ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները»․ «Փաստ» 10/14/2023 08:11 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց: Մասնագետներն ասում են՝ երկու դեպքում էլ պետք է խոսել չակերտավոր «արժևորման» կամ «արժեզրկման» մասին: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ընդամենը տասը-տասնհինգ օրվա ընթացքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսում էին: «Նշում էինք, որ բարձր տնտեսական աճը և ազգային արժույթի գերարժևորումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական դրական ֆոնի արդյունքն է: Պատիկներով աճեցին դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, էապես աճեցին արտահանումը և վերարտահանումը հատկապես դեպի Ռուսաստան՝ ապահովելով արժութային մուտքեր: Բացի դա, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ սկսեցին գալ Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև այստեղ տեղափոխեցին իրենց բիզնեսները, հատկապես ՏՏ ոլորտում և այլն: Մեծ պահանջարկը խթանեց տնտեսական բարձր աճ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:
Հավելում է՝ փորձագետները մշտապես շեշտել են, որ այս աճը և դրական ֆոնը չի կապիտալացվում ու չի ստանում երկարաժամկետ դրական ազդեցության հնարավորություն: «Դա շատ վտանգավոր էր, որովհետև ինչ-որ պահի այդ գործոնները թուլանալու էին, և ունենալու էինք լուրջ տնտեսական և դրանից բխող սոցիալական հետևանքներ: Ըստ էության, հիմա սա է տեղի ունենում: Այդ գործոնները որոշակիորեն թուլացել են, խոսքը ՌԴ քաղաքացիների այցելությունների, դրամական փոխանցումների, արտահանման առաջանցիկ տեմպի մասին է: Բնական է, որ արժութային շուկան շատ արագ դրան արձագանքում է: Արժութային շուկայում այդ անհանգստությունները և ազգային արժույթի արժեզրկման ֆոնը գալիս է այդ հիմնական գործոններից»,-նշում է մեր զրուցակիցը:
Փաստում է՝ որքան էլ Կենտրոնական բանկը փորձի իր կարճաժամկետ գործիքներով միջամտել, արժութային շուկայի կայունացման իմաստով, միևնույնն է, շուկան իրենն անելու է: «Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները: Նոր իրողություններով պայմանավորված՝ արժութային շուկան նոր հավասարակշռության պետք է հասնի, և դա լինելու է ազգային արժույթի արժեզրկման ձևով: Թե ինչ չափով և ինչ ժամանակահատվածում կտևի այդ անկայունությունը մինչև նոր հավասարակշռություն, ցույց կտան ժամանակը և այդ գործոնների հետագա դրսևորման դինամիկան»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14․ 10․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ