ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսուցիչների և տնօրենների նվազագույն դրույքաչափը բարձրացվել է. ինչ է սահմանում դպրոցների ֆինանսավորման նոր կարգը 10/11/2023 20:00 | ԼՐԱՀՈՍ
2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բաերելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք ունի, քանի որ տեղերում նոր մոդելի ճիշտ ներդրումը՝ համապատասխան հաշվարկների իրականացումը, տրված լիազորությունների և պարտավորությունների համադրումը անչափ կարևոր են:
«Շատ ուշադիր ենք դպրոցների կողմից բարձրացվող բոլոր հարցերին, որպեսզի դպրոցներ մուտք գործող ֆինանսավորման նոր կարգն ըստ անհրաժեշտության նաև լրամշակենք։ Ինչ վերաբերում է վարձատրության համակարգին, ապա պետք է նշել՝ ֆինանսավորման նոր կարգը շատ ավելի թափանցիկ, պարզ ու նաև դպրոցի համար նոր հնարավորություններ ընձեռող միջավայր է ապահովում»,- նշում է նախարարը։
Ուսուցիչների դրույքաչափի մասին
2020 թվականի հունվարի 1-ից գործում էր ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 108 հազար 800 դրամի չափով։ Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել ավելի քան 119 հազար դրամ:
«Մինչ այս, դպրոցներում միջին դրույքաչափը տարբեր է եղել. կան դեպքեր երբ փաստացի դրույքաչափը եղել է ավելի ցածր, քան ներկայում սահմանված նվազագույն չափն է, կան նաև դեպքեր, երբ ավելի բարձր է եղել։ Կարգում սահմանված է, որ եթե կոնկրետ դպրոցում դրույքաչափն ավելի բարձր է, ապա պահպանվում է այդ բարձր դրույքաչափը։ Հիմնական խնդիրն առաջացել այն հանգամանքից, որ հիմք են վերցվել 2021 թվականի դրույքային չափերը, որովհետև կարգը շրջանառվել է այս ընթացքում, մինչդեռ եղել են դեպքեր, երբ դպրոցը 2021 թվականից հետո լրացուցիչ բարձրացրել է ուսուցչի դրույքաչափը՝ տրված լիազորությունների և միջոցների շրջանակում:
Նախարարության կողմից արդեն իրականացվում է կարգի լրամշակում, համապատասխան նախագիծը շրջանառվում է, որպեսզի հիմք ընդունվի կիրառված վերջին դրույքաչափը, այն դեպքում, եթե այն նոր կարգով սահմանված դրույքաչափից ավելի բարձր է: Այս մասին նախարարությունն արդեն տեղեկացրել է դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված գործող դրույքաչափի որևէ նվազեցում չիրականացվի»,- ընդգծում է ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով, որ գործընթացի արդյունավետ տեղայնացումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Դպրոցների մեծ մասում դրուքաչափի բարձրացում է եղել
Ֆինանսավորման նոր կարգը ընթացիկ տարվա սեպտեմբերից արդեն գործարկվել է շուրջ 989 դպրոցում: Դրանցից 505-ում (51 %) ուսուցիչների գործող դրույքաչափը բարձրացվել է՝ նոր կարգի գործադրման արդյունքում։ Շուրջ 439 դպրոցում (44,3 %) դրույքաչափը մնացել է անփոփոխ, և միայն 4,5 %-ում՝ 45 դպրոցում արձանագրվել է դրույքաչափերի որոշակի նվազում: Ընդ որում, 45 դպրոցներից 23-ում աշխատավարձի նվազումը կազմել է 1000 դրամից պակաս։ Շրջանառվող լրամշակված նախագիծը հնարավորություն կընձեռի, որպեսզի այդ 45 դպրոցներում նույնպես դրույքաչափի ու հետևաբար նաև աշխատավարձի որևէ նվազում չլինի։
Փոքր՝ 100-ից պակաս սովորողներով դպրոցների համար բյուջետային հատկացումներն արվում են նախկին մոդելի պահպանման և որոշակի հավելավճարների տրամադրման սկզբունքով: Հաշվի առնելով, որ փոքրաքանակ սովորողներ ունեցող դպրոցներում ուսուցիչները, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, մեկ դրույքից քիչ ծանրաբեռնվածություն ունեն, 2023 թվականի սեպտեմբերից ուժի մեջ է մտել նոր կարգավորում, որով ուսուցիչներին տրվում է հավելավճար մինչև 0,5 դրույք վարձատրության չափով: Բացի այդ, դպրոցները լրացուցիչ ֆինանսավորում կստանան նոր չափորոշչի ներդրման նպատակով ավելացող գործառույթների մասով, ինչպես երկարօրյա ուսուցման կազմակերպումն է, խմբակների և նախագծային ուսուցման կիրառումն է, ուսուցիչների շաբաթական դասավանդվող ժամաքանակի նվազեցումն է, բազմահամակազմ դասարանների սկզբունքը նոր չափորոշչի կիրառությամբ դասարաններում վերանայելու սկզբունքն է՝ բազմահամակազմ ուսուցում իրականացնելով միայն արվեստ և ֆիզիկական կենսագործունեության բնագավառի առարկաների դեպքում, այն էլ՝ ուսուցչին տրվող հիսուն կամ յոթանասունհինգ տոկոս հավելավճարով՝ մեկ ժամի համար։
Դասղեկների վճարման ու վարչական կազմի վարձատրության մասին
«Կա նաև երկրորդ խնդիրը, որը, կարծում եմ, ուսուցիչների ոչ բավարար իրազեկվածության ու դպրոցների՝ ոչ բավարար իրազեկելու հետևանք է։ Բացի ուսուցչական աշխատավարձից, դպրոցները, ոչ բոլորն իհարկե, տարիներ շարունակ սահմանել են որոշակի վճարներ, որոնք, օրինակ, կապված են եղել գրավոր աշխատանքները ստուգելու հետ: Յուրաքանչյուր դպրոց իր ներսում որոշումներ է կայացրել դասղեկին տրվող լրացուցիչ գումարների մասին։ Ոչ բավարար իրազեկվածությունը բերել է նրան, որ ստեղծվել է տպավորություն, թե գրավոր աշխատանքների համար այլևս գումար չի տրվելու։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ երբևէ որևէ նախկին ֆինանսավորման կարգում այսպիսի բաղադրիչ չի եղել․ գրավոր աշխատանքների համար տրվող վճարները դպրոցի ներսում կայացվող որոշումներ են, և յուրաքանչյուր դպրոց իրավասու է քննարկել ու այն պահպանել, եթե մանկավարժական խորհուրդը կհամարի նպատակահարմար։ Այս առումով որևէ բան չի փոխվել. դպրոցներն ինչպես որ իրականացնում էին այս գործընթացը, կարող են նույն կերպ այն շարունակել»,- ասում է նախարարը։
Ինչ վերաբերում է դասղեկության վճարներին, ապա ֆինանսավորման նոր կարգի համաձայն՝ դասղեկների համար վճար է սահմանվել դրույքի 10-15 %-ի չափով։ Ընդ որում, նախկին կարգով այս նպատակով ևս գումար չէր տրամադրվում, դպրոցները սեփական նախաձեռնությամբ էին այդ հարցին այս կամ այն լուծումը տալիս: Այժմ նույնպես իրենց նախընտրած ձևաչափով կարող են իրականացնել այդ աշխատանքները»,- փաստում է ԿԳՄՍ նախարարը։
Անդրադառնալով վարչական աշխատակազմին՝ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ նրանց դեպքում հիմնականում ունենք աշխատավարձերի բարձրացում։
«Հիմնական քննարկումն այստեղ ընթացել է ոչ թե վարձրատրության չափի, այլ դրույքաչափի ծանրաբեռնվածության մասին։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր օպերատորներին, որոնք պաշտոնի նոր նկարագրով լրացուցիչ գործառույթներ ունեն իրականացնելու՝ էլեկտրոնային դասավանդման և փաստաթղթաշրջանառության որակի ապահովման առումով։ Դպրոցներին ուղարկվել է համապատասխան գրություն, որ իրենք կարող են դրույքաչափի փոփոխություն կատարել։ Օրինակ՝ եթե կարգով տվյալ հաստիքի համար նախանշված է 0,75 դրույքաչափ, ապա դպրոցներն ըստ անհրաժեշտության հիմնավորելով կարող են այն սահմանել մեկ դրույք»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը։
Տնօրենների աշխատավարձի մասին
Ֆինանսավորման նոր կարգով՝ աշխատավարձերի համաչափության սկզբունքով, շուրջ 111 հազար դրամով բարձրացել է նաև դպրոցների տնօրենների աշխատավարձը՝ միջինում դառնալով 329 հազար 800 դրամ։
«Տնօրենների աշխատավարձերի առումով ունենք իրավիճակի էական բարելավում: Սահմանել ենք դպրոցի ղեկավարման որակակական նոր պահանջներ, և, հաշվի առնելով տնօրենի վրա դրված պատասխանատվության մեծ չափը, կարծում ենք, որ վարձատրության բարձրացում պետք է անպայման լիներ՝ պահպանելով համաչափության սկզբունքը։
Իհարկե, թե՛ դպրոցների տնօրենների, թե՛ մյուս վարչական աշխատողների վարձատրությունը փոխկապակցված է նաև դասարանների թվի հետ: Մեծ դպրոցներում, օրինակ, ունենք դեպքեր, երբ տնօրենի աշխատավարձը սահմանվել է 475-495 հազար դրամ »,- ասում է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության նվազմանը, որի վերաբերյալ կառավարության որոշումն արդեն ընդունվել է: Ըստ այդմ՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ կնվազի նաև ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը։ Գործող՝ շաբաթվա համար 22 դասաժամի փոխարեն, նոր չափորոշչով նախատեսված է, որ դրույքային ծանրաբեռնվածությունը կսահմնավի համապատասխանաբար կրտսեր դասարաններում դասավանդողների համար շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում՝ 20 դասաժամ: Այսինքն՝ նոր չափորոշչի ներդրումը բերում է ուսուցչի վարձատրության 10-20 % տոկոս բարձրացման։
Համընդհանուր ներառականության նոր հնարավորությունների մասին
Ֆինանսավորման նոր կարգով՝ էապես բարելավվել են նաև դպրոցների ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները։
«Ավանդաբար առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար գործել է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ։ Այսինքն՝ յուրաքանչյուր երեխայի համար պետության կողմից տրվում էր հավելյալ գումար, ու սա բերել էր նրան, որ մեր որոշ դպրոցներ վերածվել էին, այսպես կոչված, հատուկ դպրոցների, քանի որ այդ դպրոցներում կենտրոնացվել էին ավելի մեծ թվով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Ֆինանսավորման նոր կարգը փոխել է այս մոտեցումը․ ուժը կորցրած է ճանաչվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման բարձրացված չափաքանակի մասին որոշումը։ Սահմանվել է միասնական մոտեցում բոլոր դպրոցների համար, ինչը նշանակում է՝ 1-2 տարի հետո կկարողանանք շատ ավելի վստահությամբ ասել, որ մեր բոլոր դպրոցները ներառականության միջավայր են ապահովում և ունեն ներառականությանն ուղղված ծառայություններ։ Ընդ որում, դպրոցներին տրվում է առանձին տողով ֆինանսավորում՝ ներառական միջավայրի ապահովման համար:
Պետությունը դպրոցներին տրամադրում է հաստիքների, միջավայրի ապահովման գումարը և ամեն երեխայի համար՝ խելացի հարմարեցումների ֆոնդը։ Սա բերելու է համակարգում ներառականության տարածմանը և աշխատանքների շատ ավելի որակյալ իրականացմանը»,- նշում է ժաննա Անդրեասյանը։
Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով հանրակրթության համակարգի ֆինանսավորումը՝ դպրոցների պահպանման և այլ ծախսերի մասով նախատեսվում է ավելացնել շուրջ 10 մլրդ դրամով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից