ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներից հրաժարվելու հարց քննարկվում է, և որքանո՞վ է, ընդհանրապես, դա նպատակահարմար․ «Փաստ» 10/17/2023 07:57 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։ Կան նաև տեղեկություններ, որ մանդատից կարող են հրաժարվել առանձին պատգամավորներ: Թերթը թեմայի հետ կապված մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Քաղաքական այդ սցենարը չենք բացառում, բայց այս պահին նման քննարկում չենք ունեցել»։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել։
«Դժվար թե ինձանից շատ որևէ մեկը նյարդայնանա այն կեղծ, ամբողջությամբ խաբեությամբ պարուրված, հայությանը մոլորեցնելու նպատակով ընթացող հրապարակային բոլոր այն գործընթացներից, որոնք ԱԺ-ում իրականացնում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հետևաբար, դրա մաս կազմել ես պարզապես ցանկություն չունեմ, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. կարծես առկա է կոնսենսուս, որ Փաշինյանի հեռացման լավագույն տարբերակը իմպիչմենթի իրականացումն է։ Իմպիչմենթի գործընթացն իրացնելու համար, ինչպես հայտնի է, հարկավոր է 54 ձայն, իսկ ընդդիմությունն այս պահին ունի 36 մանդատ։ Մի կողմ դնելով բոլոր այն տեխնիկական խնդիրները, որոնք կարող են առաջանալ մանդատները դնելու հետ կապված, ուշադրություն պիտի դարձնենք երկու փաստի:
Առաջին՝ ես համարում եմ, որ եթե մենք ակնկալում ենք Փաշինյանի հեռացումը կազմակերպել «փողոցային ճնշում և իմպիչմենթ» բանաձևի միջոցով, ապա անտրամաբանական է դառնում հրաժարվել անգամ առկա մանդատներից, այլ կերպ ասած՝ եթե մենք հիմա կարիք ունենք 18-19 ձայնի, ապա այդ պարագայում կարիք կունենանք 54 ձայնի։ Ճիշտն ասած, դա իմ համար հակատրամաբանական է։ Երկրորդ՝ եթե անգամ հաջողվի, որ բոլորը մանդատները վայր դնեն, և ՔՊ-ն խորհրդարանում մնա միայնակ, դա սահմանադրական ճգնաժամ չի առաջացնելու, քանի որ 1/3-ով ընդդիմության պարտադիր ներկայության նորմը գործում է խորհրդարանի ձևավորման համար, ուստի մենք ընդամենը կունենանք միակուսակցական պառլամենտ, որը գուցե ինչ-որ քաղաքական ճգնաժամ ստեղծի, ավելին՝ վստահաբար այդ քաղաքական ճգնաժամը կստեղծվի, բայց նմանօրինակ գնահատական հազիվ թե միջազգային կառույցներից կամ միջազգային դերակատարներից ստանանք։
Ուստի, այս տրամաբանության մեջ, իմ խորին հարգանքով իմ բոլոր ընկերների և գործընկերների նկատմամբ, ովքեր ամենատարբեր պատճառներով վայր են դրել մանդատը, ես համարում եմ, որ անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել. պայքարել այնքան ժամանակ, մինչև որ հաջողության հասնենք»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․ 10․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ