ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախահայության անվտանգության միջազգային երաշխիքներն այլևս Հայաստանի իշխանությունների համար օրակարգային հարց չէ 10/16/2023 16:14 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների հարցն այլևս չի քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններտ շրջանակներում։ Նման հետևության կարելի է հանգել «Փաստինֆոյի»՝ ԱԳՆ-ին ուղղված հարցման պատասխաններից։
Մասնավորապես, «Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ԱԳՆ-ին ընդգծելով, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում առանցքային տարաձայնություններից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման շուրջ։ Հարցմամբ խնդրել էինք նախարարին պարզաբանել, թե արդյոք արցախցիների բռնի տեղահանությունից հետո նշված հարցն առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, թե այն օրակարգից այլև դուրս է եղել։
Մենք նաև հարցրել էինք, թե եթե այս մասով բանակցությունները շարունակվում են, ապա դիրքորոշումների միջև փոխըմբռնում առկա՞ է, թե ոչ։
Ի պատասպան՝ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ «հոկտեմբերի 5-ին Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքներում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»։
Նախ՝ այդ փաստաթղթում անվտանգության միջազգային երաշխիքների մասին որևէ խոսք չկա։ Երկրորդ, Գրանադայի բանակցություններին Ադրբեջանը չի մասնակցել ու որեւէ փաստաթուղթ չի ստորագրել, իսկ մեր հարցումը վերաբերում էր ոչ թե հայ-ֆրանսիական, հայ-գերմանական հարաբերություններին, այլ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին ու դատելով ՀՀ ԱԳՆ- ի պատասխանից այդ հարցն այլեւս Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա. Այսինքն՝ Ադրբեջանի զենքի գործադրմամբ հօգուտ իրեն լուծեց հարցը, ինչի հետ ՀՀ իշխանությունները հաշտվեցին։
Մենք նաև հարցրել էիքն, թե այս պահի դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկե՞լ են խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերի շուրջ, և եթե կան տարաձայնություններ, ապա ո՞ր կետերի շուրջ են դրանք։
ԱԳՆ-ից մեզ պատասխանել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրությունը պատշաճ տեղեկացվում է։ Ինչ նկատի ունեն ԱԳՆ-ում «հայրությանը պատշաճ տեղեկացնելու մասին» հայտարարությամբ՝ մնում է գուշակել։ Եթե խոսքը Գրանադայում հայտարարությունն հիմք ընդունելու մասին է, ապա Գրանադայի հայտարարությամբ՝ կողմերը պատրաստակամություն պետք է հայտնեին ճանչել փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի համար հիմք էր նախատեսվում ընդունել ԽՍՀՄ-ի վերջին քարտեզները, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է հիմք ընդունել որեւէ քարտեզ ու մտավախություն կա, որ այս պարագայում եւս Ադրբեջանը կարող է զենքի գործադրմամբ գրավել տարածքներ ու պարտադրել ընդունել դա։
Ավելին՝ Փաշինյանը մեկ հայտարարում է, որ կար Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, սակայն Ալիեւը չմեկնեց, իսկ դրանից րոպեներ անց հայտարարում, թե Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, իսկ թե այդ դեպքում «շրջադարձային» փաստաթղթի հենքերը որոնք են ՀՀ արտաքին գերատեսչությունը չի պարզաբանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից