ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Քոչարյանի գործով միակողմանի և տարբերակված մոտեցում է ցուցաբերվել․փաստաբան 10/12/2023 13:05 | ԼՐԱՀՈՍ
Լևոն Քոչարյանի գործով միակողմանի և տարբերակված մոտեցում է ցուցաբերվել։ Վարույթն իրականացնող մարմինն անգամ օբյեկտիվորեն զննության չի ենթարկվել տեսանյութերը։ Տվյալ դեպքում ունենք իրվիճակ, որ կարմիրբերետավորների ցուցմունքները հերքում է տեսանյութերում արտացոլվող իրողությունը, մինչդեռ, որպես օբյեկտիվ փաստական տվյալ համարվում է տեսանյութը, եթե այն մոնտաժված չէ, առանց միջամտության է, իսկ այժմ նման խնդիր չկա, տեսանյութերը գործով ապացույց են ճանաչվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարց է առաջանում՝ եթե ունենք օբյեկտիվ ապացույց՝ տեսանյութ, որում տեսնում ենք, որ իրականում Լևոն Քոչարյանը Հրաչիկ Խաչատրյանին (ոստիկանին, որին իբրև հարվածել է Լևոն Քոչարյանը հեղ․) ոտքերով չի հարվածել, չէր էլ կարող, քանի որ նա գտնվում էր Լևոն Քոչարյանի հետնամասում, այսինքն, օբյեկտիվորեն Լևոն Քոչարյանը չէր կարող հարվածել, ապա ինչու է Լևոն Քոչարյանը կալանավորված, ինչու է հարուցվել այս շինծու հետապնդումը։ Մենք կարող ենք դատողություններ անել, սակայն այս հարցի պատասխանը պետք է տա մեղադրանքի կողմը և հանրությունը պետք է տեսնի, որ այն, ինչ ներկայացնում է պետությունը՝ ի դեմս քրեական հետապնդման մարմինների, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է ավտոմեքենայում իբրև ոստիկանության երկու ծառայողի նկատմամբ բռնության դրվագին, ապա փաստաբանը վստահեցնում է, որ առկա չէ դատաբժշկական որևէ փորձաքննություն, որով կարձանագրվեր ոստիկանների նկատմամբ բռնությունը, փոխարենը, առկա է բժշկական մի շարք փաստաթղթեր՝ Լևոն Քոչարյանի ստացած վնասվածքների մասին, սակայն մեղադրյալի կարգավիճակում այժմ նա է։
«Կազուսային իրավիճակ է՝ մեզ ասում են մենք ենք ծեծի ենթարկել ոստիկաններին, բայց նրանք չունեն վնասվածքներ, ասում ենք՝ մենք ենք ծեծի ենթարկվել, ունենք բժշկական փաստաթղթեր վնասվածքների վերաբերյալ, բայց մեզ չեն հավատում, ոստիկաններին են հավատում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ միակողմանի քննություն է իրականացվում, քանի որ ՀՀ-ում արդեն ձևավորվել է կարծրատիպը, որ քրեական վարույթներով այլևս չեն նայում փաստերին, ողջամտությանը, այլ՝ նայում են, թե ով է անցնում այդ գործով, ում վերաբերյալ է քննվում վարույթը, ինչը ճիշտ մոտեցում չէ, դա պետք է վերջ տրվի ՀՀ-ում։ Օբյեկտիվ քննության դեպքում Լևոն Քոչարյանը չէր կարող կալանավորվել։ Փաստաբանը նաև հիշեցրեց, որ կալանավորման որոշում կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը, որին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, քանի որ Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը եղել է քաղաքական դերակատար, զբաղվել քաղաքականությամբ և ունեցել է բացասական դիրքորոշում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ հրապարակային հայտնելով իր բացասական դիրքորոշումը Քոչարյանի վերաբերյալ, սակայն, Մասիս Մելքոնյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, թե դատավորը երդվել է լինել անկողմնակալ, հետևաբար, կարող է քննել միջնորդությունը։
«Մեծ հաշվով, պարոն Մասիս Մելքոնյանի ասածն այն էր, որ ես երդվել եմ՝ լինել անաչառ դատավոր։ Սա, անկեղծ ասած, չեմ կարող բնութագրել, թե ինչ հիմնավորում է»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ երեկ ոստիկանության երկու ծառայողի և Լևոն Քոչարյանի մասնակցությամբ առերեսում է եղել, փաստաբանը կարծում է, որ մյուս երկու ոստիկանների հետ առերեսումները ձգձգվում են՝ «արհեստականորեն»՝ կալանավորման ժամկետի երկարացման ընթացքում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը որպես հիմք ներկայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից