ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ ասում են՝ մեր զինվորները մեռնում են՝ հանուն ինչի՞, ոչ մեկ չի կարողանում բացատրել. Իսրայելի քաղաքների փողոցներն ու խանութները դատարկ են 10/17/2023 20:42 | ԼՐԱՀՈՍ
Իսրայելի քաղաքների փողոցները գրեթե դատարկվել են, նախկինում, երբ առավոտյան գնում էինք կայարան, որտեղից մարդիկ տարբեր քաղաքներ աշխատանքի էին գնում՝ կյանքը եռում էր, ինչ ազգության մարդ ասես՝ կար, էլ չինացի, էլ ճապոնացի, էլ սևամորթներ, էլ ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, շատ-շատ էին, երեկ դուրս էի եկել, որ գնամ աշխատանքի, առավոտյան 6-ին մեքենան գալու էր, կայարանը դատարկ էր, 2 ռուս ու մի հայ էինք կայարանում։
«Փաստինֆոյի» հետ զրույցում պատմեց Իսրայելի Նաթանյաու քաղաքում բնակվող Քրիստինա Մինասյանը։
Նրա փոխանցմամբ՝ քաղաքը, որտեղ բնակվում է, դեռ հրետակոծության չի ենթարկվել, դրա համար էլ երկրի տարբեր բնակավայրերից, որտեղ հրետակոծություններ կան, մարդիկ տեղափոխվում են իրենց քաղաք։
«Շատ հայտարարություններ կան, մարդիկ այստեղ տուն ու աշխատանք են փնտրում ու զանգվածաբար տեղափոխվում են մեր կողմ։
Մարդիկ շատ տխուր են, շատ մտահոգ, ինչպես Հայաստանում էր,երբ մարդիկ բոլորը մի տեսակ խոժոռ էին, ամեն մեկն իր մտքերով, հայերի նման են դարձել՝ մտահոգ են, ոչ մեկ չի պատկերացնում, թե ինչով է ավարտվելու այս ամենը։ Ում հետ խոսում եմ՝ գլուխները բռնում են, ասում են՝ լավ չի վիճակը, բայց ոչ ոք չգիտի, թե երբ կվերջանա էս ամենը։ Մարդիկ ասում են՝ մեր զինվորները մեռնում են, բայց ոչ մեկ չի կարողանում բացատրել հանուն ինչի։ Երեկ մի կնոջ հետ էի խոսում, ասում է մեր երիտասարդները մեղք են, հեռախոսը բացել ու ցույց է տալիս զոհերի, գլխատված զինվորների, բռնաբարված կանանց, գերիների նկարները։ Ասում եմ՝ նույնը մեր հետ է եղել ադրբեջանցիներն են արել, ու դուք օգնել եք, զարմացած էր, մարդիկ չգիտեն, որ իրենց կառավարությունը Ադրբեջանին զենք է վաճառել, օգնել է։ Հիմա նաև ցույցեր են, մարդիկ կառավարության հրաժարականն են պահանջում»։
Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով թերթերում հրապարակվում են գերիների նկարները։ «Սա իսկապես ճնշող է, նրանց մեջ շատ են երեխաները, կանայք, զինվորականները։
Բայց մարդիկ շատ համախմբված են, մի քանի օր քաղաքի խանութները դատարկ էին, մարդիկ ահաբեկված էին, գիտեն աշխարհի վերջն է, շատ գնումներ էին անում, անգամ ջուր չկար, խանութներում, իսկ այստեղի շոգերն ահավոր են։ Հետո իմացանք, որ շատերը խմբեր են ստեղծել ու սնունդը տանում են զինվորներին։ Հիմա նորից խանութները ապրանքներ են ստացել»։
Քրիստինան պատմեց, որ շատերը սկսել են տանից աշխատել։ «Ռանանայում մի տուն կա, որտեղ աշխատում եմ արդեն 6-7 ամիս, այսօր առաջին անգամ եմ տան տիրոջը տեսել, Թել Ավիվում է աշխատում, գործի չեն կանչում։ Վաղն էլ գնալու եմ Բնեբրատ, սա ծայրահեղականների քաղաք է, այ էնտեղ ռմբակոծում են, այդ քաղաքում մարդիկ կարծես այս աշխարհից չլինեն, եթե ուրիշ տեղերում հրետակոծության ժամանակ մարդիկ ավտոբուսներից դուրս են թափվում ու պառկում են գետնին, էս քաղաքում փողոցում գիրք կարդալով, աղոթելով քայլում են ու ոչ վազում են ոչ էլ թաքնվում, շարունակում են իրենց ճանապարհը»։
Կինը նշեց, որ թեեւ իրավիճակը գնալով լարվում է, սակայն հայերի շրջանում գերիներ ու զոհեր չկան։ Դեսպանատունն ամեն օր կապի մեջ է ու անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում է։ Ինքն էլ առայժմ Հայաստան գալ չի ծրագրում, 1-2 ամսից, եթե իրավիճակը չկայունանա՝ գալու մասին կմտածի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ