ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ զինվորների գերեվարումների, սպանություների համար մեղավոր են միայն հայ սպաները. Քյարամյանը կոլեգիայի նիստում չի խոսել որեւէ ադրբեջանցու մեղավորության մասին (տեսանյութ) 10/09/2023 19:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօրվա կոլեգիայի նիստում անդրադարձել 44- օրյա պատերազմից հետո ՀՀ սահմանների դեմ ռազմական ագրեսիայի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին, որի ընթացքում ոչ մի խոսք չի ասվել ադրբեջանցի հետախուզվողների մասին։ Պարզվում է՝ մեղավոր են միայն հայազգի սպաները թե զինվորների սպանության, թե գերեվարումների համար։
Այսպես՝ Ա.Քյարամյանը նշել է, որ շարունակվում է քննություն տանել Արբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ ագրեսիայի ակտեր իրականացնելու, քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերով։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն։
Քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ, այդ թվում՝ զննվել է 100-ից ավելի դեպքի վայր, հարցաքննվել են 4000-ից ավելի վկաներ և տուժողներ, նշանակվել են 500-ից ավելի փորձաքննություններ։
«Քննության առարկա են դարձվել նաև՝ ագրեսիայի ակտերի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես՝ պարզվել են 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների՝ բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետևանքով հակառակորդն անարգել, մինչև 3.5կմ խորությամբ, մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։ Մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Քննության առարկա են դարձվել նաև՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ակտի ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողների առանձին գործողությունները, որոնց վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ։ Նշված վարույթների շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 17 զինծառայողի, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ այն հանգամանքին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված մի շարք դեպքերով քննվող քրեական վարույթների շրջանակներում քննության առարկա են դարձվել անհետ կորած անձանց վերաբերյալ հնարավոր բոլոր հանգամանքները: Կազմվել են անհետ կորելու հանգամանքները նկարագրող առանձին տեղեկանքներ, որոնք ներկայացվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին: Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացված քննության արդյունքները, այդ թվում՝ անհետ կորած անձանց վերաբերյալ ձեռք բերված ապացույցները, պարբերաբար ներկայացվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, Միջգերատեսչական հանձնաժողովին, արտաքին գործերի նախարարությանը և իրավասու այլ գերատեսչությունների, ինչպես նաև՝ անհատ իրավապաշտպանների»,- ելույթի ընթացքում նշել է Քյարամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ