չէ, որ ռուսական կողմը հենց Զելենսկու հետ է զուգահեռներ տանում։ Այստեղ անձերի խնդիր չէ, այստեղ այն մասին է, թե երկիրը ինչ օրհասական վիճակների կարող է հասնել։
Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աջ ու ձախ խոստումներ է տալիս, բայց նման խոստումներ տալով, եթե նա սեփական ժողովրդին խաբելով, կարող է պատասխանատվություն չկրել, որովհետև ժողովրդին կարող է ուժով, ոստիկանությունով ճնշել, ապա միջազգային հարաբերություններում պետություններին տրված խոստումներին պահանջատեր պետություններ կան և այդ պետությունները վաղ թե ուշ պահանջատեր են լինելու նրա տված խոստումներն իրակնացնելու համար։
Եթե դա չի լինում՝ նրանք ուժով են դրանք ստանում։ Դրա համար էլ երկրները, որոնք ունենում են էսպիսի կառավարիչներ հայտնվում են մեծ ու խորը անդունդի առաջ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի