ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք դառնալու ենք նոր Արցախ՝ Հայաստանի մեջ, Թուրքիայի Արցախն ենք դառնալու՝ նույն վերջաբանով, ինչ եղավ Արցախում. Արթուր Խաչիկյան 10/06/2023 20:50 | Քաղաքական
Այս բանակցությունների ոճը, մեղմ ասած, շատ տարօրինակ է։ Մենք անդադար միայն զիջում ենք, բայց չենք պահանջում որևէ տեսակի փոխզիջում կամ երաշխիք՝ մյուս կողմից։ Մենք ադրբեջանական կողմից որևէ փոխզիջում ստացա՞նք, երբ հայտարարեցինք, որ Արցախն այլևս չկա՝ իմ իմանալով՝ ոչ,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը և հավելում ՝ իսկ որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչպե՞ս է լուծվելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը՝ դա էքստերիտորիա՞լ է լինելու, թե՞ ոչ։
Արթուր Խաչիկյանն անպատասխան շատ հարցեր ունի՝ իսկ ի՞նչ է լինելու այն հարյուր հազարավոր ադրբեջանցիների հետ, ովքեր, ըստ ադրբեջանական վարչակազմի տարածած հայտարարությունների՝ վերադառնալու և վերաբնակեցվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում.«Մարդիկ տեղյա՞կ են, որ նրանց հետ Հայաստան են գալու նաև ադրբեջանական ոստիկանական մեծ թվով ուժերը, իսկ դրանց հետ ի՞նչ է լինելու, որովհետև, ըստ թուրք – ադրբեջանական տանդեմի ներկայացրած պահանջների, ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումից հետո, ադրբեջանական ոստիկանական ուժերը պետք է զբաղվեն այդ մարդկանց անվտանգության ապահովման գործով։ Կարծես, Հայաստանի յոթը մարզեր պետք է վերաբնակեցվեն ադրբեջանցիներով, հետևաբար, այդ յոթը մարզերում պետք է ներկա լինեն նաև ադրբեջանական ոստիկանական ուժեր։ Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե սա ինչի է վերածելու կյանքն այդ մարզերում և Հայաստանում՝ առհասարակ…»,-ասում է Արթուր Խաչիկյանը և հավելում՝ անկասկած, ադրբեջանական ոստիկանական ուժերի ներգրավմամբ, տեղային բախումներ են հրահրվելու, որոնք պետք է հիմք հանդիսանան՝ թուրք – ադրբեջանական զորքի՝ ՀՀ տարածք ներխուժման համար։ Այս պլանն այնքան հստակ և կանխատեսելի է, մինչդեռ այս վարչախումբը հայտարարում է, որ իրենք հաղթում են…Այստեղ, ուղղակի, խոսքեր չկան, սա խելագարվելու բան է, ասում է բանախոսը։
Ի՞նչ է լինելու Մեծամորի ատոմակայանի, Արարատի ու Տավուշի մարզերի հետ, որտեղից սրանք, այսպես կոչված, անկլավներ են պատրաստվում հանձնել Ադրբեջանին, ասում է Արթուր Խաչիկյանն ու հավելում՝ իսկ ինչո՞ւ է այս ժողովրդի մի մասին թվում, թե իրենք հասցնելու են փախչել, երբ Հայաստան կներխուժի Թուրքիայի և Ադրբեջանի զորքը. «Մենք դառնալու ենք թուրք – ադրբեջանական տանդեմի պատանդը, նրանք ինչ ցանկանան, կանեն մեզ հետ, կուզենա՞ն՝ կփակեն ճանապարհները, կուզենա՞ն՝ կբացեն, գազ կամ էլեկտրաէներգիա նույնպես՝ կունենանք այն պարագայում, եթե միայն նրանք դա ցանկանան։ Այսինքն՝ մենք հայտնվելու ենք բացառապես նույն կարգավիճակում և իրականության մեջ, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ նախ շրջափակեցին Արցախը և արեցին այն, ինչ ցանկացան։ Ինն ամիս սովի մատնեցին ժողովրդին, երբ ուզեցան, ընդհուպ մինչև ձմռան ցրտին, կտրեցին գազն ու լույսը, հետո տեսանք, թե ինչ եղավ՝ ռազմական հարձակում, զոհեր, բռնի տեղահանում, Արցախի վերջնական հայաթափում։ Թող որևէ մեկը չկասկածի, որ այս նույն սցենարը կրկնվելու է նաև այստեղ՝ Հայաստանում։ Մենք դառնալու ենք նոր Արցախ՝ Հայաստանի մեջ, Թուրքիայի Արցախն ենք դառնալու՝ նույն վերջաբանով, ինչ եղավ Արցախում»,- ասում է Արթուր Խաչիկյանը։
Մենք գնալով գլորվում են անդունդի մեջ, կորցնում ենք մեր պետությունն ու պետականությունը, ասում է Արթուր Խաչիկյանն ու հերթական ակտուալ հարցադրումն անում՝ իսկ ի՞նչ է լինելու մեր եկեղեցիների հետ՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրների, որոնք այս օրերին հայտարարում են, թե Հաղարծինը, Նորավանքն ու Տաթևի վանական համալիրներն ադրբեջանական են. «Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ այս Կառավարության վարքագիծը, եթե միայն նրանք ինչ – որ արտաքին հակահայ և, նույնիսկ, հայատյաց ուժերի հլու կամակատարները չեն։ Ո՞ր երկիրն են սրանք ներկայացնում՝ մե՞ր, թե՞ մեր թշնամիների։ Դժվար է հասկանալ»։
Ամփոփելով զրույցը՝ Արթուր Խաչիկյանն ասում է՝ երեկ Գրանադայում տեղի ունեցած հադիպումների արդյունքը կարող է հանգեցնել նոր ռազմական լայնամասշտաբ բախումների՝ արդեն Հայաստսնում. «Ադրբեջանը հետ չի կանգնում իր պահանջներից, ավելին՝ որքան շատ և ստորացուցիչ կերպով են նրան զիջում, նա ավելի ու ավելի շատ է պահանջում։ Ի՞նչ փաստաթուղթ է երեկ այնտեղ ստորագրվել, ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը միակողմանի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ Ադրբեջանն, ի պատասխան, նույնը չի անում, ի՞նչ երաշխիքներ են սրանք ստացել Եվրոպայից ու հավաքական Արևմուտքից, ինչպե՞ս ենք վերադասավորվելու մենք ռազմական նոր բախումների ժամանակ, այն պարագայում, երբ կորցրել ենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանին… Այս բոլորն անպատասխան մնացած հարցեր են և այս հարցերն ավելի վտանգավոր են դառնում, երբ խոսում ենք, այս ամենի ֆոնին, առաջիկա նոր ռազմական բախումների հնարավորության մասին, այս անգամ, արդեն, Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ես չունեմ այս հարցերի պատասխանները, իսկ եթե դրանք անգամ կան, ապա մեծ իմաստով՝ հուսադրող չեն կարող լինել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ