ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ադրբեջանին հաջողվի, այսպես կոչված, անկլավներ բռնազավթել Հայաստանից, ապա Երևանը` իր հարակից մարզերով, շրջափակման մեջ է հայտնվելու՝ դառնալով անկլավ՝ Հայաստանի տարածքի մեջ. Գալեչյան 10/09/2023 12:51 | ԼՐԱՀՈՍ
Ի՞նչ օկուպացված գյուղերի մասին է խոսում Ադրբեջանի նախագահը։ Եթե նա նկատի ունի Տիգրանաշենն, ինչպես նաև գյուղեր՝ Տավուշի մարզից, ապա նրան պետք է հիշեցնել Հայաստանի հարավից՝ Մեղրիից կտրած և Ադրբեջանին նվիրած 1200 քկմ տարածք ընգրկող 6 գյուղերի մասին։ Թող վերադարձնի այդ հողերը, հետո կխոսենք, այսպես կոչված, անկլավների մասին,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանի ութ գյուղեր դեռևս գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ։ Այդ կապակցությամբ նա Միշելին հայտարարել է դրանց «ազատագրման» անհրաժեշտության մասին։
Ռուբեն Գալեչյանը պատմական հիշողության թարմացում է կատարում. «Երբ Ադրբեջանը ցանկանում էր մեր հարևանությամբ «Կարմիր քրդստան» անվանումով գավառ ստեղծել, Հայաստանի հարավային տարածքից 1200 քկմ փոխանցվեց նրանց` որպես արոտավայր ծառայեցնելու համար։ 1932թ. «Կարմիր Քրդստան»-ի ծրագիրը չեղարկվեց, սակայն, չգիտես ինչու, մեզանից վերցված հողերը չվերադրձրեցին։ Ուրեմն, թող Ադրբեջանը նախ մտածի այդ հողերը Հայաստանին վերադարձնելու մասին, հետո կխոսենք։ Եթե նրանք ինչ – որ օկուպացված գյուղերի մասին են խոսում, ապա պետք է իրենց վերցրածը հետ վերադարձնեն մեզ։ Այդ հողերը Խորհրդային Միությունը նվիրել է Խորհրդային Ադրբեջանին։ Եվ քանի որ Ադրբեջանը պնդում է, թե ինքը ժառանգն է 1918-20 թ. Խորհրդային Ադրբեջանի, ապա թող համապատասխան քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»։
Քարտեզագետը վրդովված է՝ Ալիևը անդադար անհասկանալի ինչ -որ պահանջներ է ներկայացնում և նա չի դադարելու իր այս վարքը։ Հարցը, ուրեմն, հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ հայկական կողմը` ի դեմս օրվա իշխանությունների, նույնպես իր պահանջներն առաջ չի քաշում. «Իրավական տեսանկյունից, Ադրբեջանն իր իսկ Սահմանադրությամբ, իրավունք չունի անկլավ պահանջելու Հայաստանից։ Նորից եմ կրկնում, Ադրբեջանի Սահմանադրությունը սահմանում է՝ իրենք իրավահաջորդն են 1918-20 թ. Խորհրդային Ադրբեջանի տարածքի, իսկ այդ ժամանակ անկլավ գոյություն չի ունեցել։ Հետևաբար, եթե Ադրբեջանը հիմա ագրեսիվ հռետորաբանությամբ այսպիսի պահանջներ է առաջ քաշում, ապա չի բացառվում, որ նա իր նպատակին կհասնի հերթական անգամ ռազմական սադրանքի և արկածախնդրության դիմելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ»։
Բանախոսն ընդգծում է՝ եթե, հանկարծ, Ադրբեջանին հաջողվի բռի ուժի գործադրմամբ, այսպես կոչված, անկլավներ բռնազավթել Հայաստանի Հանրապետության տարածքից՝ Տավուշից և Արարատի մարզից, ապա կենտրանական Հայաստանը՝ Երևանն, իր հարակից մարզերով, շրջափակման մեջ է հայտնվելու՝ դառնալով անկլավ Հայաստանի տարածքի մեջ. «Մեր՝ դեպի հարավ՝ Մեղրի և հյուսիս՝ Տավուշ գնացող միջպետական գլխավոր մայրուղին իրարից կբաժանվի։ Այսինքն, Հայաստանը ցամաքային ճանապարհով կկտրվի Վրաստանից և Իրանից։ Թե ի՞նչ է սա նշանակում, կարծում եմ՝ առանց խոսքերի էլ պարզ է։ Երևանն իր հարակից մի քանի մարզերով դառնալու է անկլավ՝ Հայաստանի տարածքի մեջ։ Այդ ճանապարհների այլընտրանքը գյուղական ճանապարհներն են, օրինակ Սելիմի լեռնանցքը, որն անանցանելի է բեռնատար ավտոմեքենաների և մեծ ավտոբուսների համար, մյուսը՝ Տիգրանաշենին հարակից գյուղական ճանապարհն է, ճիշտ այնպիսին, ինչպես հարավում՝ Սյունիքում, Տաթևի այլընտանքային ճանապարհն էր։ Եթե այս պարագայում էլ պետք է նոր ճանապարհներ կառուցեն, ապա, առնվազն, մեկ տարի Հայաստանի հյուսիսն ու հարավն իրար հետ ցամաքային կապ չեն կարող ունենալ»,-ասում է քարտեզագետը։
Ամփոփելով զրույցը` Ռուբեն Գալեչյանը հռետորական հարցադրում է կատարում՝ իսկ այդ, այսպես կոչված, անկլավներ տվողը մտածե՞լ է՝ թե ինչպե՞ս է Ադրբեջանը ցամաքային ճանապարհով հասնելու իր այդ անկլավներին և ինքն էլ պատասխանում հարցին. «Որպեսզի նա Հայաստանի տարածքով անցնի իր մի անկլավից մյուսը, պետք է Հայաստանից նոր տարածքներ գրավի։ Թիրախում Տավուշի մարզն է, իր մի շարք գյուղերով հանդերձ, այսինքն՝ Ոսկեպարը, Բերքաբերն ու հարակից գյուղերը կկտրվեն Հայաստանից։ Արարատում՝ Տիգրանաշենից մինչև Նախիջևան ընկած հատվածը, նույնպես, թիրախում է, նրանք այստեղ ևս տարածքներ կգրավեն։ Եվ, եթե սա իրականություն դառնա, ապա Հայաստանն այս իրավիճակից դուրս գալու համար միայն մեկ ուղի ունի՝ ռազմական ճաանապարհով սա թույլ չտալը։ Այլ ելք մենք չունենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ