ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՊԿ-ը, Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, միայնակ թողեցին. Փաշինյան (տեսանյութ) 10/17/2023 15:40 | ԼՐԱՀՈՍ
Հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով եւ սա ճշմարտություն է: Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով: Եվրոպական խորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ Ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլեւ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետեւյալ հարցը. իսկ ի վիճակի է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն եւ երջանկություն:
Խոսելով Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության, ապա 2020-2021թթ. իրադարձությունների մասին՝ Փաշինյանը նշեց, որ թեեւ խորհրդարանում շարունակում էին ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց եւ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեց կառավարությունն ու խորհրդարանը:
«Խորհրդարանի արձակումը դե յուրե ուժի մեջ մտնելուց երկու օր անց` 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը, սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչեւ 4 կիլոմետր ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը:
Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին»,- հայտարարել է Փաշինյանը:
Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը: Բայց, ահա, այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության պաշտպանության դիրքերում եւ կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրցակցային:
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջ գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը: Եթե Հեղափոխությունից առաջ ընտրությունները սովորաբար դառնում էին ներքին ճգնաժամերի պատճառ՝ դրանց արդյունքների նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառով, Հեղափոխությունից հետո ընտրությունները կանխարգելում կամ հաղթահարում են ճգնաժամը, որովհետեւ քաղաքացիները որոշում կայացնելու եւ այդ որոշումներն իրագործելու ոչ միայն տեսական, այլեւ գործնական հնարավորություն ունեն:
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել եւ եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Փաշինյանն ու ավելացրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:
«Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնն Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ: Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- ընդգծել է Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը, ըստ Փաշինյանի, համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք:
«Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի եւ այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ եւ վրանային ավաններ հիմնելու:
Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, որովհետեւ երբեմն մարդիկ նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունն ինչ կանի: Իրենք էին բռնի տեղահանվածներին տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ անգամ ժամանակավոր կացարաններ: Շատերը նրանց պարզապես հյուրընկալել են իրենց տներում:
Ժողովրդավարության, որովհետեւ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ազատ տնտեսվարման հետ կապված բոլոր խոչընդոտներն ու արհեստական մենաշնորհները վերացել են, աճել է կառավարության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, անհաշտ, սկզբունքային եւ ինստիտուցիոնալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հաստատվել է օրենքի գերակայություն եւ այս ամենի շնորհիվ Հայաստանը, չնայած տեղի ունեցած արհավիրքներին եւ սպառնալիքներին, շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում եւ մեր երկրում 2018 թվականից ի վեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 70 տոկոսով:
Այսօր արդեն կայացված եւ ուժի մեջ մտած որոշումներով մենք շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար: Եւ մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում` բյուջետային աջակցության տեսքով: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ մենք ստեղծել ենք բռնի տեղահանվածներին աջակցելու այնպիսի մեխանիզմ, որ նրանց հատկացվող միջոցները փոխանցվում են անկանխիկ, այսինքն՝ միջոցների բաշխումը թափանցիկ է, ստուգելի եւ հետագծելի եւ համակարգը շարունակելու է այդպես գործել»,- նշել է Փաշինյանն իր ելույթում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից