ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ. Վահե Հովհաննիսյան 10/06/2023 10:31 | Քաղաքական
Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը պահելու։ Իր հերթական հոդվածում այս մասին նշում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը և շարունակում.
Ինչո՞ւ է պետք հատկապես սոլիդ հարթակ
Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։ Այս իշխանությունները հեղինակն են 1915-ից ի վեր ամենամեծ ողբերգության, և նրանք տանում են երաշխավորված նոր աղետի։ Սոլիդ հարթակը սոլիդ պրոցեսներ տանելու համար է, այս դժոխքը կանգնեցնելու և արդյունքի հասնելու համար է։ Նիկոլը, կոպիտ ասած, իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ պետությունը տանի արհեստական, ձեռակերտ ծանր ճգնաժամերի. չլինի պետություն՝ ինքը մնա «դաչաների վարչապետ»։ Սոլիդ հարթակի խնդիրը հենց սա թույլ չտալն է։
Ինչպես է պետք կազմել նոր ձևաչափը։
Կազմել, համաձայնեցնել և հնչեցնել 20-30 գործիչների նախնական ցանկ՝ բացառապես իրական գործիչներից, ոչ թե սրա-նրա դրածները, առավել ամբիցիոզները կամ «քվոտավորվածները»։ Իրական գործիչներ, որոնց թվում կարող են լինել նաև ներկայիս Աժ պատգամավորներ, եկեղեցու ներկայացուցիչներ։ Միակ պայմանը՝ իրական, խելքի ու ու գործ անելու հմտության տիրապետող մարդիկ։ Իրար ու հասարակության հետ լինել ազնիվ, կազմել գործունեության սոլիդ ծրագիր։
Ինչպես օգնել, որ ձևաչափը կայանա
Պետք է հասկանալ, որ նախկին կուսակցությունները՝ իրենց նախկին տեսքով ու բովանդակությամբ, այլևս անելիք չունեն, սկսած խոշորներից՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, մինչև այլևայլ ձևականները (ՔՊ մասին չենք խոսում, այն հետագայում արգելվելու է օրենքի ուժով)։ Ողջ հարգանքով հանդերձ, բայց սա օբյեկտիվ վիճակ է։ Այն, ինչը եղել է այդ կուսակցությունների գաղափարական ու բովանդակային առանցքում՝ Արցախ ու ՀՀ երրորդ հանրապետություն, այլևս չկա։ Սա թույլ կտա այդ կուսակցությունների հազարավոր ազնիվ անդամներին, ազդեցիկ դեմքերին ու համակիրներին՝ ազատվել կուսակցական կաշկանդվածությունից, դառնալ նորի անդամ, նորը ստեղծող։ Հակառակ դեպքում ձևաչափային գերությունը դանդաղեցնելու է նոր առողջ պրոցեսի ձևավորումը։ Արտակարգ իրավիճակ է, ուրեմն քայլերը ևս պետք է լինեն արտակարգ։ Հին թշնամանքը, հին պատկերացումներն ու մեղադրանքներն այլևս անիմաստ են ու խանգարելու են նոր հարաբերությունների ստեղծմանը։
Դադարել հարցնել, թե «ինչ կասեն նրանք»
Ցանկացած նոր պրոցես սկսելիս (ու հանկարծ մեկը չասի, թե դա այդպես չէ) առաջին հարցը, որ միշտ ծագել է՝ ի՞նչ կասեն նախկին նախագահները։ Ժամանակն է գիտակցելու, որ նրանք կա´մ չեն ասում, կա´մ հաճախ ասում են սխալ բաներ։ Ժամանակն է հասկանալու, որ նրանք կիսաստվածներ չեն, ու պետք է ազատվել նաև նրանց հոգևոր գերությունից։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ՝ առնվազն 2020-ից հետո, նախկին նախագահների ոչ ճիշտ որոշումներից։ Ողջ հարգանքով հանդերձ՝ ճիշտը այդպես շարժվելն է։ Ի վերջո, նրանց կյանքի առանցքը ջարդվել է, իսկ նրանց ընկերները Բաքվի բանտում են։ Ուրեմն՝ ինչ-որ շատ կարևոր բաներ նրանք սխալ են արել։
Ի՞նչ պետք է անի նոր հարթակը. հիմնական ուղղությունները
1. Ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից, լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից։ Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական գործակալական ցանցի անասելի մեդիա-տեռորի տակ, որի պատճառով կորցնում է խելամիտ դատելու ունակությունը։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է։
2. Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի։ Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց, ու մասնագետների աշխատանքի դաշտ է։
3. Ձևավորել մարդկային և այլ ռեսուրսների բազա։ Դադարել բողոքել, թե «ռեսուրս չեն տալիս»։ Այլևս չպետք է խնդրել այդ ռեսուրսը ու ձևացնել, թե «երևի չկա այդ ռեսուրսը», այլ՝ ուղղակի պահանջել. և´ ռեսուրսը կա, և´ դրա տերերն են հայտնի, և´ կորսված Արցախն է փաստ, և´ Բաքվի բանտերում հայ գործիչների առկայությունը, և´ ուրիշների՝ նույնանման հեռանկարի հավանականությունը։ Խոսքը մեր հայրենիքի և մեր ընտանիքների փրկության մասին է, ու սեթևեթելու ժամանակը չէ։ Այդ «ռեսուրսը», որն այսօր չգիտես ինչու չի դրվում հայրենիք փրկելու համար, վաղը առգրավվելու է Բաքվի կողմից՝ որպես հերթական ռազմավար։
4. Նոր հարթակը՝ հանրային ճնշումները մեծացնելուն զուգահեռ, պետք է սկսի կոնտակտները, շփումները իշխանության տարբեր օղակների հետ, առաջին հերթին՝ ուժայինների՝ բացատրելով, թե ինչ է մեզ սպասում, և ինչ կարող ենք անել, որ աղետը կասեցվի։ Հեշտ չի լինի խոսակցությունը, մեկ անգամվա չէ խնդիրը, բայց այն պետք է սկսել ու համառորեն շարունակել։ Երկխոսություն՝ պետական համակարգի հետ, անգամ՝ իշխող խմբակցության հետ (10 հոգի հրաժարվեց քվեարկել Ստատուտի օգտին, ուրեմն՝ հնարավոր է մոտիվացնել 20-ին, 30-ին՝ չլինելու համահեղինակ պետության վերջնական ոչնչացմանը)։
5. Երկխոսություն՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ համատեղ աշխատելու, նրանց էֆեկտիվ, ունակ դեմքերին որպես ակտիվ գործընկեր տեսնելու, ռացիոնալ, լավագույն աշխատելաոճը հասկանալու, օգնելու, որ նրանք չդառնան Նիկոլի, Ալենի տափակ վիրավորանքների թիրախ։ Խմբակցությունները հանրությանն են պատկանում, մեր ձայներով են ձևավորված, և չպետք է լինի նրանց կառավարման ստվերային մոդել։
6. Նոր հարթակը պետք է սկսի ինտենսիվ երկխոսությունը աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ փոփոխությունների մեծ պլատֆորմ ձևավորելու համար (խոշոր բիզնեսից մինչև ոլորտային և այլ հայտնի դեմքեր)։
7. Նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին և Արևմուտքին։ Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։ Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։
Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Նոր հարթակը նոր վերնախավի էմբրիոնն է, որը պետք է հեռացնի այս իշխանությանը, կասեցնի Հայաստանի վերջնական ոչնչացումն ու սկսի առողջ պետության կառուցումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ