ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի միջանցքը 9 ամսվա ընթացքում առաջին անգամ բացվեց էթնիկ զտման համար. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում 10/12/2023 13:40 | ԼՐԱՀՈՍ
Ինն ամիս առաջ ես այս ամբիոնից ասում էի, որ Ադրբեջանը նախագիծ է մշակում՝ ԼՂ-ում հայերի էթնիկ զտում իրականացնելու։ Արդեն հիմա այդ քաղաքականությունը, ցավոք, իրականություն է դարձել․ իննամսյա շրջափակումից հետո, որի ընթացքում դատարանի որոշումները խախտվել են, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում ԼՂ-ի նկատմամբ։ Այս մասին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ընթացքում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դրանից հետո Ադրեջանը բացեց Լաչինի միջանցքը, բայց մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող մարդկանց դուրս թողնի այնտեղից։ Հազարամյակներ շարունակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, իսկ այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի մարդիկ։ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ ինչն է էնթնիկ զտում։ Այսօր, վստահ եմ, ադրբեջանցի գործընկերս կասի, որ հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման ու «խաղաղ ապագայի» նպատակներին, սակայն այդ բառերը ձեզ ծանոթ կթվան, քանի որ նույնն Ադրբեջանն ասաց ինն ամիս առաջ, ապա սովամահության ենթարկեց ԼՂ բնակչությանը, վերջում էլ հարձակվեց այդ մարդկանց վրա՝ ստիպելով լքել իրենց տները»,- արձանագրեց Կիրակոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը նաև կխոսի այն մասին, թե թույլ է տալու ԼՂ բնակիչներին վերադառնալ իրենց տներ, բայց այդպիսի հայտարարություն դեռ երկու տարի առաջ՝ հոկտեմբերին ևս արվել է, սակայն ԼՂ հայազգի որևէ բնակչի թույլ չի տրվել վերադառնալ իր տուն։
«2020 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելու քաղաքականություն է վարել։ Այդ իրականությունն այսօր արդեն պարզ է բոլորին։ Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս գործի քննության փուլում։ Դուք կարող եք տեղում փոխել իրավիճակն ու կանխել էթնիկ հայերի տեղահանման անշրջելի դառնալը։ Երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և կանխել դրա ջնջումը, ինչն արդեն արվել է Նախիջևանում և Ադրբեջանի մի շարք վայրերում»,- դիմելով ներկաներին հայտարարեց Կիրակոսյանը։
Նա նաև անդրադարձավ Արցախից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին՝ պնդելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Կիրակոսյանը նաև հորդորեց պաշտպանել ԼՂ առևանգված քաղաքական առաջնորդներին Ադրբեջանի շինծու քրեական մեղադրանքներից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ