ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահմեդական աշխարհը հակաիսրայելական լուրջ կոալիցիա է ստեղծել․ Իսրայելա-պաղեստինյան ռազմական գործողությունները կարող են վերածվել կրոնական պատերազմի․ քաղաքագետ 10/18/2023 21:05 | Քաղաքական
Մահմեդական աշխարհը հակաիսրայելական լուրջ կոալիցիա է ստեղծել եւ գործնականում նախատեսվող սանկցիաներից բացի ռազմական գործողություներն ավելի լայնամասշտաբ կարող են դառնալ՝ ներգրավելով պետություններ, մասնավորապես, Իրանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։
«Իրավիճակը, համենայն դեպս, Իսրայելի համար շատ ավելի ծանր է, քանի որ ողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Փաստացի միջազգային հանրության և առհասարակ միջազգային ասպարեզում խաղացողների դիրքորոշումը հետևյալն է, որ մեղավոր, որպես այդպիսին, թիրախավորվում է Իսրայելը »,-նշեց Կարապետյանը՝ արձանագրելով, որ գործողությունները դիտարկվում են որպես ահաբեկչական, մանավանդ, որ վնասում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Իսրայելական կողմին այլ բան չէր մնում, քան փորձել ապացուցել, որ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության՝ 800-ից ավել զոհի դեպքը իրենց ձեռքի գործը չէ, սակայն, քաղաքագետն արձանագրում է, որ ամբողջ ինֆորմացիան տանում է նրան, որ դա կազմակերպված, հստակ քայլ էր, որ կիրառվեց։
«Գուցե դա նպատակ էր հետապնդում, որ հենց հողի վրա նման կերպ փոխեին պաղեստինյան զորքերի համար իրավիճակը, բայց դա ամբողջ մահմեդական աշխարհին հանեց նրանց դեմ։ Փաստացի, ամբողջ աշխարհը տարատեսակ քաղգործիչներից բռնած՝ մինչև պետության ղեկավարները, հակասիրայելական դիրքորոշմամբ են հանդես եկել, որը դժվարացնում է նրանց կացությունը»,- նշեց նա՝ արձանագրելով, որ Իսրայելի վրա ճնշում կա, որ այլևս հումանիտար որևէ աղետ չլինի, ինչով պայմանավորված էլ հետաձգվել է ցամաքային ներխուժումը։ Ավելին, մահմեդական աշխարհին ավելի բորբոքեց Իսրայելի ղեկավար կազմի հայտարարությունը, թե «որտեղ են տեսել վերջին շրջանում պատերազմ, որ քաղաքացիական անձինք չզոհվեն», ինչն ավելի շատ նման էր ծաղրի։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա քաղաքագետն արձանագրեց, որ ամենամեծ դերակատարն այս կոնֆլիկտում, առայժմ չեզոք կարգավիճակում Իրանն է, որի ԱԳՆ-ն հստակ դիրորոշում է հայտնել՝ նշելով, որ ամենալավ պատերազմը չսկսած պատերազմն է, երբ նաև վտանգների հաշվարկներով դրդված՝ պետք է առաջինը հասնեն պաղեստինյան ժողովրդին և չի բացառվում, որ Իրանն անմիջական ռազմական գործողությունների մասնակից դառնա։
«Նույնիսկ տեսնում ենք, թե Թուրքիայում ինչպիսի մեծ ալիք է բարձրացել՝ հակաիսրայելական։ Այս ամենը թույլ է տալիս արձանագրելու, որ Իսրայելի ռազմական գործողությունները չեն դիտարկվում որպես սուվերեն տարածքի պաշտպանություն, այլ, որ ցեղասպանական էթնիկ զտման քաղաքականություն է գնում, հատկապես, որ իրենք հանձն են առել, որ ամբողջ ջրային ռեսուրսը կանգնեցված է և չի թույլատրվում։ Եգիպտոսից են օգնություն տրամադրում և այդ հումանիտար բեռների մուտքի համար նույնիսկ արգելքներ են դրված»,- ասաց Դավիթ Կարապետյանը։
Միջազգայնագետը գտնում է, որ սա վերածվում է կրոնական պատերազմի, մանավանդ՝ հիվանդանոցին հարվածելուց հետո։
«Ինչ է նշանակում թիրախավորել քաղաքացիականներին, այն էլ՝ հիվանդանոցը։ 800-ից ավել զոհերը վառ ապացույցն են, որ խոսքն արդեն չափից դուրս, չափն անցած ռազմական գործողությունների մասին է, որը չի կարող անհետևանք մնալ։ Հետևաբար, «Հեզբոլլահն» է հայտարարել, որ սա չի թողնի հենց այնպես, վերջնաժամկետ է տրվել, որ եռակի անգամ ավելի ուժեղ հարված են հասցնելու Իսրայելին»,-ասաց նա՝ արձանագրելով, որ արաբական ողջ թերակղզու երկրները, այդ թվում՝ Եգիպտոսը, Թուրքիան հակաիսրայելական կոալիցիա են ստեղծում․ «Եթե բացառի կոալիցիա չլինի, ապա, համենայն դեպս, նրանց բոլորի արտաքին ընկալումը նույնն է, որ պետք է համատեղ պայքարել Իսրայելի ռազմական գործողությունների և առհասարակ Իսրայել պետության դեմ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից