Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ դարձան ». Ժաննա Անդրեասյան 10/06/2023   19:49  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ և շրջել Գորիսի կրթական և մշակութային մի քանի հաստատություններում:

Գորիսի պետական համալսարանում նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ շաբաթ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում էին, փորձում լուծել ամենահրատապ խնդիրները:

Նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, մարզպետարանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա ԱՆդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և դասախոսական կազմին դժվարին օրերին ցուցաբերած սրտացավության և համախմբվածության համար: «Այդ ծանր օրերի ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է: Մեր հազարավոր հայրենակիցներ, անցնելով սարսափելի դժվարությունների միջով, շատ երկար ճանապարհից հետո այստեղ տեսել են ձեր հոգատարությունը, ջերմությունը: Դուք ստեղծել եք մի մթնոլորտ, որ նրանք հասկանան՝ հայրենիքում են, սիրված են, հարազատ են: Այդ ջերմ մթնոլորտն ու միջավայրը ավելին էին, քան ձեր կատարած կոնկրետ գործողությունները, որոնք ուղենշային կարևորություն ունեցան»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ աջակցության առաջին աշխատանքները հենց Գորիսում են կազմակերպվել:

Նրա խոսքով՝ Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ են դարձել մյուս համայնքների և բնակավայրերի համար.

«Դուք ձեր վարքով ցույց տվեցիք ճանապարհը, թե ինչպես պետք է կազմակերպել այդ անչափ կարևոր աշխատանքը: Սա վկայում է այն մասին, որ ամենակարևորներն այս կյանքում արդեն սովորել եք և կարող եք սովորեցնել: Ակնհայտ է՝ ձեր կյանքում արժեքներն ու մոտեցումները ճիշտ են ընտրված, և վստահ եմ՝ այս օրերին շատ բան եք վերաիմաստավորել ինքներդ ձեզ համար: Դուք պատվով եք անցնում մեր պետության և ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածը, որը նաև կերտում է մարդուն: Այս օրերը ուղղորդիչ են լինելու ձեր արժեհամակարգի և ընդհանրապես հետագա ողջ կյանքի համար»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում Գորիսի պետական համալսարանի ուսանողների շարքերը համալրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ևս ընդունելու են նույնչափ ջերմությամբ և հարազատաբար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մշակվում է ուսանողների աջակցության ծրագիր, որով նախատեսվում է լուծում տալ արցախցի ուսանողների խնդիրներին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև որակյալ կրթության դերը պետության ուժեղացման և կայացման, խնդիրների հաղթահարման գործում՝ կոչ անելով ուսանողներին լավ սովորել և դառնալ արհեստավարժ մասնագետներ, որոնց կարիքն ունի պետությունը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի խոսքով՝ համալսարանի շուրջ 60 ուսանողներ սեպտեմբերի 24-ից սկսած ներգրավվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման ու աջակցման աշխատանքներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները մանրամասներ են ներկայացրել իրենց կատարած աշխատանքների ու ունեցած դժվարությունների մասին: Պատմել են, թե այդ օրերին ինչպես էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գիշեր ու ցերեկ հերթափոխով մասնակցում տարատեսակ աշխատանքների: Նրանց որոշ մասն իրականացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումը, մյուսները՝ հայկական Կարմիր խաչի հետ համատեղ զբաղվել են մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմամբ, նրանց ապահովել անհրաժեշտ սնունդով, հագուստով, զբաղվել նրանց գիշերակացի ու առաջնային այլ հարցերի կազմակերպմամբ:

«Միշտ ենք մեկ ընտանիքի պես եղել, բայց այս ծանր իրավիճակը միասին հաղթահարելուց հետո այս ընտանիքում հիմա ավելի շատ սեր ու ջերմություն կա: Տեսել ենք շատ բարդ ու ծանր երևույթներ: Ուսանողներ ունեինք, որ ցերեկը զբաղվում էին մեր հայրենակիցների հաշվառմամբ, իսկ գիշերը գալիս սնունդի կամ այլ հարցերով էին օգնում: Դպրոցահասակ երեխաներին չէինք կարողանում համոզել, որ գոնե երեկոյան տուն գնան. բոլորը մեկ մարդու պես, շատ համակարգված լծվել էին մեկ գործի՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի հեռացող մեր հայրենակիցներին»,- նշել են ուսանողները:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նաև կամավորների արագ կողմնորոշվելու և դժվարին իրավիճակը քաոսի չվերածելու կարողությունը՝ այս համատեքստում ընդգծելով մարզային ու քաղաքային իշխանությունների համակարգված ու միասնական աշխատանքը:

«Մեր մյուս բուհերն էլ ունեին ցանկություն ու պատրաստակամություն աջակցության աշխատանքներին միանալու, բայց դուք եղաք առաջինն ու օրինակ ծառայեցիք կրթական համակարգի մեր մյուս օղակներին: Հիմա արդեն բոլորիս անելիքը պետք է լինի մեր հայրենակիցների համար ապրելու արժանապատիվ հնարավորություններ ապահովելը՝ թե՛ կրթության, թե՛ աշխատանքի ապահովման առումով»,- ընդգծել է նախարարը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը նաև տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի ուսանողներ արդեն իսկ դիմել են բուհ՝ կրթությունը շարունակելու հարցով՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:28 04/10/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
16:35 29/09/2023  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին
07:52 26/09/2023  |  ՄամուլԻնչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ»
12:00 25/09/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ-ն փորձում է ճնշել գործադուլին մասնակցող դասախոսներին՝ աշխավարձից զրկելու սպառնալիքներով.ակտիվիստները պարզաբանումներ են պահանջում
15:56 23/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԳորիսը պատրաստվում է ընդունել արցախցի փախստականներին. ստեղծվել է քաղաքացիների հաշվառման կենտրոն (տեսանյութ)
20:21 13/09/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարությունում ժամանակավորապես տեղի տվեցին ուսուցիչների պահանջներին. մանրամասներ
13:13 07/09/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
15:30 05/09/2023  |  ԼՐԱՀՈՍ187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից
17:03 04/09/2023  |  ԼՐԱՀՈՍ11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել
17:21 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍԶերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ

Արխիվ

[]