ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ միակ մխիթարությունը, որով հիմա շարունակում եմ ապրելու ուժ գտնել, այն է, որ ես վանքը թուրքին չեմ հանձնել.Դադիվանքի հոգեւոր սպասավոր 10/15/2023 20:46 | ԼՐԱՀՈՍ
Դադիվանքն ամբողջությամբ շրջափակված էր թշնամիներով, մենք վանական համալիրը շրջապատող պարսպից ներս էինք միայն ապրում։ Ռուսական խաղաղապահ զորամիավորման ջանքերով էր, որ Դադիվանքը մնաց ու հայկական պահպանվեց, և իմ միակ մխիթարությունը, որով հիմա շարունակում եմ ապրելու ուժ գտնել, այն է, որ ես վանքը թուրքին չեմ հանձնել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Դադիվանք վանական համալիրի վերջին հոգևոր սպասավոր՝ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը։
Նրա փոխանցմամբ` ամենավերջիներից մեկն էր, որ դուրս է եկել Արցախից՝ իր հետևում թողնելով Դադիվանքի վանական համալիրը և այն, ինչ զգացել ու ապրել է այդ ժամերին, բառերի վերածել չի կարող. «Խաղաղապահների ուղեկցությամբ դուրս եկանք վանքից։ Արցախն, արդեն, ամբողջապես հայաթափվել էր, Ստեփանակերտում, կարծես, այլևս մարդիկ չէին մնացել։ Մնալն, արդեն, անհնարին էր, որովհետև անվտանգային լուրջ խնդիրներ էր առաջացնելու։ Վանական համալիրի տարածքում, մեզանից հետո էլ, ռուսական խաղաղապահ զորամիավորման ծառայողերը մնացին»։
Երբ նայում ենք 2020 թ, նոյեմբերից հետո տեղի ունեցող զարգացումներին, տեսնում ենք, որ Դադիվանքն այլ սկզբունքով պահպանվեց, ասում է վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականն ու հավելում.«Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով, ռուսական ուղղափառ եկեղեցու պատրիարքի և նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ, մեզ հաջողվեց Դադիվանքը հայկական գործող եկեղեցի պահել, որովհետև այդ տարածքի բոլոր սրբատեղիներն անցան թշնամու վերահսկողության տակ»։
Դադիվանքի վանական համալիրի պատերի ներսում ոչ մի օր չեն լռել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգով նախատեսված ծեսերն ու արարողությունները, եկեղեցին մշտարթուն և գործող է մնացել. «Թե՛ տոնական օրերի, թե՛ կիրակնօրյա բոլոր պատարագներն ամբողջությամբ և լիարժեք կերպով կատարվել են, ինչպես նաև բոլոր ժամերգություններն՝ օրական երեք անգամ։ Մեկ անգամ ասել եմ՝ արարողությունների և ծեսերի ընթացքում ինձ համար ամենամեծ ցավն այն էր, որ, երբ թեքվում էի Խաղաղություն ավետիսը տալու՝ եկեղեցին դատարկ էր…Այս ամենի մեջ ինձ միակ ուժ տվողն իմ հայրենի հողն էր, զգացողությունը, որ ես կանգնած եմ իմ պատմական սուրբ հողի վրա։ Հայրենի հողի և սրբության նկատմամբ ունեցած գիտակցությունն անհաղթահարելի ուժ է։ Այդ գիտակցմամբ որևէ դժվարություն մեզ ընկճել կամ ճնշել անզոր է»։
Ամփոփելով զրույցն ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ է Հայր Սուրբը վերցրել իր հետ՝ վանական համալիրը թողնելու և Արցախից դուրս գալու վերջին օրը, տեր Դերենիկը մի պահ լռում, այնուհետև պատասխանում է՝ կան բաներ, որոնց մասին բարձրաձայնել չի կարող, սակայն հարցին՝ ի՞նչն ինքն իր հետ վերցրեց՝ Դադիվանքից դուրս գալուց, ասում է՝ վերցրի ամեն ինչ ու ոչինչ չվերցրի…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ