ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Ալթունյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է․ համբերատար սպասում ենք, որ ՔԿ-ն հերքում տարածի այնպես, ինչպես մեծ շուքով տարածում էին Ալթունյանին բերման ենթարկելու կադրերը․ փաստաբան 10/17/2023 13:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՊՆ լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը հոկտեմբերի 12-ին լրացուցիչ հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել՝ հանգամանալից անդրադառնալով մեղադրանքի տարբեր հանգամանքներին։ Դրանից հետո ծավալուն միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Գևորգ Ալթունյանի ցուցմունքից բխող տեղեկությունները պարզելու ուղղությամբ գործողություններ կատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ։
Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ կիրառվել էր գրավը և տնային կալանքը, ինչի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։Վերաքննիչ դատարանը, փաստացի, բավարարել է դատախազության բողոքը։
Գևորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը գտել է,թե Գևորգ Ալթունյանը, մնալով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ վարույթի մասնակիցների նկատմամբ։ Պաշտպանության կողմը քննարկում է նաև վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։ Գևորգ Ալթունյանը, ինչպես արդեն արձանագրվեց, հոկտեմբերի 12-ին՝ դատարանի որոշումից հետո, լրացուցիչ հարցաքննվել է, թեև պաշտպանության կողմն ավելի վաղ էր պահանջում լրացուցիչ հարցաքննություն։ Այժմ սպասում են վարույթն իրականացնող մարմնի որոշմանը՝ Գևորգ Ալթունյանի ցուցմունքից բխող տեղեկությունները պարզելու ուղղությամբ գործողություններ կատարելու պահանջով միջնորդության վերաբերյալ, որովհետև այդ գործողության կտատարումը հենց վարույթն իրականացնող մարմնի շահերից է բխում։
«Նկարած մեղադրանք է իրականում։ Իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկություններ են նշված, բայց քանի որ ԶՈՒ-երի կարիքների մասին է խոսքը, չեմ կարող մանրամասներ բարձրաձայնել այս պահին, հույս ունեմ, որ շատ ակտիվ և սեղմ ժամկետներում քննություն կանեն և պարոն Ալթունյանը երկար չի մնա կալանքի տակ»,- նշեց Սաղոյանը։
Նրա փոխանցմամբ՝ ցուցմունքներ, որպես այդպիսին, Գևորգ Ալթունյանի դեմ չկան, թեև վարույթն իրականացնող մարմինը որոշ տվյալներ ներկայացրել է դատարան, որոնցով, ըստ իրենց, մեղադրանքը հիմնավոր է, սակայն պաշտպանության կողմի գնահատմամբ՝ ցուցմունքներից որևէ մեկը, որպես այդպիսին, Ալթունյանի դեմ չէ։ Ավելին, այս մեկ ամսվա ընթացքում որևէ առերեսում չի իրականացվել։ Առնվազն կալանավորման միջնորդության փաթեթում Ալթունյանի դեմ ցուցմունքներ չկան։ Քրեական վարույթը հարուցվել է ՕՀՄ-ների հիման վրա, սակայն, դա ևս պաշտպանության կողմն անհասկանալի է գնահատում՝ նշելով, որ եթե ԱԱԾ-ն մի փոքր ավելի խորանար այդ գործողություններում կամ ՔԿ-ն չշտապեր մեղադրանքներ առաջադրել, ապա մեղադրանքները, ըստ փաստաբանի, չէր էլ առաջադրվի։
«Պետք էր ընդամենը մի փոքր ավելի ստուգել այդ տվյալները, որոնք առերևույթ վկայում են ինչ-որ հանցագործության մասին»,-նշեց փաստաբանը։
Իսկ թե ինչով է պայմանավորված վարույթն իրականացնող մարմնի շտապողականությունը՝ փաստաբանն անհասկանալի է գնահատում, ենթատեքստ չի տեսնում, գուցե հետագայում պարզվի, միայն նշում է, որ պետք է որոշակի քննություն կատարվեր։ Հարցին՝ արդյո՞ք դա կարող է կապված լինել նաև Ալթունյանի հեղինակած «Առաքել» պիեսի հետ, որտեղ բավականին հետաքրքիր դրվագներ կան, փաստաբանը նշեց՝ ոչինչ չի կարող բացառել։
«Ուղղակի մեղադրանքն աբսուրդ է։ Սա այն մեղադրանքը չէ, որ պաշտպանական մարտավարությունից ելնելով պարզապես չեն ընդունում, սա իսկապես աբսուրդ է։ Մենք համբերատար սպասում ենք այն օրվան, որ այն մեծ շուքով, որով ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց Գևորգ Ալթունյանի ձերբակալման մասին՝ հրապարակելով նրան բերման ենթարկելու կադրերը, նույնկերպ հերքում հրապարակի՝ ներկայացնելով մեղադրանքի անհիմն լինելը» ,- ասաց Սաղոյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի