Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ստեփանակերտից Կոռնիձոր հասնելու 38 ժամը կյանքիս ամենադժոխային ժամերն էին, իսկ թշնամու անցակետում կանգնելը՝ ամենաստորացուցիչը․ Դավիթ Ղահրամանյան 10/16/2023   16:48  |  Ցեղասպանություն՝ Արցախում

«Ամսի 19-ի կեսօրին բոլորս տանն էինք, մեկ էլ ինչ-որ ձայներ լսվեցին՝ պայթյունների։ Աղջիկս երկրորդ հարկում էր, անմիջապես վազեցի վերև, իջացրեցի առաջին հարկ ու փորձեցի կապվել ընկերներիս հետ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում, բայց արդեն կապ չկար․ պարալիզացված էին կապի բոլոր միջոցները։ Փաստորեն՝ առաջին հարվածը կապի կայանների վրա էր։ Արագ հագնվեցի ու շարժվեցի դեպի զինկոմիսարիատ։ Այդ ամբողջը կատարվել է 15 րոպեում»,-«Փաստինֆո»-ին պատմում է ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը։

Զինկոմիսարիատում պարզելով, որ զորահավաք չի արվում, Դավիթը վերադարձել է տուն՝ ճանապարհին տեսածը, հանդիպածը լուսանկարելով։

Դավիթի ընտանիքը ամսի 19-ին՝ պատերազմի առաջին օրը, տնից դուրս չի եկել՝ չնայած տունը Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի ծայրամասում էր, որտեղից թշնամին ոչ միայն տեսանելի էր, այլև՝ հասանելի․ միայն սեպտեմբերի 20-ի առավոտյան, համոզվելով, որ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները թիրախավորում են նաև բնակիչների տները, ընտանիքը տեղափոխել է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկի ապաստարան։

«Թշնամու դիրքերը, որտեղից քաղաքը ռմբակոծվում էր, բավականին մոտ էին մեր տանը։ 19-ի գիշերն ավելի պարզ երևաց, որ Ստեփանակերտին հարակից բոլոր բարձունքներում արդեն ադրբեջանցիներ են։ Մեր թաղամասի բազմաթիվ տներ թիրախավորել էին, ամեն պահի սպասում էինք, որ հաջորդը մեր տան վրա է ընկնելու արկը։ Ստիպված ընտանիքս տարհանեցի ու քաղաքի կենտրոնում գտնվող մի շենքի ապաստարան տարա։ Մինչև ամիս 25-ը՝ Արցախից դուրս գալու օրը, այնտեղ են եղել»,-ասում է զրուցակիցս։
Ամենածանր օրը վերջին ավելի քան 10 ամսվա մեջ, ինչպես Դավիթն է փաստում, սեպտեմբերի 23-ն էր, երբ պարզ դարձավ, որ հարկադրված են լքելու բնիկ հայկական Արցախը։

«Մարդիկ չէին սպասում, որ նման բան կլինի, նաև չէին պատկերացնում, որ հնարավոր է այդքան արագ ամեն ինչ զարգանա։ Կարծում էին, թե դեռ մի քանի օր կընթանա պատերազմը, լիահույս էին, որ դա վերջը չէ․․․ Այն կոտրված, հուսալքված ու սառած դեմքերը, որ ես տեսա այդ օրը նկուղներում, փողոցներում, անհնար է մոռանալ․․․ Մարդիկ չէին ուզում հավատալ, որ ստիպված են թողնել իրենց տները, իրենց գերեզմանները, իրենց հողն ու դուրս գալ»,-հավելում է ֆոտոլրագրողը։

Դավիթը մտադիր էր Արցախում մնալ որքան հնարավոր է՝ երկար, բայց կնոջ խնդրանքը՝ իրեն ու երկու մանկահասակ երեխաներին չթողնել մենակ, չկարողացավ մերժել․ ընտանիքը մտավախություն ուներ, որ Դավիթին ևս կարող են առևանգել, քանի որ թշնամական երկրի ներկայացուցչներն ատամ ունեին նաև նրա վրա՝ որպես 44-օրյա պատերազմը վավերագրած, արցախահայության՝ ավելի քան 9-ամսյա տառապանքներն արձանագրած մարդու։

Ֆոտոլրագրողը խոստովանում է՝ ադրբեջանական անցակետով անցնելիս ունեցած զգացողություններն աննկարագրելի ծանր էին։
«Շատ ստորացուցիչ էր էն պահը, որ գիտակցելով, որ հողդ, ապրածդ կյանքը, հիոշողություններդ մնում են կամրջից այն կողմ ու քեզ ստիպում են հեռանալ քո հողից, որը թե՛ պատմականորեն, թե՛ իրավաբանորեն քոնն է, հայկական է․․․ Այն 38 ժամը, որ տևեց Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր հասնելը, կյանքիս ամենադժոխային ժամերն էին․․․»,-ասում է Դավիթը։

Այսքանով հանդերձ, չտրվելով ինքնախաբեության, չկորցնելով իրականության գիտակցումը՝ զրուցակիցս շեշտում է՝ մենք չգնահատեցինք մեր ունեցածը, Արցախի իրական արժեքը, իսկ որպեսզի նորից մի օր հետ գնանք, պիտի ինքնամաքրվենք ազգովի, աշխատենք օրնիբուն՝ այդ նպատակի համար, երբեք թույլ չտանք, որ պաթոսը գլուխ բարձրացնի ու այնպես անենք, որ աճող սերունդն Արցախը կրի իր մեջ ու լինի իրապես հայրենատեր։

«44 օր կռվել, ավելի քան 9 ամիս դիմանալ պաշարման պայմաններում, հետո համակերպվել այս ամենի հետ, չի կարելի։ Առաջնեկս որ ծնվեց, չմկրտեցինք, ասացի՝ Շուշիի Կանաչ ժամում պետք է մկրտվի, քանի որ հույս ունեի, որ հետ ենք բերելու Շուշին․․․ Հիմա ավելի իրատես եմ․ ակնհայտ է, որ տասնամյակների նպատակասլաց ու համառ աշխատանքի արդյունքում կկարողանանք հետ բերել կորցրածը։ Էն հույսի կտորը, որը ամեն մեկս մեր հոգու խորքում փայփայում ենք, պարտավոր ենք ներդնել աշխատանքում, դնել նպատակ ու գնալ դեպի այն»,-ասում է Դավիթն ու հավելում՝ 44-օրյայի ու շրջափակված Արցախի կյանքի մասին իր լուսանկարները դեռ պատմելու շատ բան ունեն աշխարհին։

Այսօր առավոտյան արցախցի ֆոտոլրագրողը Լոս Անջելեսում ցուցահանդես-վաճառքի մասնակցելու հրավեր է ստացել։

Դավիթի լուսանկարները չհանձնված արցախահայության մասին շատ ու շատ են պատմելու դեռ, ինքն էլ որոշել է՝ շարունակելու է ֆոտոլրագրությամբ զբաղվել նաև Երևանում, հավերժացնել, փաստագրել այն ամենը, ինչը կարևոր կհամարի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:35 16/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է
13:01 16/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը դիմել է ՀՀ վարչապետին՝ դպրոցի գործունեությունը ՀՀ-ում շարունակելու խնդրանքով
10:06 16/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱլիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել
21:47 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍԻ հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ. Իշխան Սաղաթելյան
21:40 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը դժգոհել է, որ երեսուն տարի առաջ արցախցիների կողմից իրենց հայրենիքի ազատագրումից հետո ոչ մի երկիր չի սատարել Ադրբեջանին
20:59 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍՊուտինը քաղաքականապես ոչնչացրեց Փաշինյանին. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
20:46 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍԻմ միակ մխիթարությունը, որով հիմա շարունակում եմ ապրելու ուժ գտնել, այն է, որ ես վանքը թուրքին չեմ հանձնել.Դադիվանքի հոգեւոր սպասավոր
17:40 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍԻսկ այդ ընթացքում Հայաստանում թեժ պայքար ա գնում. Մհեր Մկրտչյան
17:16 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանությունները պետք է սկսեն հաշվառել բոլոր Արցախցիներին՝ պաշտոնական շրջանառության մեջ օգտագործելով 150 հազար փախստականների թիվը. Անուշավան Դանիելյան
16:51 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍՎիեննայի Մխիթարյան միաբանության եկեղեցում ՀՀ-ին և ԼՂ բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթք է կատարվել

Արխիվ

[]