ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ անընդհատ ջուր են խմում և չգիտեն՝ ո՞ր պահին այդ ջրի մեջ ի՞նչ պարունակություն կարող է լինել.Գեղարքունիքում տասնյակ գյուղեր սնուցող աղբյուրների ակունքները մնացել են թշնամու վերահսկողության տակ 10/13/2023 16:31 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզում գյուղեր ունենք, որտեղ ջրային ռեսուրսների ակունքները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նորաբակում, Վերին Շորժայում, Գեղամաբակում և հարակից մի քանի այլ գյուղերում մարդիկ լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Փաստացի՝ այդ համայնքներ մտնող և՛ խմելու, և՛ ոռոգման ջրերը վտանգի տակ են։ Հազար տեսակի թունաքիմիկատներ ու տեխնոլոգիաներ կան, ադրբեջանկան կողմը կարող է այնպես թունավորել ջուրը, որ թվարկածս գյուղերի հարյուրավոր բնակիչներ ջրից մասսայական թունավորում կստանան,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը և հավելում՝ եթե կուզեք իմանալ, սրանով Ադրբեջանն ավելի մեծ մասշտաբների վնաս կհասցնի, քան, ասենք, սնարյադով հարվածի, որովհետև, երբ խփում են, գոնե, կարողանում ես հավաքես էրեխեքիդ, մտնես մի ապահով վայր, մինչև կրակը դադարի, այս դեպքում ի՞նչ պետք է անենք։ Մարդիկ անընդհատ ջուր են խմում և չգիտեն, թե ո՞ր պահին այդ ջրի մեջ ինչ պարունակություն կարող է լինել։
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած տասնյակ համայնքերում կյանքը դժոխքի է վերածվել, ասում է Հակոբ Ավետյանն ու մանրամասնում.«Սոթքում, Կութում, Կուտականում թշնամու պոստերն այնքան մոտ են գյուղերին, որ նրանց համար որևէ խնդիր չկա՝ քայլելով մոտենալու ջրի ակունքներին ու հենց այնտեղից թունավորելու տասնյակ գյուղեր խմելու և ոռոգելու ջրով ապահովող աղբյուրները։ Իմ տան բակն, անգամ, թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Իմ երեխաները մեր բակից տեսնում են թշնամուն, նրանք էլ՝ մեզ և ցանկացած պահի, եթե ուզենան՝ կկրակեն, որևէ տեսակի արգելք կամ խոչընդոտ չկա, պատասխան տվող՝ նույնպես։ Այդ աստիճանի մենք մեր տան բակում, արդեն, պաշտպանված չենք»,-ասում է պարոն Ավետյանը։
Հարցին՝ արդյո՞ք հնարավո՞ր է լինում թշնամու ուղիղ նշանառության տակ հող մշակել կամ անասուն պահել, հատկապես, որ մինչև ատամները զինված թշնամին այդքան մոտ է բնակավայրերին, Հակոբ Ավետյանն ասում է՝ գյուղացիները միանշանակ հեռու են մնում այն հողատարածքներից, որոնք թշնամու պոստերին չափազանց մոտ են։ «Եվ անասնապահություն, և՛ վարուցանք ու խոտհարք այդ հատվածներում չի իրականացվում կամ օգտագործվում։ Կհավատա՞ք՝ գյուղերում ապրողների հիմնական մասն իրենց անասուններին վաճառել են։ Հիմա, եթե այս գյուղերում ապրող գյուղացուն կաթ է պետք լինում, գնում՝ խանութից պետական կաթ է առնում։ Օրինակ այստեղ՝ Սոթքում, եթե կաթի կարիք է լինում, իջնում՝ Վարդենիսի խանութներից ենք առնում։ Եվ սա այն պարագայում, երբ Երևանում կաթի և կաթնամթերքի հսկայական ծավալները հենց Սոթքը, Նորաբակը, Կութն ու Ազատն են ապահովել, որովհետև մարդիկ տարիներ շարունակ այս գյուղերում հենց անասնապահությամբ են զբաղվել։ Ինչի՞ համար է գյուղացին ստիպված վաճառել իր անասունը, որովհետև, երբ անցյալ տարի սեպտեմբերյան դեպքերը տեղի ունեցան, ժողովուրդը հասցրեց միայն իր երեխաներին ու կարևոր փաստաթղթերը հավաքի ու փախնի ապահով ինչ -որ վայր, իսկ անասունը մնաց գոմերում կապած կամ դաշտերում բաց թողած։ Ու, քանի որ ամեն պահի այստեղ կարող է նույնը կրկնվել, մարդիկ մտածում են՝ այսպես, գոնե, հեշտ կլինի արագ պաշտպանական միջոցներ ձեռնարկել»,- նշում է Հակոբ Ավետյանը։
Ամփոփելով զրույցը՝ Գեղամասարի նախկին համայնքապետն ասում է՝ հենց այս պահին էլ, չնայած վտանգին, կարտոֆիլի բերքահավաքով է զբաղված, որովհետև հասկանում է՝ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը թշնամին նորից չի հարձակվի գյուղերի վրա ու բերքը չի մնա դաշտերում թափած, իրենք էլ՝ առանց ձմռան մինիմալ պաշարի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից