ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի պաշտպանության համար կռված մարդիկ մտավախություն ունեն, որ կարող են իրենց հանձնել Ադրբեջանին. ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ. Սարգսյան (տեսանյութ) 10/08/2023 16:57 | ԼՐԱՀՈՍ
Արցախի ինքնապաշտպանության համար կռված շատ մարդիկ այսօր մտավախություն ունեն առ այն, որ իրենց կարող են հանձնել Ադրբեջանին: Հավատացեք, մտավախություն ունեն և իրենց համար դա առավել առարկայական դարձավ, երբ Արցախը դատարկվեց և հայտարարվեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է ճանաչվում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ադրբեջանական գերության մեջ են գտնվում Արցախի ռազմաքաղաքական 8 գործիչ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը: Նրանց Ադրբեջանը հիմնակում մեղադրում է ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, կազմավորման և սահմանն ապօրինի հատելու մեջ։
Դիտարկմանը, որ, ըստ էության, այս մեղադրանքները կարող են սպառնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը երբևէ մասնակցել է արցախյան գոյամարտերին կամ այցելել Արցախ:
«Բոլորն էլ լավ գիտեն՝ հնարավորություն ունեին դուրս գալու, բայց մնացին այնքան, մինչև վերջին մարդը դուրս եկավ և իրենց գերի վերցրին, տարան»,- նշեց Սարգսյանը՝ արձանագրելով, որ այդ պայմաններում, եթե վերցնենք որպես հակամարտող կողմ՝ Արցախին և Ադրբեջանին, ապա գործում է Ժնևի երրորդ կոնվենցիան և պետք է իրենք էլ վերադառնային, ինչպես, օրինակ, Սամվել Բաբայանը. «Ես չգիտեմ՝ ինչպես է նա վերադարձել՝ Ժնևի կոնվենցիայի դրույթներով, թե՝ ոչ, կարևորը՝ վերադարձել է և ես կկարևորեի, որ Արցախի մեր մյուս նախագահները վերադառնային, Ռուբեն Վարդանյանը վերադառնար»:
Մեր զրուցակիցը մեջբերեց ՌԴ նախագահի այն ակնարկը, որ իրականում նրանց չէին էլ սպասում ՀՀ-ում, ապա նաև հիշեցրեց 2018թ. հետո Արցախի հերոսներին նսեմացնելու, պատերազմի մասնակցած մարդկանց հեղինակազրկելու, «տուշոնկա շոուի» թիրախավորված քաղաքականությունը, ինչը նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ ամեն պահի այս իշխանությունները կարող են նսեմացնելու, միայն թե, «հարգելի Ադրբեջանը» պահանջներ չունեն, մինչդեռ, Ադրբեջանը թքած ունի նման քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է քայլերին, որոնք ՀՀ իրավապահները պետք է իրականացնեն՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, մեր զրուցակիցը ցավով արձանագրեց, որ կան շատ Արցախի ինքնապաշտպանության համար կռված մարդիկ, որոնք մտավախություն ունեն առ այն, որ իրենց կարող են հանձնել Ադրբեջանին: Հավատացեք, մտավախություն ունեն և իրենց համար դա առավել առարկայական դարձավ, երբ Արցախը դատարկվեց և հայտարարվեց, որ Արցախը Ադրբեջանի տարևածքային ամբողջականության մեջ է ճանաչվում և չի կարող ասել, որ ՀՀ որևէ քաղաքացի կարող է պաշտպանված լինել, ցանկացած պահի այդ քաղաքացուն կարող են հանձնել:
Սարգսյանը հիշեցրեց, որ նախկինում դատախազությունում քննչական խումբ կար, որոնք քննություն էին իրականացնում՝ ՀՀ –ի և Արցախի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, մեղադրանքներ էին հարուցվում, հետախուզում հայտարարվում, սակայն փաստաբանը տեղեկություն չունի՝ այժմ՝ 2018թ. իրադարձություններից հետո դա իրականացվում է, թե՝ ոչ:
«Թե Արցախում, թե ՀՀ-ում՝ 1991թվականից ի վեր, որը մեկ անգամ ավտոմատի փողն ուղղել է ադրբեջանական ԶՈՒ-երի ուղղությամբ, ըստ էության, այդ մարդիկ արդեն Ադրբեջանի համար ահաբեկիչ են համարում, ով մեկ տուփ քաղցրավենիք է տարել զորամաս, մարտական դիրքեր, ուրեմն այդ մարդը, ըստ Ադրբեջանի, կարող է ահաբեկչության ֆինանսավորում իրականացնել»,- ասաց փաստաբանը՝ զուգահեռներ անցկացնելով 2018թ. իրադարձություններից հետո բանակի նվիրյալների, ռազմական գործիչների դեմ հետապնդումների հետ՝ արձանագրեց, որ այդկերպ ցույց են տալիս թշնամուն, որ այդ մարդիկ ընդունելի չեն: Բացի այդ, Սարգսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ սահմանամերձ բոլոր բնակավայրերի ղեկավարները քրեական հետապնդման են ենթարկվում:
Սարգսյանի խոսքով՝ իրավապահ մարմինները պայքարում են բանակի դեմ՝ մեր երբեմնի հզոր բանակը կազմալուծելով, թուլացնելով, մարտական ոգին իջեցնելով՝ «ելակի» անվան տակ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ