ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ 10/17/2023 20:10 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության քաղաքականության տնօրեն, փորձագետ Դարիուս Դոմարկասին, թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը։
Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսին և նախատեսված է մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում՝ Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ, որի բաղադրիչներից մեկն է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և մեթոդաբանության մշակումը»։
Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենի տեղակալը բարձր գնահատեց ԵՄ ջանքերը՝ ուղղված ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը և ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ կարևորելով միջազգային փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։
Հանդիպման առանցքում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներն էին․ մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների մշակման և տեղայնացման, օպերատիվ-տակտիկական պատրաստվածության, արձագանքման կազմակերպման, ճգնաժամային կառավարման բնագավառում որոշումներ կայացնող անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցերն էին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ Դարիուս Դոմարկասն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Փրկարար ծառայությանը կարողությունների բարելավման ուղղությամբ, հատկապես նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հետ համատեղ իրականացնել առկա օրենսդրական փաթեթի ուսումնասիրություն, ծառայության կառուցվածքի, ռեսուրսների վերլուծության և կարիքի գնահատման հիման վրա՝ համադրելով Լիտվայի փորձի հետ, մշակել արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման մեթոդաբանություն։ Փորձագետը նշեց, որ իրենց գերխնդիրն է նախապատրաստել ամբողջ անձնակազմին՝ կրտսերից մինչև որոշում կայացնողներ, որպեսզի վերջիններս առավել պատրաստ լինեն աշխատելու ճգնաժամային իրավիճակների պայմաններում և ընդունելու ճկուն որոշումներ, միաժամանակ օպերատիվորեն համագործակցելու այլ պետական կառավարման մարմինների հետ։
Փորձագետը դրական գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանն առաջիկա տարիների համար ունի «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր», ինչն արդեն իսկ կարևոր ձեռքբերում է և արդյունավետ ճանապարհային քարտեզ կապահովի փրկարար ծառայության կայուն զարգացման համար։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին համագործակցության շրջանակը, սահմանեցին առաջիկա անելիքները՝ ըստ առաջնահերթությունների, որոնցում հաշվի են առնվելու ՓԾ ոլորտի օրենսդրական կարգավորումները և ընթացիկ գործողությունների պլանները։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ՃԿՊԱ-ում տեղի է ունենալու արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների լիտվական փորձի ներկայացման թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցելու են ՆԳՆ պատասխանատու ոլորտների փրկարարական և ոստիկանության ծառայողները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ