ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վառելիք չկար, «ՈՒԱԶ»-ը «բուքսիր անելով» հասել ենք Կոռնիձոր. չորս երեխան բեռնախցիկում էին, տեղ չկար. երրորդ անգամ տեղահանված կին 10/12/2023 20:04 | Ցեղասպանություն՝ Արցախում
Դոնարա տատը դեռ 70 տարին չի բոլորել, բայց արդեն չորս պատերազմ է տեսել, երեք անգամ տուն ու տեղ կորցրել։
«1992 թվականին Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից ենք մազապուրծ դուրս եկել։ Որ լուրն ընկավ, թե ադրբեջանցիները մտել են, իրար գլխի դառած՝ ավտոբուսներով մի կերպ դուրս ենք եկել անտառներով։ Կիսուրս ու փոքր տղաս մի ավտոբուսում էին, ես՝ մեծիս ու միջնեկիս հետ, մի ուրիշ։ Որ գյուղից դուրս եկանք, կիսուրիս ու տղայիս չէինք գտնում։ Թե ինչ էր եղել էդ ավտոբուսին, չգիտեմ, բայց իրենցից ոչ մի լուր չունեինք։ Ամուսինս գիշերն անտառից էր գտել տղայիս, կիսուրիս էդպես էլ չգտանք»,-առաջին բռնի տեղահանության մասին «Փաստինֆո»-ին պատմում է Դոնարա տատը։
Ճանկաթաղում տուն ու տեղ կորցնելուց Դոնարայի ընտանիքը հայրական Տումի գյուղում է հաստատվում։ Այստեղ դժվարությամբ մեծացնում է երեք զավակներին ու հասցնում մեծ տնտեսություն հիմնել․ որդին՝ Վալերիկն էր հիմնականում տնտեսությունը վարում․ անասնաֆերմա ու մեծ թվով փեթակներ ուներ․ 2020թ․, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա, այս ընտանիքը կորցրեց նաև Տումիում՝ մոտ 30 տարվա ընթացքում ստեղծածը։
«2020թ․ որ տարհանվեցինք, եկանք Տանձուտ։ Պատերազմն ավարտվելուն պես հետ գնացինք Արցախ։ Քանի որ մեր գյուղն արդեն վերցրել էին, մնացինք Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղում։
Տղաս հինգ զավակ ունի, տուն տվեցին էդտեղ։ Մեզ համար աշխատում էինք, էլի հող էինք մշակում, բայց դե էլի ստիպված թողեցինք ամեն ինչ ու դատարկաձեռք դուրս եկանք։ Էդ օրը՝ ամսի 19-ին թոռներիս մի կերպ ենք փրկել․ մանկապարտեզում էին, որ սկսեցին ռմբակոծել, տղաս ու հարսս՝ ամեն մեկը մի թոռանս գրկած շնչակտուր հասցրին նկուղ։ Զույգ են՝ երեք տարեկան․․․ Թե էն ինչ դժոխք էր, չեմ կարող ասել․․ Չորս պատերազմ եմ տfսել, բայց սա ամենասարսափելին էր։ 10 ամիս շրջափակված պահեցին մեզ, հետո էլ կրակ թափեցին գլխներիս․․․ Անընդհատ ասում էի՝ մենակ թե երեխեքս փրկվեն, ես ինչ կլինեմ՝ կլինեմ, լավից-վատից իմ կյանքն ապրել եմ։ Ուղղակի, շատ դաժան է էլի, ոնց որ ես էի 1992-ին երեխեքիս գրկած դես ու դեն ընկել, որ փրկեմ թուրքից, էնպես էլ տղաս էր էս անգամ․ հինգ քյորփին վերցրած՝ չգիտեր ուր տաներ, որ կողմ գնար, որ փրկեր․․․»,-պատմում է Դոնարա տատը։
Այգեստանի տան նկուղում այս ընտանիքը երկու օր է մնացել, հետո Իվանյան՝ ռուս խաղաղապահների բազա են գնացել․ լսել էին, որ այնտեղ քիչ թե շատ ապահով է։
«Մի կերպ ենք հասել էնտեղ․ մեքենա չկար, ամբողջ օրն էլ սելավ էր գալիս։ Գիշերը մեր ծանոթներից մեկի մեքենայով եկել ենք Ստեփանակերտ, էնտեղից էլ տանջվելով հասել Կոռնիձոր։ վառելիք չկար, «ՈՒԱԶ»-ով մի կերպ, «բուքսիր» անելով հասել ենք։ 11 հոգի էինք էդ «ՈՒԱԶ»-ի մեջ․ վեց երեխաներից չորսն էլ բեռնախցիկում են եղել։ Տեղ չկար, ճար չունեինք»,-ասում է բռնի տեղահանված կինը։
9 հոգանոց ընտանիքը հիմա Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում է նորից․ տուն են վարձել։ Դոնարա տատն ասում է․ «Հիմա առողջություն ու մի կտոր հաց վաստակելու հնարավորություն ունենանք, հերիք է․ շատ բան չեմ ուզում, շորն էլ թեկուզ կարկատենք հագնենք, կլինի, միայն թե է՛լ պատերազմ չտեսնեն էս երեխեքը, հոգնել ենք արդեն, շա՜տ ենք հոգնել։ Թոռներս երեք տարեկան են, մանկապարտեզ չեն ուզում գնալ, ասում են՝ էնտեղ էլ են կրակելու թուրքերը, չենք գնում»․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ