ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապահները կա՛մ պետք է մեղադրանք առաջադրեն Հովիկ Աղազարյանին, կա՛մ ընդունեն, որ զոհված զինվորի հոր և եղբոր գործողություններում հանցակազմ չկա․ փաստաբան 10/09/2023 20:59 | ԼՐԱՀՈՍ
Իրավապահները կա՛մ պետք է քրեական հետապնդում հարուցեն ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ՝ խուլիգանության համար, կա՛մ ընդունեն, որ Աղազարյանին իբրև ապտակելու համար կալանավորված զոհված զինծառայողի հոր և եղբոր գործողություններում հանցակազմ չկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել՝ զոհված զինծառայողի ծնողների և ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ, որի ընթացքում ծնողներից մեկը՝ Արմեն Գալստյանը, ապտակել է Հովիկ Աղազարյանին։ Իրավապահներն էլ ժամերի ընթացքում «հայտնաբերել» և ձերբակալել են զոհված զինծառայողի հորը, ապա՝ տարել կալանքի։ Արմեն Գալստյանի կալանավորումից հետո նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Արմեն Գալստյանի կրստեր որդուն՝ 18-ամյա Տիգրան Գալստյանին։
Գալստյանների պաշտպան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Հովիկ Աղազարյանի հետ միջադեպի գործով, խուլիգանության համար մեղադրանք ներկայացվեց նաև զոհված զինծառայող Լևոն Գալստյանի 18-ամյա եղբորը՝ Տիգրան Գալստյանին՝ պնդելով, որ այս քրեական վարույթով, ի սկզբանե, բացակայել է իրավական որևէ գործընթաց:
«ՀՀ քրեական օրենսգրքի յուրօրինակ մեկնաբանումը դուրս է իրավական ընկալման ու տրամաբանության սահմաններից: Ստացված ենթադրյալ պատվերը չկարողանալով կատարել օրենքի շրջանակներում՝ վարույթն իրականացնող մարմինը դիմում է հանցակազմերի այնպիսի ձևախեղումների, որոնք աննախադեպ են»,- նշեց փաստաբանը:
Մասնավորապես, Տիգրան Գալստյանին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու և Հովիկ Աղազարյանին մեկ հարված հասցնելու համար, ընդ որում՝ մարմնական վնասվածք պատճառած մեկ հարվածը ՀՀ քրեական օրենսգրքով, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կարծիքով, պատժելի արարք չէ: Հետևաբար, Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, ենթադրաբար ստացած լինելով երիտասարդին մեղադրանք ներկայացնելու պատվեր եւ ՀՀ քրեական օրենսգրքում չգտնելով համապատասխան հանցակազմ, հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել, իսկ քննիչը մեղադրանք ներկայացրել այնպիսի գործողության (խմբի կազմում խուլիգանություն) համար, որը Տիգրան Գալստյանը չի կատարել;
«Հովիկ Աղազարյանին հարվածելու տեսանյութերն առկա են բաց համացանցային հարթակում, որոնցից պարզ է դառնում, որ Տիգրան Գալստյանը, բացի Հովիկ Աղազարյանին մեկ անգամ հարվածելուց, խուլիգանությանը բնորոշ որևէ այլ գործողություն չի կատարում, այն է՝ չի հայհոյում կամ վիրավորում որևէ անձի, չի մտնում կոնֆլիկտի մեջ ոչ Հովիկ Աղազարյանի, ոչ Հակոբ Ասլանյանի հետ, չի քաշքշում կամ հրմշտում նրանցից որևէ մեկին: Եվ այնուհանդերձ, պաշտպանական կողմը երախտապարտ է վարույթն իրականացնող մարմնին, որ սահմանափակվել է միայն անօրինական մեղադրանք ներկայացնելով և ընտանիքի երկրորդ անդամի նկատմամբ ևս կալանքի միջնորդություն չի ներկայացրել»,- նշեց փաստաբանը։
Քրեական վարույթի շրջանակներում տղաների հայրը՝ Արմեն Գալստյանը, պնդել է իր ցուցմունքները, որ Հովիկ Աղազարյանին թուրք է անվանել, վերջինիս կողմից զոհվածի ծնողին քաշքշելու և հայհոյելու համար՝ հիմնավորելով, որ ցանկացած անձ՝ ով կարող է վիրավորել զոհվածի ծնողին՝ թուրք է:
«Վերջինս նշել է նաև, որ միջադեպի ընթացքում Հովիկ Աղազարյանը ոտքով հարվածել է իր ոտքին և սեռական հայհոյանք տվել իրեն: Հ.Աղազարյանն իր ցուցմունքով հերքել էր Արմեն Գալստյանին հայհոյելու և հարվածելու իրողությունը, մինչդեռ, վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված զննության արձանագրությամբ արձանագրվել է Արմեն Գալստյանին ուղղած Հովիկ Աղազարյանի սեռական հայհոյանքը, ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որ Արմեն Գալստյանի ոտքին առկա են մարմնական վնասվածքներ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հիմա վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է իրավական փակուղում, կամ պետք է ընդունի, որ Գալստյանների արարքում խուլիգանության հանցակազմ չի պարունակվում, կամ նույն արարքի համար պետք է մեղադրանք ներկայացնի Հովիկ Աղազարյանին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հ.Գ. Նկատենք, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «թուրք» որակումը ինքը վիրավորական չի համարում, մինչդեռ քննիչները, պարզվում է, այն գնահատել են որպես հայհոյանք ու կալանավորվել զոհված զինծառայողի հորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ