ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը չգալով բանակցությունների՝ արդեն մեզանից զիջում է ստացել, հաջորդ փուլում նոր բան պետք է զիջենք. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 10/06/2023 21:00 | Քաղաքական
Գրանադայում հանդիպումից հետո ականատես ենք ենք լինում, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան հորինել այսպես կոչված՝ տարածքային ամբողջականության ճանաչման միֆը։ Թե մենք կարիք ունեք, որ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվի, և հիմա, տեսեք, ճանաչվեց։
Նախ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը շատ վաղուց ճանաչված է, ճանաչված է ՄԱԿ-ի կողմից։ Երկորդը՝ ժամանակակից աշխարհում որևէ երկրի ճանաչված կամ չճանաչված լինելը այնքան քիչ բան է որոշում գետնի վրա քաղաքականության մեջ, որ դրանով ուրախանալը և համարելը, որ դա մեծ հաղթանակ է՝ ոչ այլ ինչ է, քան Պյուրոսյան հաղթանակ։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Դե -ֆակտո իշխանությունները քարոզում են, որ ՀՀ 29 800 քկմ-ի սահմաններում մեզ համար ստեղծելու է անվտանգության երաշխիքներ՝ սպառնալիքների չեզոքացման տեսանկյունից։ Որպեսզի մենք հասկանանք, թե սա որքանով է ճշմարտությանը մոտ՝ նախ պետք է հասկանանք, թե որ պետություններ են սպառնում ՀՀ տարածքին, անվտանգությանը։ Այդ պետություններն առաջին հերթին 2-ն են՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Արդյոք Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ներկայացուցչի ներկայությամբ ստորագրված հայտարարությունը մեզ համար կարող է որևէ երաշխիք լինել, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն շարունակի ունենալ ծավալապաշտական նկրտումներ ՀՀ տարածքների նկատմամբ և չեն փորձի նվաճել Հայաստանի տարածքը»,- նշել է բանախոսը։
Նրա արձանագրմամբ՝ տեսնում ենք, որ 2020 թ-ից հետո ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում միջազգայնորեն ճանաչված տարածքում շարունակում են տարածքներ նվաճվել և որևէ փաստաթուղթ, որևէ արձանագրում, որևէ «կադաստրի թուղթ» չի կարող կանգնեցնել բանակներին, բանակներին կանգնեցնում են բանակները։ «ՀՀ դե ֆակտո» իշխանությունները այս պահին ասում են, որ իր անվտանգության երաշխիքը կախված է ինչ-որ փաստաթղթից , բայց այդ փաստաթղթերը առոչինչ են, որովհետև Թուրքիան ճանաչում է, օրինակ, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի խանգարում ավելի քան 8 տարի նվաճած պահել Սիրիայի հյուսիսային տարածքները։ Նման օրինակները շատ են։ Հետևաբար, Գրանադայում ստորագրված հայտարարությունը, որին չի մասնակցել Ադրբեջանը, որևէ կերպ հաղթանակ չի կարելի համարել»։
Թյուրքագետի խոսքով՝ ՀՀ-ն հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ այսպես կոչված անկլավները և Արցախը։ «Փաստորեն, մենք առանց Ադրբեջանի մասնակցության էլ զիջում ենք մեր դիվանագիտական քայլը, որ կարելի էր անել, դրա դիմաց որևէ բան ստանալու համար։ Այսինքն, Ադրբեջանը, չգալով բանակցութունների, արդեն մեզանից զիջում է ստացել, հետևաբար, հաջորդ բանակցային շրջանում ստիպված ենք լինելու նոր բան պետք է զիջել։
Սա նաև Ադրբեջանի համար շատ լավ խաղաքարտ է, որպեսզի շարունակի իր հավակնություները ներկայացնել թե Տավուշի, թե Վայոց Ձորի ու թե Արարատի մարզերի, այսպես կոչված անկլավների հանդեպ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ