ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն պահի մեր գյուղը տեսնում եմ, էստեղից պարզ երևում է․ մեր տունն էլ հենց դպրոցի մոտ է․ անմիջապես հետ կգնայի, եթե հնար լիներ, բայց Ադրբեջանի կազմում, նրանց անձնագրով բացառվում է․ բռնի տեղահանված 10/13/2023 21:21 | Ցեղասպանություն՝ Արցախում
Շուշիի շրջանի Մեծ Շենից բռնի տեղահանված Ավանեսյանների ընտանիքը ժամանակավոր հանգրվանել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Ընտանիքի հայրը՝ Վարդանն ասում է՝ ունեցածներս մեր հագի շորերն են, ոչինչ չենք կարողացել հանել, ահագին անասուն ունեին, սաղ մնաց էնտեղ․․․․Մի մեքենայի մեջ խցկված՝ մենք հազիվ ենք փրկվել։
«Որ հասանք Կոռնիձոր, գրանցվեցինք, հարցրեցին՝ ու՞ր եք գնում, ասացի՝ Տեղ, միայն էնտեղ բարեկամ ունեմ։ Որևէ վայրում տուն, կացարան չեն առաջարկել։ Եկանք Տեղ, աներոջս տանը մի քանի օր մնացինք, հետո գյուղում մի դատարկ տուն գտանք, հիմա էնտեղ ենք մնում, բայց ոչ գազ կա, ոչ ջուր, ոչ էլ հոսանք կար։ Հարևանի տնից հոսանքի լարը քաշել ենք, որ գոնե լույս ունենանք։ Մի հատ գազի բալոն ենք ձեռք բերել, դրա հույսին ենք։ Չգիտեմ՝ որ ցրտեց, ոնց ենք տաքացնելու տունը։ Անտառ էլ չկա, որ փայտ բերենք, Բերդաձորը լրիվ անտառ է, բայց էլ ի՞նչ օգուտ, արդեն թուրքն ա էնտեղ․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Վարդան Ավանեսյանը։
Բռնի տեղահանված տղամարդն ամեն օր տեսնում է հայրենի գյուղը․ Մեծ շենը Տեղից շատ լավ է երևում։
«Ամեն վայրկյան աչքիս առաջ է, էս տնից պարզ երևում է մեր գյուղը։ Մեր տունն էլ է երևում․ հենց դպրոցի շենքի մոտ է։ Անմիջապես հետ կգնամ, եթե հնարավոր լինի։ Հայրական տունս է, ամբողջ կյանքս էնտեղ եմ ապրել․ հայրս, պապս տուն-տեղ են դրել, հիմա մենք դռնեդուռ են ընկել․․․ Կգնամ հետ, բայց Ադրբեջանի տիարպետության տակ չեմ ապրի, էդ մեկը բացառվում է, ադրբեջանցու հետ անհնար ա ապրել»,-ասում է բռնի տեղահանված տղամարդը։
Տեղում հանգրվանած այս ընտանիքը միչև հիմա մի անգամ է սնունդ ստացել․ համայնապետարանում գրանցվել են, բայց, փաստացի, անօգնական վիճակում են։
Տրամադրվող 100 հազարական միանվագ գումարը կինն ու որդին ստացել են, ինքն ու կրտսեր զավակը՝ դեռ ոչ։ Ասում է՝ չգիտեմ էլ ինձ կտա՞ն, թե՞ չէ, թարսի պես Տեղում է գրանցումս։ Խնդիրն այն է, որ 1991թ․ ծառայությունն ավարտելուց հետո Վարդանին գրանցել էին Տեղում, քանի որ Մեծ Շենն այն ժամանակ դեռ ազատագրված չէր։
Ազատագրվելուց հետո երբ վերադարձել է հայրական գյուղ, գրանցումը չի փոխել։ Ասում է՝ երեխաները, կինը Մեծ Շենում են գրանցված, ինքը՝ ոչ, չնայած փաստացի այնտեղ էր ապրում ու վերջին 15 տարին էլ գյուղի դպրոցում էր աշխատում, պետական աշխատող էր։
«Մինչև սեպտեմբերի 19-ն աշխատել ենք, ու որ կռիվը սկսվեց, ամեն ինչ խառնվեց իրար, մենք էլ մեր տներիից ստիպված դուրս եկանք»,-ասում է Վարդան Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ