ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելը պատրաստվում է գրոհի երկրորդ փուլին, որի մասին տեղեկատվությունն այս պահին խիստ գաղտնի է պահվում.Սերգեյ Մելքոնյան 10/12/2023 22:42 | Քաղաքական
Իսրայելն, արդեն, ավարտում է առաջին փուլը, որը, նախ և առաջ, ներառում էր իր վերահսկողության տակ վերադարձնել ինչպես հյուսիսում, այնպես նաև՝ հարավում իր պարագծերը, այնուհետև նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ պատրաստվելու երկրորդ փուլի մեկնարկին։ Այլ կերպ ասած, Իսրայելը պատրաստվում է գրոհի երկրորդ փուլին, որի մասին տեղեկատվությունն այս պահին խիստ գաղտնի է պահվում։ Պաշտոնապես դեռևս որևէ հայտարարություն չկա, բայց, դատելով ամենաբարձր մակարդակներում առկա տեսանելի ինդիկատորներից, Իսրայելը լայնածավալ հարձակման է նախապատրատվում Գազայի՝ արդեն ցամաքային տարածքում,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ռազմական ագրեսիվ գործողություններն իրայելա – պաղեստինյան հակամարտության գոտում չեն դադարում։ Իսրայելն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել Գազան։ Եգիպտոսը հրաժարվել է բնակիչների համար հումանիտար միջանցք տրամադրել՝ ասելով, որ հակամարտող երկու երկրները պետք է այդ հարցը կարգավորեն։
Սերգեյ Մելքոնյանը հավելում է՝ ՀԱՄԱՍ-ի ինֆրաստրուկտուրայի ընդհանուր հզորացումը, ինչպես նաև՝ կառույցի ղեկավարի գնդակահարումը կարելի է մեկնաբանել միայն և միայն առաջիկա սպասվելիք ցամաքային հարձակման օպերացիայով։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը (այսօր հայտնի դարձավ,որ հարվածել է Դամասկոսի ու Հալեպի օդանավակայաններին-խմբ), բանախոսը նկատում է՝ իհարկե, Իսրայելը Սիրիան ռմբակոծում է՝ սկսած դեռևս 2012 – 14 թվականներից, նույնիսկ, ամենամսյա պարբերականությամբ, սակայն, վերջին հարձակումը՝ Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների ուղղությամբ, հստակ նպատակ էր հետապնդում. «Սա արվեց, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը զրկվի արագ կերպով զենք – զինամթերք տեղափոխելու հնարավորությունից, որը նա անում էր Սիրիայի տարածքում առկա աէրոդրոմների միջոցով, երկրորդ հերթին՝ սրանով լրջագույնս խոչընդոտվեց պատերազմական իրավիճակում Իրանի ռազմաքաղաքական ներկայացուցիչների շուտափույթ ներկայությունը Սիրիայում»։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյո՞ք Իսրայելը ընդլայնի ռազմական գործողությունների աշխարհագրություն՝ դրանք հասցնելով, ընդհուպ մինչև, Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական սահմաններին, Սերգեյ Մելքոնյանն այս փուլում քիչ հավանական է համարում. «Այն էսկալացիան և կոնֆլիկտը, որ մենք հիմա տեսնում ենք, անուղղակի կերպով է առնչվում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջին հերթին թիրախավորելով, օրինակ, իրանական դիրքերն ու ռազմական հնարավորությունները, հենց, Սիրիայի տարածքում։ Մենք լսել են նաև կարմիր գծերի մասին, հնչած պրո -իրանական խմբավորումների անունից, որոնք գործում են Իրաքի տարածքում, որտեղ, եթե ԱՄՆ-ն միջամտի, իսկ Իսրայելը սկսի իր ցամաքային օպերացիան, ապա Իրաքն, անմիջապես, հարվածելու է իր տարածքում գործող ԱՄՆ – իսրայելական ենթակուցվածքներին։ Նույն բանը հայտարարել են նաև Սիրիայում գործող մի քանի խմբավորումներ, պատրաստ են աջակցել «ՀԶԲՈԼԱ»-ին, եթե նա որոշում կայացնի՝ միանալ։ Ասեմ, որ «ՀԶԲՈԼԱ»-ն անպայման կմիանա, եթե Իսրայելը ցամաքային օպերացիա սկսի Գազայի տարածքում»։
Անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ այսօր արված հայտարարությանը, թե Իսրայելը պետք է հարվածի Իրանին, Սերգեյ Մելքոնյանը նկատում է՝ Թրամփը միշտ է հակաիրանական դիսկուրսներ առաջ քաշել, սակայն հիմա՝ այս պահին, որևէ կողմ պատրաստ չէ պաղեստինա – իսրայելական հակամարտության աշխարհագրությունն ընդլայնել արաբա – իսրայելական տարածք։
Գնահատելով Գազայի՝ այս պահի հնարավորությունները, վերլուծաբանը նշում է՝ եթե Գազան միայնակ մնա հակամարտության այս փուլում, ապա, ՀԱՄԱՍ-ն, անկասկած, որևէ շանս չի ունենա.«Այստեղ շատ բան կախված է նաև Իրայելի քաղաքական կամքից։ Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև իսրայելական վերջին ցամաքային օպերացիան, որ անցկացվում էր 2014 թ. ՀԱՄԱՍ-ի դեմ, որպես գլխավոր նպատակ, կրկին հայտարարվել էր՝ ՀԱՄԱՍ-ի ընդհանուր ինֆրաստրուկտուրայի ոչնչացումը։ Սակայն, մենք տեսնում ենք, որ 9 տարի անց, Իսրայելը, կրկին, նույն սպառնալիքի դեմ է հայտնվել։ Հիմա հարցերն այլ կերպ են դրված, առաջին՝ ունա՞կ է արդյո՞ք Իսրայելը շատ սեղմ ժամկետներում հասնել այդ նպատակին, իսկ ինձ թվում է, որ ոչ։ Երկրորդ՝ պատրա՞ստ է արդյո՞ք Իսրայելը երկարաժամկետ պատերազմի մեջ մտնել, թե՞ ոչ։ Իսկ, եթե հաշվի առնենք, որ սրան էլ միանում է Իսրայելի դեմ նոր ճակատների բացման վտանգը, ապա հնարավոր չէ հստակ պատասխաններ տալ, թե ի՞նչ արդյունքներով այս պատերազմից դուրս կգան Իսրայելն ու Գազան»,- ամփոփելով զրույցն ասում է վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից