ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աներոջ սպանության մեջ մեղադրվող փեսան կմնա կալանքի տակ. Ընտանիքի անդամները գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո 10/17/2023 14:21 | ԼՐԱՀՈՍ
Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երկարացրել է Արթուր Մարգարյանի սպանության գործով փեսայի՝ Գոռ Տեր-Եսայանի կալանավորման ժամկետը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի դստեր փաստաբանը՝ Գոռ Սաղոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործով Տեր-Եսայանը նախ կալանավորվել էր, ապա՝ նշանակված երկու փորձաքննություններով անմեղսունակ ճանաչվել, տեղափոխվել հոգեբուժական կենտրոն, իսկ նշանակված երրորդ փորձաքննության եզրակացությամբ նա արդեն ճանաչվել է մեղսունակ, ինչից հետո քրեական վարույթի շրջանակներում Տեր-Եսայանին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր ու որպես խափանման միջոց կիրառվել բացակայելու արգելքը։ Տեր-Եսայանի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպառնալիքների հատկանիշներով։ Մասնավորապես, ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի կողմից հետապնդումների մասին կինը՝ Լիանա Մարգարյանը, հրապարակային ահազանգել էր ՝ երեխաների հետ թաքնված է, չի բացահայտում գտնվելու վայրը, քանի որ մտավախություն ունի իր ու երեխաների համար։ Մարգարյանը նշում է, որ ամուսնալուծության հարցը գտնվում է դատական փուլում, իսկ մինչ այդ ամուսինն ամեն բան անում է իր դեմ՝ սկսած ֆինանսական մեծ փոխհատուցում պահանջելուց մինչև իր ու երեխաների նկատմամբ հետախուզում հայտարարելը։ Այժմ Լիանա Մարգարյանը, նրա քույրը՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Էլլա Մարգարյանը, նրանց ազգականները, Գոռ Տեր-Եսայանի հարազատ եղբայրը գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո։
Հուլիսին՝ սպանության գործով նախնական դատալսումների ընթացքում, քննարկման առարկա է դարձվել Գոռ Տեր-Եսայանի խափանման միջոցի հարցը և վերջինս դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանավորվել էր։ Բոլորովին վերջերս էլ նույն դատարանը երկարացրել է կալանավորման ժամկետը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Գոռ Տեր-Եսայանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով խափանման միջոց կալանքը կամ այն փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Գոռ Տեր-Եսայանը, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածումապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքի 33-րդ բնակարանում պահել ակոսափող հրազեն հանդիասցող ձևափոխված 9մմ /9x18/ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարացված գործարանյաին արտադրության «օդաճնշիչ ատրճանակը ևակոսափող հրազեն հանդիսացող, 5,45 տրամաչափի, «201572» համարի իրանով, «229371» համարիփակաղակի շրջանակով, կրակելու համար պիտանի ինքնաձիգը, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ/5,45x39/ 7,62մմ /7,62x39/ տրամաչափերի մեկակն փամփուշտներ: 2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:00-իսահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր վերը նշված բնակարանում անհիմն վիճաբանել է իրմերձավոր ազգական հանդիսացող աներոջ՝ իր բնակարանում վերցրել է՝ ինքնաձիգը և տվյալ զենքիգործադրմամբ նույն շենքի շքամուտքում հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, որիցհետո այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերք արձակելու միջոցով ԱրթուրՄարգարյանի առողջությանը պատճառել է կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ, որի արդյունքում ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ