ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էինք առաջին հարկում՝ երկաթե աթոռներին ու պայթյուններից պատուհանների ապակինները դղրդում էին․ սարսափ ֆիլմում նման բան չէիք տեսնի․ նորածնի մայր 10/12/2023 13:37 | Ցեղասպանություն՝ Արցախում
Իրինայի ու Լևոնի երրորդ որդին՝ Ալեքսանդրը, որ ծնվել է սեպտեմբերի 19-ին՝ ռմբակոծության տակ, Ստեփանակերտի ծննդատան նկուղում, ծնողների հետ Երևան է հասել։ Զգացողությունները, որոնք ունեցել է այդ օրը և տեսարանները, որոնց ականատես է եղել, Իրինային սարսափ ֆիլմ են հիշեցնում։
«Արդեն պառկեցրել էին, ծննդատանն էի․ բժիշկս ասել էր, որ կեսօրվա կողմ կծծնդաբերեմ։ Շրջափակման հետևանքների, պատերազմի վերսկսման վտանգի, առանց ջեռուցման փոքրիկին մեծացնելու խնդիրներից էինք խոսում, մեկ էլ սկսվեց․ ժամը 13։10 էր։ Հենց սկսեցին հրետակոծել, բժիշկները միանգամից դուրս վազեցին, ու թե ինչ սարսափ պատեց ինձ այդ պահին, չեմ կարող նկարագրել․ մտածեցի՝ վերջ, մնացի մենակ․․․ Րոպեներ անց հինգ հոգով ներս մտան՝ այդ թվում գլխավոր բժիշկը։ Որոշեցին, որ պետք է ինձ իջեցնեն նկուղ, այնտեղ ծծնդաբերեմ, քանի որ վտանգը մեծ էր, որ կռմբակոծեն նաև ծննդատունը՝ ինչպես 44-օրյային են արել։ Աչքիս առաջից չի գնում պատկերը, որ տեսա այդ օրը․․․ Բոլորը լացելով վազում էին այս ու այն կողմ, փորձում զանգել հարազատներին, լացում, գոռում․․․ Հայացքները, որոնց հանդիպել եմ ինձ նկուղ տանելու ընթացքում տառապանքի մարմնացում էին, ցավ էր կաթում բոլորի դեմքից, ցավ․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է ռումբերի պայթյունների տակ ծնված Ալեքսանդրի մայրը։
Փոքրիկը ծնվել է ժամը ուղիղ 14։00-ին։ Նորածինը մոտ 4 ժամ մնացել է նկուղում՝ այնտեղ լցված տասնյակ սարսափահար մարդկանց հետ։ Երեկոյան կողմ միայն Իրինային ու մյուս ծննդկաններին բարձրացրել են առաջին հարկ։
«Ամբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էին առաջին հարկում՝ երկաթե աթոռներին․․․ Իսկ թե պայթյուննների ձայներից ինչ պես էին դղրդում պատուհանների ապակիները, չեք կարող պատկերացնել։ Տպավորություն էր, որ ուր որ է շենքը փլվելու է․․․ Առաջակեցին նկուղ իջնել, բայց չուզեցինք, քանի որ ահավոր հակասանիտարական վիճկա էր այնտեղ․․․Վախենում էին բարձրացնեն սենյակներ՝ երկրորդ հարկ, քանի որ խիստ անհրաժեշտության դեպքում այդտեղից նկուղ իջնելը դժվար կլիներ։ Գիշերը մի պահ գլխավոր բժիշկն ասաց՝ «դվիժոկը» միացրեք, որ գոնե թեյ խմեն էս մայրերը, կերակրել է պետք երեխաներին։ Բարձրացանք երկրորդ հարկ թե չէ, միանգամից նորից վերսկսվեց ինտենսիվ ռմբակոծությունը։ Չհասցրեցինք անգամ նստել, նորից երեխաներին գրկած իջանք առաջին հարկ։ Պիտի փրկեինք երեխաներին, ու անկախ մեր վիճակից՝ պետք է արագացնեինք, հասցնեինք գոնե առաջին հարկ հասնել․․․»,-հիշում է Իրինան՝ վերապրելով այն սարսափը, որի միջով այդ մի քանի ժամվա ընթացքում ստիպված է եղել անցնել։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, գրեթե բոլոր ծննդկաններն ու նորածինները տուն են ուղարկվել․․․ Վտանգավոր էր ծննդատանը մնալ, քանի որ ոչ ոք չէր կարող երաշխավորել նրանց անվտանգությունը․․․ Ադրբեջանցիների վերջին վայրագությունների մասին լուրերն արդեն հասել էին Ստեփանակերտ․․․ Իրինան նկատում է՝ սարսափ ֆիլմեր շատ եմ նայել, բայց այն ամեն, ինչ մենք այդ երկու օրը տեսել ու զգացել ենք, ոչ մի ֆիլմում չէի տեսել․ մեր ապրածը սարսափի սարսափն էր․
«Միակ հույսս Աստված էր ու փառք եմ տալիս, որ ողջ ենք։ Ամսի 25-ին՝ այդ վիճակում, դուրս եկանք Ստեփանակերտից։ Մտքերս չէի կարողնաում հավաքեմ, չէի հասկանում՝ ինչ եմ դնում ճամփրուկի մեջ, ինչն է առավել կարևոր, ինչը՝ պակաս․․․ Մի ուրիշ շոկ էլ քաղաքի վիճակն էր, որ դուրս եկանք՝ մեքենան նստելու, քարացել կանգնել էի․․․ Քաղաքս, որ միշտ կոկիկ, մաքուր էր լինում, երբեք այդ վիճակում չէի տեսել․․․ ամեն մուտքի մոտ մի փայտե վառարան, ամենուր այլայլված դեմքեր։
Փողոցերում թափված դատարկ սայլակներ, աղբի կույտեր․․․ Ապշել էի, չէի հավատում աչքերիս․․․ Ճանապարհին ուտելու բան էլ համարյա չկար։ Մի քանի կտոր հաց ունեինք, որ նախորդ օրը կիսուրս թավայի մեջ վառարանի վրա թխել էր ու մեկ էլ մի կտոր պանիր։ Ես համարյա ոչինչ չկերա այդ երկու օրը, որ ճանապարհին էինք։ Փոքր կտորներով տղաներիս էի տալիս․․․ Զարմանում եմ, թե ոնց էի կարողանում կերակրել փոքրիկիս։ Աստված էր օգնում․ այո, միայն իր շնորհիվ է, որ դիմացանք, ողջ մնացինք, որ չխելագարվեցինք»․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից