ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետներս վերցրել էինք Արցախի ամենաարժանավոր հերոսի նկարը, հորս շքանշաններն ու թերթերի տրցակը, ուրախ եմ, որ կարողացա փրկել այդ անգին հիշողությունները․ վկայություններ՝ գաղթից 10/07/2023 15:50 | ԼՐԱՀՈՍ
«Տանը նռնակ ունեինք․ 2020թ․ պատերազմից հետո որ վերադարձանք Արցախ, ամուսնուս խնդրել էի, որ ձեռք բերի, որպեսզի եթե հանկարծ գերի ընկնելու վտանգ լինի, մեզ պայթեցնենք ու հետներս նաև դրանցից մի քանիսին տանենք։ Զգում էի, որ մի օր դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,- խմբ․) մտնելու են Ստեփանակերտ։
Սեպտեմբերի 19-ին կամ 20-ին նկուղում էինք, երբ մի քանի հոգի եկան, թե ադրբեջանցիները մտել են քաղաք ու առաջանում են։ Այդ պահին ամուսինս մեզ հետ չէր․ մտածեցի՝ բարձրանամ, բերեմ նռնակը, որ հանկարծ մտնեն նկուղ, օղակը քաշեմ․․․ Այդ մտքերով էի, մեկ էլ ամուսինս զանգեց, թե՝ մի՛ վախեցեք, հանգիստ եղեք»,- «Փաստինֆո»-ին պատմում է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիր, արցախյան շարժման առաջամարտիկ Վիգեն Գրիգորյանի դուստրը՝ Ալենուշը։
Սեպտեմբերի 18-ի՝ լույս 19-ի գիշերն Ալենուշը վատ երազ էր տեսել ու քանի որ համոզվել էր, որ իր երազներն իրականանալու հակում ունեն, ներքին անհանգստություն ուներ․
«Ամսի 19-ին աշխատանքից տուն էի գնում սովորականից շուտ․ Ժամը 12-ի կողմերն էր, մեկ էլ ուժգին պայթյուն լսեցի․ զգացի, որ Հարավ գյուղի կողմերից է գալիս ձայնը։ Անմիջապես զանգեցի ամուսնուս ու ասացի՝ ոնց որ պատերազմը սկսվեց նորից, ինքն էլ թե՝ երևի ականազերծման աշխատանքներ են անում խաղաղապահները, մի անհանգստացիր։ Հասա տուն, բայց անհանգստությունս չէր անցնում։ Ժամը 13-ն էր, ճաշում էինք ամուսնուս հետ ու մեկ էլ սկսվեց պայթյունների տարափ։ Վայրկենական դուրս թռանք տնից՝ ես դեպի Շիրակացի ուսումնարան՝ աղջկաս հետևից, ամուսինս՝ դեպի Ֆիզմաթ դպրոց՝ տղայիս վերցնելու։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ դժոխային իրավիճակ էր ամբողջ քաղաքում։ Մի կերպ գտա աղջկաս ու հրետակոծության տակ հասանք շենքի մոտ ու մտանք նկուղ։ Քիչ հետո հասավ նաև ամուսինս՝ որդուս հետ, իրեն թողեց ու գնաց՝ կամավորագրվելու,-պատմում է բռնի տեղահանված մեր հայրենակիցն ու ավելացնում, -2020 թվականից հետո միշտ վախ կար սրտումս, որ ինչ-որ պահի պատերազմը կարող է նորից սկսվել ու ընտանիքիս անդամներով միմյանցից հեռու լինենք․ փաստորեն, այդպես էլ եղավ․․․»։
Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ժամեր անց Ալենուշը՝ երեխաների ու հարևանների հետ, արդեն 5-րդ հարկի պատուհանից էր հետևում թշնամու գրոհին ու պաշտպանության բանակի պատասխանին։ Ասում է՝ իմունիտետ էինք ձեռք բերել արդեն ու, կարծես, վախը չքացել էր․ հետևում էինք, թե որտեղին են խփում ադրբեջանցիներն, ու մերոնք ոնց են հակահարված տալիս։
Ստեփանակերտի իրենց տնից Ալենուշի ընտանիքը դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։
«ճանապարհին կանգնեցինք, որ մտնենք Ֆիզմաթ՝ տղայիս իրերը վերցնենք։ Դուռը փակ էր, մի պատուհանի ապակի ջարդեցինք ու ներս մտանք․․․ Խելագարվելու տեսարան էր․ երեխաների դասագրքերն ու պայուսակները դասասենյակում էին մնացել, ու քար լռություն էր տիրում․․․ Դուրս եկանք միջանցք, որտեղ Արցախի հերոսների հուշատախտակն էր․ մի քանի րոպե կանգնեցինք, չգիտեինք՝ ում նկարը վերցնենք, բոլորինը չէինք կարող տեղափոխել․․․ Ամուսինս ասաց՝ Ավոյի նկարը պիտի տանենք։ Ես էլ էի ներքուստ ուզում, միշտ էի ուզում իր նկարն ունենալ իմ տանը․․․ Ասացի՝ բա որ անցակետում նկատե՞ն, ասաց՝ մի վախեցիր, խոստանում եմ, որ Ավոյի նկարը կհասցնենք Երևան․․․ վերցրեցինք ու դուրս եկանք․․․»,-պատմում է Ալենուշը։
Հակարիի վրա ադրբեջանական ապօրինի անցակետում նրանց մեքենան կանգնեցրել են մոտ կես ժամ։ Երեք անգամ մեքենան սքանավորելուց հետո նոր թույլատրել են անցնել․
«Այդ ընթացքում արդեն վատագույն սցենարն էի պատկերացնում՝ այն, որ մեզ կտանեն Բաքու․․․ Այդ մտահոգությունն ունեի, քանի որ մեզ հետ վերցրել էինք հայրիկի շքանշանները, արխիվը, Ավոյի նկարը․․․ Դուրս գալուց առաջ մայրս զանգել ասել էր, որ վառեմ հայրիկի հետ կապված ամեն ինչ, քանի որ երկուսս էլ գիտեինք, թե ինչ է սպասվում մեզ, եթե հանկարծ պարզեն, որ Վիգենի աղջիկն եմ․․․ Հայրս նրանց սարսափն էր 1990-ականներին․․․ Ինչևէ, մորս հավատացրի, թե արդեն վառել եմ, որ հանգիստ լինի, բայց իրականում ոչինչ չէի վառել․ որոշել էի՝ ինչ էլ լինի, ինձ համար ամենաթանկը՝ հորս հետ կապված հիշողությունները գոնե պիտի փրկեմ․․․ Կես ժամ տնտղեցին մեզ, ամուսնուս նկարեցին, հետախուզվողների ցուցակներում էին փնտրում, որից հետ մեր մեքենան անցավ»։
Ադրբեջանցուն որևէ դեպքում գերի չընկնելու համոզմունքը երբեք այս ընտանիքում չի վիճարկվել․ մեծից փոքր որոշել էին՝ եթե կանգնեն գերի ընկնելու ու ինքնասպանության երկընտրանքի առաջ, ապա անկասկած ընտրելու էին երկրորդը։
«1990-ականներին, երբ իմ հայրական գյուղում՝ Տողում ադրրբեջանցիները շատացան ու հիմնականում մեր թաղամասում էին հաստատվել, մենք տեղափոխվեցինք մեկ այլ տուն՝ գյուղի մյուս հատվածում գտնվող, քանի որ վտանգավոր էր արդեն այնտեղ մնալը։ Մայրս գրեթե ամեն օր գնում-գալիս էր մեր տուն, չնայած հորդորում էինք՝ չգնալ ընդհանրապես․ ինչ ասես՝ ադրբեջանցիները կարող էին անել։ Նա մեզ չէր լսում, անգամ՝ հորս։ Որոշ ժամանակ անց իմացել էի, որ ծոցում մկնդեղ է պահում, որպեսզի գերի ընկնելու դեպքում խմի․․․ Ստեփանակերտից դուրս գալուց մեկ օր առաջ ես էլ ուզում մկնդեղ առնել, քանի որ գիտեի՝ նռնակը չենք կարող հետներս վերցնել, գոնե դա ունենայինք․․․ Ոչ մի տեղից չգտա այդպես էլ, ու երբ կանգնեցրին անցակետում, մտքումս ասում էի՝ երանի մկնդեղ լիներ մոտս․․․»,-պատմում է Ալենուշը։
Պատերազմի ու երեք օր տևած գաղթի ճանապարհի հիշողություներն զրուցակցիս մտքում հավերժ կմնան․․․Իսկ այսուհետ ապրելու, պայքարելու ամենամեծ խթանը կրկին Արցախն ազատագրված տեսնելու ու հոր շիրիմին այցելելու նպատակն է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից