ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան 10/06/2023 20:27 | Հարցազրույց
Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքների ու հետևանքների շուրջ «Փաստինֆոն» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։
-Պարոն Բաղդասարյան, Ալիևը, ինչպես հայտնի է, հրաժարվեց գնալ Գրանադա, փոխարենը պատրաստ է մասնակցել եռակողմին հանդիպմանը։ Ստացվում է, այլևս Ալի՞ևն է թելադրում, թե ինչ ֆորմատով, ինչպես և ում հետ պետք է հանդիպի։
- Բնականաբար, այդպես է, ՀՀ իշխանություններն էլ երկար ժամանակ հրաժարվում են բնակցություններ վարել 3+2 ֆորմատով։ Այս դեպքում էլ Արիևը ակնհայտորեն դեմարշային ձևով հրաժարվեց այդ ֆորմատից, բայց համաձայնել է եռակողմ ֆորմատին։
- Մյուս կողմից էլ՝ թեև Ալիևը հրաժարվում է հանդիպմանը մասնակցել, այդուհանդերձ, Փաշինյանը ստորագրում է հայտարարություն, որով վերահաստատում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն դեպքում, երբ դրանից մեկ օր առաջ ԱԺ-ում հայտարարում էր, որ Ալիևն այդպես էլ չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է, որևէ բան չի՞ փոխվել։
- Այո, որևէ բան չի փոխվել իրավիճակում։ Ավելին, խոսքը տարածքային ամբողջականության մասին չէ, խոսքն այն մասին է, թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է իրականացնել սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան։ Քանի դեռ սահմանները հստակ չեն՝ տարածքային ամբողջականություն ճանաչելն օդում արված հայտարարություն է։ Ադրբեջանը մինչ այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, ասել է, որ պատկերացրել է սահմանների դելիմիտացիան ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, այո, տարածքային շատ լուրջ հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ, ընդ որում՝ խոսքը միայն արտատարածքային միջանցքի մասին չէ։ Իրենք մեջբերում են ինչ-որ անհասկանալի քարտեզներ, ենթադրաբար 1919-20 թթ-ի։ Ակնհայտ է, որ իրենք լուրջ տարածքային հավակնություններ ունեն ամբողջ Սյունիքի և Սևանի ավազանի նկատմամբ։
- Ադրբեջանը հայտարարել է, որ որևէ քարտեզ չի ընդունելու և չի առաջնորդվելու որևէ քարտեզով։ Սա ինչի՞ մասին է վկայում։
- Սա խոսում է հենց իմ ասածի մասին, մի բան է վերացական ճանաչել տարածքային ամբողջականությունը։ Մեկ այլ բան է, երբ դու չես հստակեցնում, թե որ քարտեզը նկատի ունես։ Նիկոլ Փաշինայանն իր պատկերացումը ներկայացրեց, ասաց, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը նախ ցանկանում է իրականություն դարձնել իր տարածքային հավակնությունները, նոր միայն դրանից հետո խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Քանի դեռ խաղաղության համաձայնագիր չկա՝ պատերազմը, փաստացի, չի ավարտվել և ամեն տարի պատերազմը կարող է վերսկսվել։ Այս իրավիճակում կոնկրետ քարտեզների մասին խոսելն ավելորդ է։ Մենք պատերազմի շեմին ենք, որովհետև մեծ հաշվով այս պահին մեր տարածաշրջանում մեզանից բացի՝ խաղաղությունը որևէ մեկին ձեռնատու չէ, ոչ Թուրքիային ու Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին։ Այդ ուժային կենտրոններից որևէ մեկը դեռ իր առջև դրած նպատակներին չի հասել։ Այդ նպատակները տարբեր են, քանի դեռ բոլորը կարծում են, որ շանսեր ունեն հասնելու՝ չեմ կարծում, որ իրատեսական է վերջնական խաղաղության մասին խոսելը։
- Գրանադայում ստորագրած հայտարարությամբ Փաշինյանը ստորադասեց ազգերի ինքնորոշման սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքին։ Առհասարակ, որևէ խոսքը չկա ազգերի ինքնորոշման սկզբունքին, սա ինչ հետևանքներով է հղի մեզ համար։
- Ճիշտ է, խոսք չկա։ Այսինքն, ոչ թե ստորադասում է, այլ ընդհանրապես հանել է օրակարգից այդ հարցը։ Եթե նկատեցիք՝ Փաշինյանը Գրանադա մեկնելուց առաջ խոսեց 3 սկզբունքի մասին. տարածքային ամբողջականության ճանաչում, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սահմանազատում և ենթակառուցվածքների վերաբացում՝ իրավահավասարության և սուվերենության սկզբունքի հիման վրա։ Մինչդեռ, ավելի վաղ շեշտում էր նաև արցախահայության իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքները։ Այսինքն, Փաշինյանը դա, առհասարակ, այլևս օրակարգից հանել է և խոսում է միայն 3 սկզբունքի մասին։ Այլևս չի էլ խոսելու, քանի որ այլևս ինքնորոշման սուբյեկտը չկա։ Եթե չկա Արցախ ու Արցախի բնակչություն՝ ըստ Փաշինյանի, չկա նաև ինքնորոշման իրավունքի խնդիր։
- Այսպիսով Փաշինյանը հնարավորություն չի՞ տալիս Հայաստանին հռչակել ահաբեկչական երկիր, քրեական հետապնդում սկսել բոլորիս նկատմամբ՝ երբևէ Արցախ այցելելու համար, քանի որ մենք ապօրինի սահման ենք հատել։
- Իրականում խնդիր դա չէ, խնդիրն ավելի բարդ է և լուրջ։ Եթե Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ ուրեմն Ադրբեջանն ունի իր այդ հավակնություններն իրականացնելու հստակ ծրագիր։ Այդ ծրագիրը ակնհայտ է։ Օրինակ, Ալիևը Արցախի նախկին նախագահներից ցուցմունքներ կորզելով՝ փաստական հիմքերով պետք է ցույց տա, որ Հայաստան ագրեսոր է, օրինակ, Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար, հիմա փորձելու են ցույց տալ, որ դա արվել է Հայաստանի ապօրինի զինած կազմավորումների միջոցով։ Այսինքն, Ադրբեջանը նպատակ ունի միջազգային ատյաններով Հայաստանը ճանաչել տալ որպես ագրեսոր երկիր, հետո այդ ագրեսիայի դիմաց որպես փոխհատուցում տարածքային պահանջներ ներկայացնել ու ստանալ դրանք։ Սյունիքը, Սևանի ավազանի արևելյան հատվածը և այլն։ Այսինքն, խնդիրը Հայաստան պետությանը դատելն է ու պատժելը։
- Արցախում գործում էին հայկական ընկերություններ, արդյոք հանձնելով Արցախը՝ Փաշինյանը չի սնանկացնում այդ ընկերություններին, այդպիսով նաև հենց ՀՀ քաղաքացիներին։
- Ես կարծում եմ՝ Փաշինյանը միտումնավոր կարող է գնալ այդ քայլին, որպեսզի հետագայում, երբ Ադրբեջանը ռեպարացիաների, այսինքն, փոխհատուցման հարց բարձրացնի, իսկ այստեղ խոսքն ահռելի գումարների մասին է, Փաշինյանը որպես հակափաստարկ դա է ներկայացնելու, ասելու է՝ դե դուք էլ ամբողջ Արցախն եք վերցրել։ Կարծում եմ, նա հեռանկարում նման ծրագիր ունի ու հիմա գեներացնում է դա՝ հետագայում, որպես հակափաստարկ օգտագործելու համար, չնայած չեմ կարծում, որ դա մեզ մեծ օգուտ կտա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ