Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելը՝ մարտահրավեր. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ» 10/13/2023   07:59  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

–Պարո՛ն Ծառուկյան, մեր պետությունը վերջին շաբաթներին հայտնվեց նոր մարտահրավերների առաջ՝ հարյուր հազարից ավելի փախստականներ, կորսված Արցախ, նոր սպառնալիքներ։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է դիմակայել այդ մարտահրավերներին, եւ արդյոք ունե՞նք այդ ռեսուրսները։

– Այո, հարյուր հազարավոր մեր քույրեր եւ եղբայրներ տեղահանվել են իրենց հայրենիքից։ Այս փուլում մեր խնդիրն է ցույց տալ առաջին անհրաժեշտ աջակցությունը՝ ժամանակավոր կացարաններ, ապրուստի միջոցներ, հագուստ, սնունդ, մարդկային լավ վերաբերմունք եւ այլն։ Սա առաջին փուլն է, եւ թե՛ պետությունը, թե՛ խոշոր բիզնեսը, թե՛ ցանկացած նորմալ մարդ անում է իր քայլը։ Խոսքը միանգամից մեծ թվով բռնի տեղահանվածների մասին է, ու միանգամից մեծ աջակցություն կազմակերպելը շատ բարդ գործ է ու պահանջում է լուրջ աշխատանք։ Կարեւոր է հասկանալ, որ սա միայն առաջին փուլն է։ Հետո գալու է տասնյակ հազարավոր ընտանիքների համար բնականոն կյանք ապահովելու խնդիրը՝ մշտական բնակավայրեր, տներ, աշխատանք, դպրոց, բուհ, սոցիալական խնդիրների լուծում եւ այլն։ Եթե սկզբում շատ բան էմոցիայի վրա էր, ապա այս փուլում պահանջվելու է գրագիտություն, խնդրի խորքային իմացություն, միջազգային փորձ, պետության եւ բիզնեսի համատեղ աշխատանք, միջազգային աջակցություն եւ այլն։ Մի պարզ օրինակ բերեմ. Արցախից եկել են տարբեր ոլորտների լավ մասնագետներ՝ բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ… Հայաստանը կարիք ունի լավ մասնագետների, եւ յուրաքանչյուրին պետք է թիրախային տեղավորել՝ ճիշտ ընտրելով, առաջարկելով ճիշտ բնակության վայր եւ աշխատանք։ Եթե մարդը լավ հողագործ է, լավ անասնապահ, լավ հասկանում է ֆերմերությունից, գյուղատնտեսությունից, նրան պետք է իրեն հարմար տեղ ու գործ առաջարկել եւ օգնել, որ ստացվի։ Ասածս այն է, որ առաջին փուլում՝ գրկաբաց ընդունելուց հետո, գալիս է երկրորդ փուլը, որն ավելի երկարատեւ եւ ավելի լուրջ աշխատանք է պահանջում։

– Դուք ասացիք՝ գրկաբաց ընդունել։ Արդյոք մի՞շտ է այդպես։

– Կարծում եմ՝ ճնշող մեծամասնությամբ՝ այո՛։ Համատարած մարդիկ, ինչով կարողանում, օգնում են, իրենց հացը կիսում են, իսկ ողբերգությամբ ուրախացողները կա՛մ հայ չեն, կա՛մ ընդհանրապես մարդ չեն։ Բայց ես ուզում եմ շարունակել նախորդ հարցը՝ «կորսված Արցախի» վերաբերյալ։ Ես համամիտ չեմ այս ձեւակերպման հետ։ Արցախը կայացած պետություն էր՝ իր ամեն ինչով, հատկապես անկախության տարիներին լուրջ զարգացել էր: Ով եղել է Արցախում, տեսել է մեր քաղաքները, գյուղերը, համալսարանները, գործարանները, ֆերմաները, հիվանդանոցները, մարզադաշտերը, հյուրանոցները եւ այլն։ Մի խոսքով, ամբողջական պետություն՝ մեր հազարամյա հողի վրա։ Հիմա, եթե մահվան սպառնալիքի տակ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ, դա չի նշանակում, որ վերացել են նրանց իրավունքներն այդ ամենի հանդեպ. կա սեփականության իրավունք, կա միջազգային իրավունք, կան գույքային բազմաթիվ հարցեր եւ այլն, ու կա սեփական հայրենիք վերադառնալու իրավունք։ Եթե Հայաստանը ճիշտ դնի հարցերը եւ ճիշտ աշխատի դաշնակիցների ու միջնորդների հետ, ապա, սկսած մարդկանց ապահով վերադարձից մինչեւ սեփականության այլ իրավունքներ, հարցերը կարող են բարձրացվել։ Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը սա լավ հասկանում է։ Մնում է՝ մենք ճիշտ աշխատենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ նոր սպառնալիքներին, ապա դրա ռիսկը շատ մեծ է, եւ այստեղ դեր է խաղում իրական դաշնակիցների հետ հարաբերությունների փչացումը։ Ես մարտահրավերների մեջ անպայման կնշեի Ռուսաստանի հետ կտրուկ վատացող հարաբերությունները։

–Դուք միշտ հանդես եք եկել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։

– Ես հիմա էլ եմ նույնը անում։ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, եւ ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Արեւմուտքի։ Մեր երկրի շահը դա է պահանջում։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ պատերազմ ու աղետ է։ Հիմա այս պայմաններում, մեր այս վիճակով մենք մի հատ էլ նո՞ր հակառակորդ ենք ուզում՝ ի դեմս Ռուսաստանի։ Ես միշտ հանդես եմ եկել նաեւ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին, ու իմ հիմնավորումը, կարծում եմ, շատ հասկանալի է. հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արեւմուտքում, մի շատ մեծ մաս էլ՝ Ռուսաստանում եւ այլուր։ Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, մենք սա հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որի առանցքը իրական լավ հարաբերություններն են, ոչ թե մեկի հաշվին մյուսին լավություն անելը։

– Պարո՛ն Ծառուկյան, Բաքվի բանտերում են գտնվում հայ պետական գործիչներ, նախկին նախագահները։ Ի՞նչ է պետք անել։

– Բաքվի բանտերում են գտնվում Արցախի համար իրենց կյանքը դրած մարդիկ, պետական գործիչներ, հասարակական խոշոր գործիչներ, լուրջ զինվորականներ, նաեւ մեծ թվով հայ զինծառայողներ ու Արցախից առեւանգված քաղաքացիներ։ Սա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է, սա այն հարցն է, որի վրա գիշեր-ցերեկ պետք է գրագետ աշխատել։ Քանի Բաքվի բանտում կա գեթ մեկ հայ, այդ աշխատանքը դադարացնելու իրավունք մենք չունենք։ Ես պատրաստ եմ օգնել միջազգային լավագույն իրավաբաններին ներգրավելու հարցում, ինձնից կախված ամեն ինչ պատրաստ եմ անել։ Պետությունը պարտավոր է այդ հարցը դնել միջնորդների եւ դաշնակիցների առաջ։ Նորից եմ կրկնում՝ դա ազգային արժանապատվության հարց է։

– Պարո՛ն Ծառուկյան, հայաստանյան քաղաքական անցուդարձին հետեւո՞ւմ եք, եւ եթե այո, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

– Իհարկե հետեւում եմ։ Ձեր հարցին փորձեմ առավել անկեղծ պատասխանել. բոլորիս կյանքը փոխվել է, նախկին պատկերացումները, խնդիրները, հարաբերությունները ամբողջությամբ փոխվել են։ Ով չի հասկանում սա, նշանակում է՝ ոչ մի կարեւոր բան չի հասկանում։ Ես մարդ եմ, որն ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում, ամեն ինչ կառուցել է Հայաստանում՝ գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, շենքեր, ու հիմա տեսնում է, որ իր երկիրը այս վիճակում է։ Ո՞նց կարող ես դու շարունակել ապրել սովորական կյանքով։ Ամեն նոր կառույցի հետ ուրախացել եմ, որ իմ երկրի ծաղկմանը օգնում եմ, ամեն նոր բացվող աշխատատեղի հետ հպարտացել եմ, որ մի ընտանիք էլ աշխատանք կունենա ու չի գնա երկրից, ամեն նոր բացվող եկեղեցու ժամանակ մտածել եմ, որ մենք՝ որպես քրիստոնյա ազգ, ավելի լավը կդառնանք, ավելի ազնիվ կլինենք։ Հիմա աչքիս առաջ երկիրն այս վիճակում է՝ անորոշ, մարդիկ քանդված, տխուր։ Նորից եմ ասում՝ բոլոր հայրենասեր մարդկանց կյանքը էլ հինը չի կարող լինել, շատ բան է փոխվել, ու նաեւ պատկերացումները քաղաքական պրոցեսների շուրջ նույնպես փոխվել են։ Ինձ կուսակցությունները չեն հետաքրքրում. ինձ իմ երկիրն է հետաքրքրում, իմ հայրենիքը։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ այն, ինչի մասին ամիսներ շարունակ ասում եմ. երկրում պետք է փոխվի մթնոլորտը։ Մեզ վերջին տարիներին բզկտել են, հանել են իրար դեմ, ու դրանից մեր պետությունը թուլացել է։ Եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք ներքին, ներհասարակական հաշտության։ Պիտի հասկանանք՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, ոնց ենք դիմակայում այս դժվար շրջանին, ոնց ենք մեջքներս ուղղում։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պիտի գնանք այդ ճանապարհով։ Մենք իսկապես լուրջ ազգ ենք, սա մեզ ոչ սազական վիճակ է, ժամանակավոր փուլ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 13․ 10․ 23 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 09/10/2023  |  ԼՐԱՀՈՍԷսօր տեղի ունեցածը ոչ մեկի սրտով չի, Հայաստանում բոլորն էլ մտահոգ են. Ծառուկյանը՝ բռնագաղթված արցախցիներին (տեսանյութ)
15:11 26/09/2023  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերով
19:06 19/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախյան խնդրի լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես ՌԴ միջնորդությամբ. Ծառուկյան
08:25 19/09/2023  |  ՄամուլԳագիկ Ծառուկյանը Կանյաչնիում հավաք կանցկացնի․«Հրապարակ»
16:23 14/09/2023  |  ՄարզականԲերդի մարզադպրոցի վերանորոգումը իրականացվեց Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ)
18:34 09/09/2023  |  ԼՐԱՀՈՍARMBETON-ը TOON EXPO 2023-ին ներկայացել է բարձրորակ արտադրությամբ. արդեն ունի 80 գործընկեր
12:14 06/09/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
19:01 05/09/2023  |  ՄարզականՍա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն. Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը
15:40 02/09/2023  |  ԼՐԱՀՈՍԾառուկյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամվել Շահրամանյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի հետ
10:55 02/09/2023  |  ՄեկնաբանությունԽնդրում եմ ձեզ չհավատաք այն չարագուշակ տեսակետին, թե հայությունը ձեզ մենակ է թողել. Ծառուկյանի շնորհավորական ուղերձը արցախցիներին

Արխիվ

[]