ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի, կալանավորումներն՝ ապօրինի է, մեղադրանքները՝ շինծու․ Սահակյան 10/09/2023 12:40 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի։ Իրավական մեխանիզմները՝ հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, հասնելով կայացած պետականության ոչնչացման և ինքնալուծարման ակտի ընդունմանը, փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշական դերակատարություն են ունեցել պետականության համար, օրինակ` նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը հանուն Արցախի միջզգային իրավական ճանաչման։
«Անձինք, որոնք առհասարակ իրականացրել են հայանպաստ գործունեություն և խելացի, ուժեղ հայի տեսակի շնորհիվ կարողացել են նպատակային գործունեություն իրականացնել, ինչը, բնականաբար, Ադրբեջանը պետք է ընկալեր ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի։ Ուժեղ պետականությունը և մեր զարգացումը սպառնալիք է ընկալվում ադրբեջանական պետությանը։ Բացի այդ, այստեղ կան նաև ընտրված ռազմական գործիչներ, որոնց անվան շուրջ կան պատմություններ և այստեղ խորհրդանշական հաղթանանք է Ադրբեջանի ԶՈՒ-երի նկատմամբ։ Կայացած զինվորական լինելու ուժով նրանք կարողացել են լուծել իրենց մարտական խնդիրները, համառել և այդ պատճառով թիրախավորվել»,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պատժիչ գործողությունների նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է ու երկարաժամկետ էֆեկտներից օգտվելը։
Նրա խոսքով՝ չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, և մենք նախադեպեր չունենք, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։
«Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու»,- ասաց նա։
Սահակյանի գնահատմամբ՝ Արցախի պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը կարող էր լինել քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, ու քանի որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն, քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։
Սահակյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ 27 գործերից 11–ը կայացվել է Ադրբեջանի դեմ` քաղաքական դրդապատճառներով հալածանքների համար, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու ձևավորված պրակտիկա և պատմություն ունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ