ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտաշատում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 10/11/2023 11:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ:
Ահազանգով անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը ձեռնարկել է քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ և կրակված գնդակ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա տղամարդը դեպքից օրեր առաջ Արտաշատ քաղաքում հետիոտնային անցումով անցնելիս արժանանալով այդ պահին ավտոմեքենայով երթևեկող, տուժողի կողմից իրեն արված դիտողությանը և ձայնային ազդանշանին, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Արտաշատի բնակիչը հայհոյել է 31-ամյա տղամարդուն և թքել նրա ուղղությամբ:
Կատարվածից վրդովված և չհանդուրժելով իրեն հասցրած վիրավորանքը՝ վերջինս մտադրվել է սպանության եղանակով վրեժխնդիր լինել:
Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու վճռականությամբ՝ 31-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 9մմ տրամաչափի լիցքավորված ակոսափող ատրճանակով զինված, տարբեր օրերի մեկնել է Արտաշատ քաղաք, հայտնաբերել է տուժողին՝ պլանավորելով և որոշելով սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր ժամանակն ու վայրը:
Մի քանի օր հետևելով տուժողին՝ ի վերջո 2022թ. մարտի 28-ին 31-ամյա տղամարդը հերթական անգամ մեկնել է Արտաշատի բնակչի բնակության վայրի մոտ, դարանակալել ու սպասել է նրա ժամանելուն: Ժամը 20:40-ի սահմաններում տեսնելով, որ Արտաշատի բնակիչը քայլելով մոտենում է, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, թիկունքից անսպասելի մոտեցել է նրան և լիցքավորված ատրճանակը պահել է նրա գլխին: Տղամարդը, հասկանալով, որ ցանկանում է կրակել իր վրա, պաշտպանվելու նպատակով ձեռքով հարվածել է 31-ամյա տղամարդու ձեռքին՝ փորձելով գետնին գցել ատրճանակը, սակայն չի կարողացել, որից հետո քաշքշուկ է սկսվել նրանց միջև: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը կրակել է տուժողի դեմքի՝ բերանի հատվածին, ապա՝ ձախ ձեռքին, այնուհետև, մի քանի մետր հեռանալով, շարունակել է կրակոցներ արձակել՝ ցանկանալով խոցել վերջինիս կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածները։ Արդյունքում՝ կրակոցներից մեկը դիպել է տուժողի որովայնին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:
Դեպքի հաջորդ օրը 31-ամյա տղամարդը լքել է ՀՀ տարածքը: Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը քրեական վարույթով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու կրելու համար։
Հաշվի առնելով, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Դեպքից շատ չանցած՝ վերջինս ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, 2022թ․ դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մաս և 335-րդ հոդվածի 1-ին)։ Դատարանը հաստատել է նրան կալանքի տակ պահելու ներկայացված միջնորդությունը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից