ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում առաջին անգամ անց է կացվել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի աշխատաժողովը 10/06/2023 21:21 | ԼՐԱՀՈՍ
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով ժամանել են Երևան՝ հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցելու ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին, որն առաջին անգամ անց է կացվում Հայաստանում։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լիտվիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և եվրոպական այլ երկրներից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս երախտագիտություն հայտնեց «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի նախագահ Իզոլդա Վագներին և փոխնախագահ Դագմար Բոսսին համատեղ ջանքերով աշխատանքային խմբի 24-րդ հանդիպումը Երևանում իրականացնելու համար՝ շեշտելով ENFSI-ի կազմում նմանատիպ միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության միջոցով մասնագիտական լայն շրջանակների համախմբման, գիտելիքների և գիտամեթոդական մոտեցումների փոխանակման արժանի հարթակի ստեղծման կարևորությունը, որը միտված է դատափորձագիտական ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովմանը։
«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը միջազգային մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացմանը։ Դատափորձագիտական ոլորտում մեր կազմակերպությանն արդեն իսկ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների՝ շնորհիվ միջազգային լավագույն փորձի տեղայնացման, ժամանակակից նորագույն սարքավորումների և ծրագրային ապահովումների ներդրման, ինչպես նաև նոր մեթոդների և մեթոդիկաների մշակման և արդյունավետ կիրառման։ ENFSI-ի կազմում գործող կազմակերպությունների փորձառու մասնագետների հետ մասնագիտական սերտ շփումները մեզ համար չափազանց կարևոր են հետագա համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար»,-իր խոսքում նշեց կառույցի ղեկավարը։
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ Դատափորձագիտական գործունեության արդիական ուղղություններից մեկը համարվող Խոսքի և աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների ոլորտը պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին։
«Այս ոլորտի գործունեությունը հատկապես կարևոր է պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման՝ այդ թվում ռազմագերիների և հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած քաղաքացիական անձանց նույնականացման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային նորմերի խախտումների փաստերի հարցերով, ինչպես նաև կյանքի իրավունքի պահպանման խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ գանգատների նախապատրաստման համար»,-ասաց Բյուրոյի տնօրենը։
Արգամ Հովսեփյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախանշել գործնականում ի հայտ եկող կարևոր խնդիրների լուծման արդյունավետ հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը՝ եվրոպացի գործընկերներին ծանոթացնելով համանուն ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու ձեռքբերումները։
«Ստորաբաժան հիմնադրումից մինչ օրս մեր փորձագետների կողմից իրականացվել են 1500-ից ավելի փորձաքննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են մոտ 10000 օբյեկտներ: Փորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրվում, ինչպես նաև կիրառվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկայում օգտագործվող թվային տեխնոլոգիաները և ծրագրային ապահովումները: Ձայնագրությունների որակի լավացման համար ևս կիրառվում են նորագույն ավտոմատացված համակարգեր և դրանց հիման վրա մշակված մեթոդներ: Համալիր փորձաքննությունների շրջանակներում, կախված խնդիրների լուծման նպատակներից, կատարվում է նաև ձայնային ազդանշանների և միջավայրի սպեկտրալ վերլուծություն»,-նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։
Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում` համաձայն օրակարգի, զեկույցներով հանդես եկան նաև եվրոպական մի շարք երկրների փորձագետներ՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։ Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ոչ ստանդարտ աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերի։
Աշխատաժողովի շրջանակներում ENFSI-ի աշխատանքային խմբի անդամները շրջայց կատարեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյում` տեղում ծանոթանալով առկա փորձագիտական հնարավորություններին և ձեռքբերումներին` իրականացնելով նաև փորձի փոխանակում։ Կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ նաև բյուրոյի անձնակազմի և եվրոպացի փորձագետների միջև։
Պայմանավորվածություններ ձեռք բերվեց հետագա համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:19 ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/09/2025 18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան
- 01/09/2025 17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
- 01/09/2025 14:55 Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրված է. Դանիելյան
- 01/09/2025 13:52 Որքան հասկանում եմ "Սեւրի Պայմանագիր 2" չի ստացվում ստորագրել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/09/2025 19:12 «Մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»․ Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
- 01/09/2025 17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը
- 01/09/2025 12:50 «Nissan Elgrand»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ
- 01/09/2025 10:22 Իրավիճակը ավտոճանապարհներին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը