ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շմավոն պապն ու Նորվարդ տատը հողակտոր են փնտրում, որ նորից սերմ ցանեն ու բերք հավաքեն․ մտքներից չի գնում, որ տան նկուղում միայն 20 պարկ կարտոֆիլ են թողել․․․ 10/09/2023 20:08 | Ցեղասպանություն՝ Արցախում
80-ամյա Շմավոն և 75-ամյա Նորվարդ Ավանեսյաններն Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից են բռնի տեղահանվել։ Երևանում՝ բարեկամի տան են հանգրվանել, մինչև վարձով տուն կգտնեն։ Տարեց ամուսիններն օրեր են հաշվում, թե երբ նորից հնարավորություն կունենան հող մշակել։
«Մինչև վերջին օրն աշխատել են մեր այգում։ Ես չէի հասցնում հող մշակեմ, իրենք երկուսով էին վարում, ցանում, բերքը հավաքում։ Հիմա էլ անընդհատ խոսում են հավաքած բերքից, որ ստիպված թողել ենք, եկել։ Մենակ 20 պարկ կարտոֆիլ էին հավաքել՝ ամեն մեկը կես կգ կկշռեր, 1 պարկ չոր լոբի էին մաքրել․․․ Հիմա էլ ասում են՝ ե՞րբ կլինի դուրս գանք էս բնակարանից, ոնց որ բանտարկված լինենք։ Մի հողակտոր լինի գոնե, զբաղվեն, իրենք դրանով են ապրում․ եթե հողի հետ չաշխատեն, չեն ապրի․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է նրանց որդին՝ Լեռնիկ Ավանեսյանը։
Պարոն Ավանեսյանը նաև Մաճկալաշենի գյուղապետն էր։ Սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները, որ հարձակվել են Արցախի վրա, ժամերի ընթացքում կանայք ու երեխաները տարհանվել են հարևան գյուղեր։ Տղամարդիկ՝ մոտ 20 հոգի, ՊԲ-ի հետ դիմադրել են ու թույլ չեն տվել, որ թշնամին գյուղ մտնի։ Զենքները դրել են այն ժամանակ, երբ հրաման են ստացել․․․
«Երեք զոհ ենք ունեցել գյուղից, երեք հոգու էլ Ասկերանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ենք կորցրել․ մեկի այրվածքները խորն էին, մահացել է, մյուս երկուսն էլ եղբայրներ են, լուր չունենք, ԴՆԹ-ի պատասխանին ենք սպասում»,-ասում է Ավանեսյանը։
Վերջին գյուղացուն ճանապարհելուց հետո Արցախից հարկադրաբար դուրս է եկել նաև ինքը՝ Ավանեսյանը․
«Համարյա ոչինչ չենք հասցրել հանել։ Որ կռիվը սկսվել է, կանայք ու երեխաները դուրս են եկել, էլ հետ չեն եկել, տղամարդիկ էլ ի՞նչ պիտի հանեին։ Անձնագիր ենք վերցրել ու վերջ։ Մի քանի մեքենա էլ ենք թողել, քանի որ վառելիք չկար։ Սպասել եմ մինչև վերջին գյուղացին վառելիք է ստացել, նոր ես էլ եմ դուրս եկել՝ էն պայթյունից երկու օր հետո»,-ասում է բռնի տեղահանված արցախցին։
Հիմա գյուղի ողջ բնակչությունը՝ շուրջ 370 մարդ, ցրված է ամբողջ Հայաստանով մեկ՝ Քաջարանից մինչև Գյումրի․ ընտանիքներ ունենք, որ դպրոցներում, մանկապարտեզներում են մնում»։
Գյուղապետն ասում է՝ չկա մարզ, որտեղ գյուղից մարդ չլինի։
«Երեկ, օրինակ, Եղվարդ թաղում էինք գնացել․ էնքա՜ն ամայի տարածություն կա, մտածում եմ՝ ինչո՞ւ չեն կազմակերպում, շենքեր կառուցում, որ մարդիկ մնալու տեղ ունենան․․․ Չգիտեմ, չենք էլ ուզում պատկերացնել, թե ոնց ենք ապրելու, ինչ է սպասվում հաջորդիվ, վաղվա օրը չի երևում»,-ասում է բռնի տեղահանված տղամարդը, ում առաջին թոռնիկը պիտի ծնվի ընդամենը մեկ ամսից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից