Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էինք առաջին հարկում՝ երկաթե աթոռներին ու պայթյուններից պատուհանների ապակինները դղրդում էին․ սարսափ ֆիլմում նման բան չէիք տեսնի․ նորածնի մայր 10/12/2023   13:37  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Իրինայի ու Լևոնի երրորդ որդին՝ Ալեքսանդրը, որ ծնվել է սեպտեմբերի 19-ին՝ ռմբակոծության տակ, Ստեփանակերտի ծննդատան նկուղում, ծնողների հետ Երևան է հասել։ Զգացողությունները, որոնք ունեցել է այդ օրը և տեսարանները, որոնց ականատես է եղել, Իրինային սարսափ ֆիլմ են հիշեցնում։

«Արդեն պառկեցրել էին, ծննդատանն էի․ բժիշկս ասել էր, որ կեսօրվա կողմ կծծնդաբերեմ։ Շրջափակման հետևանքների, պատերազմի վերսկսման վտանգի, առանց ջեռուցման փոքրիկին մեծացնելու խնդիրներից էինք խոսում, մեկ էլ սկսվեց․ ժամը 13։10 էր։ Հենց սկսեցին հրետակոծել, բժիշկները միանգամից դուրս վազեցին, ու թե ինչ սարսափ պատեց ինձ այդ պահին, չեմ կարող նկարագրել․ մտածեցի՝ վերջ, մնացի մենակ․․․ Րոպեներ անց հինգ հոգով ներս մտան՝ այդ թվում գլխավոր բժիշկը։ Որոշեցին, որ պետք է ինձ իջեցնեն նկուղ, այնտեղ ծծնդաբերեմ, քանի որ վտանգը մեծ էր, որ կռմբակոծեն նաև ծննդատունը՝ ինչպես 44-օրյային են արել։ Աչքիս առաջից չի գնում պատկերը, որ տեսա այդ օրը․․․ Բոլորը լացելով վազում էին այս ու այն կողմ, փորձում զանգել հարազատներին, լացում, գոռում․․․ Հայացքները, որոնց հանդիպել եմ ինձ նկուղ տանելու ընթացքում տառապանքի մարմնացում էին, ցավ էր կաթում բոլորի դեմքից, ցավ․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է ռումբերի պայթյունների տակ ծնված Ալեքսանդրի մայրը։

Փոքրիկը ծնվել է ժամը ուղիղ 14։00-ին։ Նորածինը մոտ 4 ժամ մնացել է նկուղում՝ այնտեղ լցված տասնյակ սարսափահար մարդկանց հետ։ Երեկոյան կողմ միայն Իրինային ու մյուս ծննդկաններին բարձրացրել են առաջին հարկ։

«Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էին առաջին հարկում՝ երկաթե աթոռներին․․․ Իսկ թե պայթյուննների ձայներից ինչ պես էին դղրդում պատուհանների ապակիները, չեք կարող պատկերացնել։ Տպավորություն էր, որ ուր որ է շենքը փլվելու է․․․ Առաջակեցին նկուղ իջնել, բայց չուզեցինք, քանի որ ահավոր հակասանիտարական վիճկա էր այնտեղ․․․Վախենում էին բարձրացնեն սենյակներ՝ երկրորդ հարկ, քանի որ խիստ անհրաժեշտության դեպքում այդտեղից նկուղ իջնելը դժվար կլիներ։ Գիշերը մի պահ գլխավոր բժիշկն ասաց՝ «դվիժոկը» միացրեք, որ գոնե թեյ խմեն էս մայրերը, կերակրել է պետք երեխաներին։ Բարձրացանք երկրորդ հարկ թե չէ, միանգամից նորից վերսկսվեց ինտենսիվ ռմբակոծությունը։ Չհասցրեցինք անգամ նստել, նորից երեխաներին գրկած իջանք առաջին հարկ։ Պիտի փրկեինք երեխաներին, ու անկախ մեր վիճակից՝ պետք է արագացնեինք, հասցնեինք գոնե առաջին հարկ հասնել․․․»,-հիշում է Իրինան՝ վերապրելով այն սարսափը, որի միջով այդ մի քանի ժամվա ընթացքում ստիպված է եղել անցնել։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, գրեթե բոլոր ծննդկաններն ու նորածինները տուն են ուղարկվել․․․ Վտանգավոր էր ծննդատանը մնալ, քանի որ ոչ ոք չէր կարող երաշխավորել նրանց անվտանգությունը․․․ Ադրբեջանցիների վերջին վայրագությունների մասին լուրերն արդեն հասել էին Ստեփանակերտ․․․ Իրինան նկատում է՝ սարսափ ֆիլմեր շատ եմ նայել, բայց այն ամեն, ինչ մենք այդ երկու օրը տեսել ու զգացել ենք, ոչ մի ֆիլմում չէի տեսել․ մեր ապրածը սարսափի սարսափն էր․

«Միակ հույսս Աստված էր ու փառք եմ տալիս, որ ողջ ենք։ Ամսի 25-ին՝ այդ վիճակում, դուրս եկանք Ստեփանակերտից։ Մտքերս չէի կարողնաում հավաքեմ, չէի հասկանում՝ ինչ եմ դնում ճամփրուկի մեջ, ինչն է առավել կարևոր, ինչը՝ պակաս․․․ Մի ուրիշ շոկ էլ քաղաքի վիճակն էր, որ դուրս եկանք՝ մեքենան նստելու, քարացել կանգնել էի․․․ Քաղաքս, որ միշտ կոկիկ, մաքուր էր լինում, երբեք այդ վիճակում չէի տեսել․․․ ամեն մուտքի մոտ մի փայտե վառարան, ամենուր այլայլված դեմքեր։

Փողոցերում թափված դատարկ սայլակներ, աղբի կույտեր․․․ Ապշել էի, չէի հավատում աչքերիս․․․ Ճանապարհին ուտելու բան էլ համարյա չկար։ Մի քանի կտոր հաց ունեինք, որ նախորդ օրը կիսուրս թավայի մեջ վառարանի վրա թխել էր ու մեկ էլ մի կտոր պանիր։ Ես համարյա ոչինչ չկերա այդ երկու օրը, որ ճանապարհին էինք։ Փոքր կտորներով տղաներիս էի տալիս․․․ Զարմանում եմ, թե ոնց էի կարողանում կերակրել փոքրիկիս։ Աստված էր օգնում․ այո, միայն իր շնորհիվ է, որ դիմացանք, ողջ մնացինք, որ չխելագարվեցինք»․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:24 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍ100-ից ավել բուժաշխատողների պետական հաստատություններում կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, մի մասն էլ արդեն աշխատանքի է անցել․ Ավանեսյան
13:17 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԲռնի տեղահանված ուսուցիչները կարող են զբաղեցնել դպրոցներում առկա թափուր աշխատատեղերը․ վաղվանից կգործի հարթակը
12:48 12/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ուղիղ
12:43 12/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»
12:08 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից բռնի տեղահանված 52 600 մարդ արդեն ստացել է կառավարությունն կողմից տրամադրվող 100 000 դրամը
12:04 12/10/2023  |  ՄեկնաբանությունՍիրելի արցախցիներ, ձեր աշխատավարձերը ՀՀ Կառավարության կողմից սառեցված են․ Տիգրան Քոչարյան
11:57 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր օրակարգում ԼՂ հայաթափումը չկար․ դա մեր պլանների մեջ չէր մտնում․ Փաշինյան
08:13 12/10/2023  |  ՄամուլԲռնի տեղահանված արցախցիներին 62 մլն դրամանոց աջակցության նոր ծրագիր՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ․ «Փաստ»
07:59 12/10/2023  |  ՄամուլՀերթական քննիչ հանձնաժողովին սպասելիս․ «Փաստ»
07:52 12/10/2023  |  ՄամուլՑրված պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության․ «Փաստ»

Արխիվ

[]