ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները 10/12/2023 14:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը:
Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:
Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, մասնավորապես կրթության իրավունքի առաջնային ապահովման հարցը:
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով մի ամբողջ ժողովուրդ է բռնի տեղահանվել իր բնօրրանից: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աղետի ու վտանգի մասին, համապատասխան նամակներ են ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատվել էր հումանիտար ճգնաժամ, որի հետևանքով խախտվել էին շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ էին: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման, էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում էր երեխաների կրթության իրավունքը, և այս իրավիճակը ձգվեց ավելի քան 9 ամիս»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ, և այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:
Փոխնախարարը մտահոգիչ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգի և գույքագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ չի ապահովվել:
Նախարարի տեղակալը նաև ասել է, որ ակնկալում են հասցեական գործողություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որոնք կնպաստեն մի շարք խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև կճնշեն Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը. «2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո արձանագրվել են հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված շուրջ 50 վանդալիզմի և խեղաթյուրման դեպքեր, որոնք Ադրբեջանն իրականացրել է իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկիրառի իր բացառիկ մանդատը՝ կանխարգելելու նմանօրինակ դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է»: Նախարարի տեղակալը միաժամանակ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր դերը կրթության բովանդակության մոնիտորինգի մեջ՝ մասնավորապես ներկայացնելով Ադրբեջանի ուսումնական հաստատությունների բովանդակության մեջ հայատյացության առկայությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավարը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության անընդհատության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ