ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը 10/16/2023 11:01 | Քաղաքական
Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը։ Այս մասին իր հերթական հոդվածում նշում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական կտա։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետություն և երկրորդ ժողովուրդ չկա։ Այստեղ է հիմնական խնդիրը։
Կա՞ մի բան, որի տապալման դեպքում Նիկոլը հրաժարական կտա. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտություններ ու անհաշիվ զոհեր, Արցախի հանձնում, ու նա մնում է իշխանության։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կա´մ իր իշխանությունը չպետք է լինի, կամ մենք։ Բայց այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգո»-ով։ Ալիևին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մեզ վրա։ Սա ենք մենք՝ գոնե այսօր։
Մենք ունենք ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, և մեր խնդիրն է՝ ամեն կերպ տարանջատվել դրանից։ Իշխանության նեղ խմբից, նրանց «մեծարգո» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պետք է տարանջատվել ու չխաբել մեզ, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է։ Սա մարդկության պատմության մեջ ամենաաննորմալ երևույթներից է։ Պետք է տարանջատվել ամեն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանա՝ մինչև իր նվազագույն չափերը։ Սա պետք է անել նաև ներքին հաշտեցման և պետական լայն համակարգի հետ երկխոսության ճանապարհով։ Սա պետք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անհատական քվոտավորում, ապագա իշխանության մեջ երազած պաշտոնի մոտիվացիա, փայի կռիվ։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրոշներ են շատ վայրերում բարձրացվել ու ժամանակների փոփոխության արդյունքում իջեցվել։ Բաքու-Երևան- Բրյուսել- Մոսկվա համատեղ օպերացիայի արդյունքում դատարկված Արցախում դրոշ բարձրացնելով՝ Ալիևը մատնում է հենց դա։ Երևանում արժապատվության և գրագիտության դրոշի բարձրացումով արցախահայության իրավունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և այլն, բարձրացվելու են ու լուծվելու։ Ու դա չի լինելու ռևանշիստական կամ ռազմատենչ իշխանություն, նոր պատերազմի պահանջ՝ ամենևին։ Հին իրականությունն այլևս չկա, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։
Իսկ եթե մենք չիջեցնենք ամոթի ու անարժանապատվության դրոշը Երևանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կբացենք ալիևյան նոր դրոշների համար։ Սա պետք է շատ հստակ հասկանալ և բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգությունը չի կատարվել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։ Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացվում էր բուն ողբերգությունը։ 9 ամիս շարունակ մենք մեզ պահել ենք ծայրահեղ սխալ, և դրանք եղել են մի կողմից՝ ամենաստվերային պայմանավորվածությունների և մյուս կողմից՝ աններելի անգործության ամիսներ։ Սրա մասին պետք է խոսել, որքան էլ ցավոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ